Jump to content

Պիտիուսյան կղզիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիտիուսյան կղզիներ
Տեսակկղզիների խումբ
Երկիր Իսպանիա
ՎարչատարածքBalearic Islands?
Ամենաբարձր կետSa Talaiassa?
ԲԾՄ476 մետր
Շրջանագծի երկարություն3 կմ
Մակերես655,8 կմ²
Մասն էԲալեարյան կղզիներ
Աշխարհագրական տեղադրությունԲալեարյան կղզիներ
Ջրլիցի ափինՄիջերկրական ծով
Քարտեզ
Քարտեզ

Պիտիուսյան կղզիներ[1][2] (կատ.՝ Pitiusas, իսպ.՝ Las Pitiusas), հայտնի են որպես Պիտիուսներ կամ Պինյան կղզիներ, Բալեարյան կղզիների կղզիներից Իվիսայի, Ֆորմենտերայի Ս'Էսպալմադորի և այլ փոքր կղզիների հավաքական անվանումն է։ Վարչականորեն պատկանում է իսպանական Բալեարյան կղզիներ պրովինցիային։ Տարածքը կազմում է 654,28 կմ²։ Բնակչությունը կազմում է 161 369 մարդ (2006 թ․)։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզիները գտնվում են Մալյորկա կղզու հարավարևմտյան մասից 100 կիլոմետր հեռավորության վրա և իսկ Պիրենեյան թերակղզում Կապ դե լա Նաույից մոտավորապես 80 կիլոմետր հեռավորության վրա։

Հին ժամանակներում կղզիները հայտնի էին որպես Պիտիուսա կղզիներ, որոնք նշված էին Կլավդիոս Պտղոմեոսի աշխարհագրության մեջ, Օֆիուսիս և Էբիսուս անուններով, որոնք նույնանուն քաղաք են ունեցել։ Կղզիները օգտագործվում էին կիլիկյան ծովահենների կողմից, որպես հենակետ։ Հռոմեացի գեներալ Աննիուսը իր մեծ նավատորմով քշեց ծովահեններին և նրանց հետ միասին հռոմեական գեներալ Քվինտոս Սերտորիոսին, ով ապաստան էր փնտրում այնտեղ։

Պինյան կղզիները երբեմն խմբավորված են միասին որպես Բալեարյան կղզիների մի մաս, կամ այլ կերպ համարվել է վերոհիշյալ կղզիներից առանձնացված մաս։ Քաղաքականորեն նրանք Բալեարյան կղզիներ ինքնավար համայնքի մի մասն են կազմում։

Սկզբում դրանք միևնույն ինքնավար խորհրդի (Իվիսայի և Ֆորմենտերայի) վարչական մաս էին կազմում, սակայն 2007 թվականից նրանք այժմ բաժանվում են Իվիսայի Ֆորմենտերայի ինքնավար խորհուրդների միջև (յուրաքանչյուրը որպես առանձին կոմարկա), որոնք Բալեարյան կղզիների չորս հիմնական վարչական ստորաբաժանումներից են։

Դրոշներ և զինանշաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. (Իսպաներեն) Lagartija de las Pitiusas - Podarcis pityusensis (Boscá, 1883), Enciclopedia virtual de los vertebrados españoles, Alfredo Salvador, Museo Nacional de Ciencias Natural (CSIC), Madrid, published 20-06-2006.
  2. A new species of rail (Aves, Rallidae) from the Upper Pleistocene and Holocene of Eivissa (Pitiusic Island, Western Mediterranean), McMinn M., Palmer M. & Alcocer J.A., Ibis journal (ISSN 0019-1019), volume 147, pp. 706-716, published 2005. Referenced by the Mediterranean Institute for Advanced Studies (IMEDEA).

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]