Jump to content

Պոնտոսի լեռնային համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոնտոսի լեռնային համակարգ
Տեսակլեռնաշղթա
Երկիր Թուրքիա
Մասն էԱլպ-Հիմալայան գեոսինկլինալ
Բարձրություն (ԲԾՄ)3937 մետր
Երկարությունմոտ 1000 կմ
Մեծագույն գագաթՔաջքար
Քարտեզ
Քարտեզ

Պոնտական լեռներ, Հյուսիս-Անատոլիական լեռներ, Պոնտական Պար, Պոնտոսի լեռներ, Պոնտոսյան լեռներ, լեռնահամակարգ, լեռնաշղթա, լեռներ Փոքր Ասիայում։ Ձգվում է Սև ծովի հարավային ափերով։ Արևելքում սկսվում է Ճորոխ գետի ստորին հոսանքի մոտից և ձգվում գրեթե հորիզոնական ուղղությամբ արևմուտք, մինչև Իրիս գետի հովիտ։ Երկարությունը մոտ 1000 կմ է, լայնությունը՝ մինչև 130 կմ։ Կազմված է իրարից երկայնական հովիտներով բաժանված զուգահեռ շղթաներից։ Լեռնաշղթան տարբեր մասերում ունի տարբեր անուններ։ Արևելյան հատվածը (Քաջքար գագաթով, 3937 մ) կոչվում է Խաղտյաց լեռներ և ավելի բարձր է, իսկ արևմուտք՝ Արևմտա-Պոնտական լեռնաշղթա, որն այդտեղ գտնվող Իգդիր լեռների անունով կոչվել է նաև Իգդիրի լեռնաշղթա։ Այս հատվածն ավելի ցածր է (մինչև 2565 մ)։ Այստեղ է գտնվում նաև Ջանիկի լեռնաշղթան, որը ձգվում է Սեբաստիայի նահանգի տարածքով։ Կազմված է հնագույն բյուրեղային և մեզոզոյան ու երրորդական հասակի նստվածքային ապարներից։ Սեյսմիկ շրջան է։ Կան քարածխի, պղնձի, բազմամետաղների պաշարներ։ Հյուսիսային լանջերն անտառապատ են, հարավային՝ ծածկված լեռնատափաստանային և կիսաանապատային բուսականությամբ[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 356 — 804 էջ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոնտոսի լեռնային համակարգ» հոդվածին։