Jump to content

Ջեյմս Մաքդոնալդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյմս Ռամսեյ Մաքդոնալդ
անգլ.՝ James Ramsay MacDonald
1929 թվական հունիսի 5 - 1935 թվական հունիսի 7
Նախորդող Սթենլի Բոլդուին
Հաջորդող Սթենլի Բոլդուին
Դրոշ
Դրոշ
(56-րդ) Մեծ Բրիտանիայի վարչապետ
1924 թվական հունիսի 22 - 1924 թվական նոյեմբերի 4
Նախորդող Սթենլի Բոլդուին
Հաջորդող Սթենլի Բոլդուին
Դրոշ
Դրոշ
(48-րդ) Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար
հունվարի 22, 1924 - նոյեմբերի 3, 1924
 
Կուսակցություն՝ Լեյբորիստական կուսակցություն
Կրթություն՝ Բիրքբեք, Լոնդոնի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, լրագրող և դիվանագետ
Դավանանք Free Church of Scotland?
Ծննդյան օր հոկտեմբերի 12, 1866
Ծննդավայր Շոտլանդիա Լոսիմուտ, Շոտլանդիա
Վախճանի օր նոյեմբերի 9, 1937 (71 տարեկան)
Վախճանի վայր Ատլանտյան օվկիանոս
Քաղաքացիություն  Միացյալ Թագավորություն
Ի ծնե անուն անգլ.՝ James McDonald Ramsay
Հայր Ջոն Մակդոնալդ[1]
Մայր Էն Ռամզի[1]
Ամուսին Մարգարեթ Մակդոնալդ
Զավակներ Մալքոլմ Մակդոնալդ, Ishbel MacDonald?, Դևիդ ՄակԴոնալդ, Շեյլա Լոքհեդ, Ալիսթեր ՄակԴոնալդ և Ջոան Մարգարեթ ՄակՔինոն
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Ջեյմս Ռամսեյ Մաքդոնալդ (James Macdonald) (1866-1937), անգլիական պետական և քաղաքական գործիչ։ Լեյբորիստական կուսակցության ղեկավարներից։ 1924 թվականին և 1929-1931 թվականներին լեյբորիստական կառավարության վարչապետ։ Նպաստել է, այսպես կոչված, Դաուեսի պլանի ընդունմանը։ 1924 թվականին Մաքդոնալդի կառավարությունը դեյուրե ճանաչել է խորհրդային կառավարությունը, իսկ 1929 թվականին վերականգնել 1927 թվականից խզված դիվանագիտական հարաբերությունները։ Մաքդոնալդի ժամանակ, ըստ էության, շարունակվել է պահպանողականների գաղութային քաղաքականությունը, ճնշվել է ազգային ազատագրական շարժումը Հնդկաստանում, Իրաքում և այլ անգլիական գաղութներում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքդոնալդը եղել է ապօրինի զավակ։ Ծնվել է Լոսիմուտում՝ Շոտլանդիայում։ Նախ ավարտել է նախնական դպրոցը, ապա՝ միջնակարգը։ Իր միջնակարգ դպրոցում որոշ ժամանակ աշխատել է ուսուցիչ։ 1885 թվականին Մաքդոնալդը դարձավ Սոցիալ-դեմոկրատական ֆեդերացիայի անդամ։ 1886 թվականին տեղափոխվեց Լոնդոն, որտեղ ականատես եղավ արյունոտ կիրակիին, որից հետո մամուլում հանդես եկավ պամֆլետով։ Որոշ ժամանակ Մաքդոնալդը Լոնդոնում շոտլանդացիների շրջանում հետաքրքրված էր շոտլանդական քաղաքականությամբ և հանդես եկավ Շոտլանդիայի համար Home Rule օգտին։ Միաժամանակ Մաքդոնալդը ստանում էր երեկոյան կրթություն Birkbeck Literary and Scientific Institution-ում (en), բայց քննություններից քիչ առաջ ստիպված եղավ հրաժարվել կրթությունից՝ նյարդային հյուծման հետևանքով։

1892 թվականին Մաքդոնալդը դարձավ թեյի առևտրական Թոմաս Լոուի քարտուղարը, որը շուտով լիբերալ կուսակցության կողմից ընտրվեց Համայնքների պալատ։ Բայց շուտով Մաքդոնալդը լքեց Լոուին և միացավ լեյբորիստական նախընտրական կազմակերպությանը։ Անդամակցեց ֆաբիանյան համայնքին։ 1894 թվականին Մաքդոնալդը մտավ Լեյբորիստական անկախ կուսակցության շարքերը և շուտով դարձավ նրա ղեկավարներից մեկը։ 1895 և 1900 թվականների ընտրություններում Մաքդոնալդը երկու անգամ պարտություն կրեց։ 1900 թվականին նա դարձավ Աշխատավորային ներկայացուցչական կոմիտեի քարտուղար, որին հաջողվեց Համայնքների պալատ անցկացնել իր երկու պատգամավորներին։ 1906 թվականին, երբ ԱՆԿ-ն մի քանի փոքր կազմակերպությունների հետ միավորվեց լեյբորիստական կուսակցության մեջ, Մաքդոնալդն ընտրվեց Համայնքների պալատ։

1907 թվականին ՌՍԴԱԿ 5-րդ համագումարի հյուրն էր։

1911 թվականին Մաքդոնալդը դարձավ Լեյբորիստական կուսակցության փաստացի ղեկավարը, բայց այս պաշտոնին երկար չմնաց։ 1914 թվականի օգոստոսի 5-ին՝ Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց և Մեծ Բրիտանիայի պատերազմին միանալուց անմիջապես հետո խաղաղասեր Մաքդոնալդն իր տեղը զիջեց Արթուր Հենդերսոնին։

1896 թվականին Մաքդոնալդն ամուսնացավ Մարգարեթ Գլադսոնի հետ։ Նրանք ունեցան 6 երեխա։ Կինը մահացավ 1911 թվականին։ Որդին՝ Մալքոլմը դարձավ հայտնի քաղաքական գործիչ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Մաքդոնալդ» հոդվածին։