Պրոքսի սերվեր
Պրոքսի սերվեր (անգլ.՝ proxy, ներկայացուցիչ, լիազորված, հաճախ պարզապես վստահված, միջնորդ սերվեր, միջնորդ ծառայություն), համակարգչային ցանցերում ծառայություն, որը հնարավաորություն է տալիս անուղղակի հարցումներ կատարել այլ ցանցային ծառայություններին։ Ինտերնետից օգտվողը սկզբից կապ է հաստատում պրոքսի սերվերի հետ, որից հետո հարցում կատարում այլ ցանցային ռեսուրսից, որը տեղադրված է այլ սերվերի վրա։ Անուհետև պրոքսի սերվերը կամ կապ է հաստատում տվյալ սերվերի հետ և վերցնում ռեսուրսը այնտեղից կամ հետ է վերադարձնում իր մոտ ունեցած քեշ հիշողությունից (այն դեպքում երբ պրոքսի-սերվերն ունի սեփական քեշ հիշողություն)։ Պրոքսի սերվեր բոլոր օբյեկտները ներկայացնում է, հավաքականորեն կազմում է մեկ բաշխված օբյեկտ։ Այն չի կարող տարրալուծվել հաճախորդի կողմից:
Այն բարելավում է գաղտնիությունը, անվտանգությունը և գործընթացի արդյունավետությունը[1]։
Օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենից հաճախ վստահված սերվերները օգտագործվում են հետևյալ նպատակների համար՝
- Ցանցային առևտուր՝ ներմուծում և վաճառք
- Տվյալների քեշավորում՝ եթե միևնույն արտաքին ռեսուրսները հաճախակի են մուտք գործում ալիքի վրա արտաքին ցանցի բեռը նվազեցնելու և հաճախորդի կողմից պահանջվող տեղեկատվության ստացումն արագացնելու համար
- Տվյալների սեղմում՝ պրոքսի սերվերը ներբեռնում է տեղեկատվություն ինտերնետից և տեղեկատվությունը սեղմված ձևով փոխանցում է վերջնական օգտագործողին
- Սահմանափակել մուտքը տեղական ցանցից դեպի արտաքին. օրինակ, կարող եք արգելել մուտքը որոշակի կայքեր, սահմանափակել ինտերնետի օգտագործումը որոշ տեղական օգտագործողների համար
- Տարբեր ռեսուրսների հասանելիության անանունացում. պրոքսի սերվերը կարող է թաքցնել հարցումի աղբյուրի կամ օգտագործողի մասին տեղեկությունները։ Այդ դեպքում թիրախային սերվերը տեսնում է միայն վստահված սերվերի մասին տեղեկատվությունը, ինչպիսին է IP հասցեն, բայց չունի հարցումի իրական աղբյուրը որոշելու միջոց։
Կան նաև խեղաթյուրող պրոքսիներ, որոնք իրական օգտագործողի մասին կեղծ տեղեկատվություն են փոխանցում թիրախային սերվերին՝ շրջանցելով մուտքի սահմանափակումները։ Այն օգտագործվում է այն երկրներում, որտեղ որոշ ռեսուրսների հասանելիությունը սահմանափակված է օրենքով և զտված է։
Պրոքսի սերվերների տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թափանցիկ պրոքսի՝օգտատիրոջ համար անտեսանելի է և չի փոխում IP հասցեն։ Օգտագործվում է հաճախ ընկերությունների կամ հանրային Wi-Fi ցանցերի կողմից՝ մոնիտորինգի կամ սահմանափակումների համար[2]։
- Անանուն պրոքսի՝ օգտատերերի իրական IP հասցեները թաքցնում է, սակայն միաժամանակ որոշ տեղեկություններ է փոխանցում սերվերին, օրինակ՝ այն, որ օգտատերը օգտվում է պրոքսիից[3][4][5]։
- Բարձր որակի պրոքսի՝ թաքցնում է օգտագործողի IP հասցեն և որևէ կերպ չի ցույց տալիս, որ պրոքսի է օգտագործվում։ Սա ամենաբարձր մակարդակի անանունության պրոքսին է։
- Հակադարձ պրոքսի՝ ի տարբերություն սովորական պրոքսիի, որը աշխատում է օգտատիրոջ կողմից, հակադարձ պրոքսին աշխատում է սերվերի կողմից։ Օգտագործվում է սերվերների բեռի հավասարեցման և անվտանգության բարձրացման համար[6]։
- Վեբ պրոքսի՝ տեղադրված է վեբ սերվերի վրա և հանդես է գալիս որպես միջնորդ տարբեր կայքերից բովանդակություն ներբեռնելու համար[7]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Салита, Андрей (2023-02-22). «Прокси-сервер: что это такое и как настроить его работу на разных устройствах и ОС». Академия Selectel (ռուսերեն). Վերցված է 2024-09-30-ին.
- ↑ «What is a Transparent Proxy & How Does It Work?». HAProxy Technologies (անգլերեն). 2024-04-03. Վերցված է 2024-09-30-ին.
- ↑ «How Anonymizers Work». The Living Internet. Վերցված է 2007-08-03-ին.
- ↑ Shirey, R. (August 2007). Internet Security Glossary, Version 2. RFC 4949. https://tools.ietf.org/html/rfc4949.
- ↑ Rajagukguk, Serina. «Web Proxy Servers». Վերցված է 16 February 2019-ին.
- ↑ «Forward and reverse proxies». The Apache Software Foundation. Արխիվացված է օրիգինալից 2011-02-10-ին. Վերցված է 2011-02-09-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ PlainProxies.com. «PlainProxies - Free Web Proxy». PlainProxies.com (անգլերեն). Վերցված է 2024-09-30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրոքսի սերվեր» հոդվածին։ |
|