Պիետրո Լիբերի[խմբագրել | խմբագրել կոդը]
Պիետրո Լիբերի | |
---|---|
Ծնվել է | 1605[1][2][3][…] |
Ծննդավայր | Պադովա, Վենետիկի հանրապետություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 18, 1687[4][5] |
Մահվան վայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն |
Քաղաքացիություն | Վենետիկի հանրապետություն |
Մասնագիտություն | նկարիչ |
Թեմաներ | գեղանկարչություն[6] |
Ուսուցիչ | Ալեքսանդր Վարոտարի |
Pietro Liberi Վիքիպահեստում |
Պիետրո Լիբերի (իտալ.՝ Pietro Liberi, 1605[1][2][3][…], Պադովա, Վենետիկի հանրապետություն - հոկտեմբերի 18, 1687[4][5], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն), բարոկկոյի ժամանակշրջանի իտալացի նկարիչ, առավել ակտիվ գործել է Վենետիկում և Վենետոյում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիետրոն ծնվել է Պադովայում, նրա ամենաառաջին պարապմունքները եղել են Ալեքսանդր Վարոտարիի հետ։ Նա ունեցել է արկածներով լի կյանք։ Մեծապես ճանապարհորդել է Իտալիայում։ Ստամբուլ ճամորդելու ժամանակ նա 8 ամսով գերեվարվել է թունիսցի ծովահենների կողմից։ Ազատվելուց հետո վերադարնալով Մալթայով` նա այցելել է Սիցիլիա, Նեպալ և Պիզա։
Իր կյանքի որոշ ժամանակահատվածում նա դարձել է Անտոնիո Մանֆրեդինիի հեծելազոր ուժերի վարձկան, որը կռվում էր Տոսկանիայի դքսության համար սարակինոսների դեմ։ Նա կռվել է Սիչիայի ամրոցը զավթելու համար (ներկայումս` Ալեքսանդրետտա, Թուրքիա)։ Արշավից հետո նա վերադարձել է Լիվոռնո, և 1637 թվականին ճանապարհորդել է դեպի Լիսաբոն, այցելել է Լիգուիրա, Ֆրանսիայի Հարավային ափ և Մադրիդ։ Վերադառնալով Տոսկանիա` նա նորից կենտրոնացել է նկարչության վրա և ճանապարհորդել է դեպի Հռոմ։ Այնտեղ նա եղել է փորագրիչ Ստեֆանո դելլա Բելլայի սենյակակիցը։ Հռոմում նա նկարել է «Սաբինայի հափշտակումը» նկարը Լեոպոլդո դե Մեդիչիի համար։ Նա վերադարձել է Ֆլորենցիա, որպեսզի պատկերազարդի Սան Ֆիլլիպո Ներիի աղոթատեղիի առաստաղը։ 1643 թվականին նա ճանապարհորդել է դեպի Վենետիկ` նկարելու «Ավետարանիչները» Օսպեդալետտոյի եկեղեցու համար։ Նա նաև պատկերազարդել է Վենետիկի Սանտի Ջիվաննի է Պաոլո եկեղեցու խորանը։ Նկարել է «Պադովայի Սուրբ Անտոնիոն Վենետիկում աղոթելիս» նկարը Սանտա Մարիա դե Սալուտե եկեղեցու համար։ 1662 թվականին նա ասպետի կոչում է ստացել դոժ Ֆրանչեսկո Մոլինոյի կողմից[7]։
Նա ստացել է Ազատամիտ մականունը` իր նկարներում հաճախակի ազատ թեմաներ ընտրելու համար[8]։
Նա նկարել է «Դարդանելի ճակատամարտը» Դոժերի պալատի համար, «Անմեղների կոտորածը» որմնանկարը` Վենետիկի Օկնիսանտի եկեղեցու համար, «Նոյը հեռանում է տապանից» որմնանկարը` Վիչենցայի տաճարի համար և «Հեղեղը» որմնանկարը` Բերգամոյի Սանտա Մարիա Մաջորե եկեղեցու համար[9]։ Նա ներկայացված է, օրինակ, Կադրորկ պալատում, որը Տալլինի Էստոնիայի գեղարվեստական թանգարանի մի մասն է[10]։ Նրա գլուխգործոցը թերևս Վենետիկի Սուրբ Մոյսե եկեղեցու խորանին պատկերված «Սուրբ Ելենան գտնում է խաչը» որմնանկարն է։
Նրա որդին` Մարկո Լիբերին, նույնպես նկարիչ է[11]։ Այլ աշակերտների շարքում է Ջիաննանտոնիո Լացարին[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Jump up to: 1,0 1,1 Public Catalogue Foundation — 2003.
- ↑ Jump up to: 2,0 2,1 Pietro Liberi
- ↑ Jump up to: 3,0 3,1 AGORHA (ֆր.) — 2009.
- ↑ Jump up to: 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ Jump up to: 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Della origine e delle vicende della pittura in Padova, by Giannantonio Moschini, Tipografia Crescini, Padua (1826), page 114–116.
- ↑ Crowning of Europa Արխիվացված 2008-03-01 Wayback Machine and le Roi Candaule Արխիվացված 2006-12-10 Wayback Machine
- ↑ M. Farquhar, p. 84.
- ↑ «Art Museum of Estonia». Վերցված է 2013 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ The History of Painting in Italy: From the Period of the Revival ..., Volume 2, by Luigi Lanzi, page 266.
- ↑ Biografia degli artisti by Filippo de Boni, page 542.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիետրո Լիբերի» հոդվածին։ |
|