Պուդիցիցիա (Պուդիցիտիա), ողջախոհությունը, կանացի հավատարմությունն անձնավորոց աստվածուհի։ Պուդիցիցիայի պաշտամունքը, ըստ երևույթին, ծագել է հայրիշխանության ժամանակ և հաստատվել է հռոմեական պետության կազմավորման սկզբնական շրջանում։ Հռոմում կային Պուդիցիցիայի առանձին տաճարներ՝ պատրիկների և պլեբեյների համար։