Jump to content

Ջեյմս Ջոնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյմս Ջոնս
Ծնվել էնոյեմբերի 6, 1921(1921-11-06)[1][2][3][…]
ԾննդավայրRobinson, Իլինոյս, ԱՄՆ
Վախճանվել էմայիսի 9, 1977(1977-05-09)[1][3][4][…] (55 տարեկան)
Վախճանի վայրՍաութհեմփթոն, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունգրող, վիպասան և սցենարիստ
Քաղաքացիություն ԱՄՆ
Ուշագրավ աշխատանքներFrom Here to Eternity?
Պարգևներ

Ջեյմս Ռամոն Ջոնս (անգլ.՝ James Ramon Jones, նոյեմբերի 6, 1921(1921-11-06)[1][2][3][…], Robinson, Իլինոյս, ԱՄՆ - մայիսի 9, 1977(1977-05-09)[1][3][4][…], Սաութհեմփթոն, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն), ամերիկացի վիպասան, ով հայտնի է Երկրորդ համաշխարհային պատերազմին և նրա հետևանքներին նվիրված իր վեպերով։ 1952 թվականին նա ստացել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական մրցանակ՝ իր 1951 թվականին լույս տեսած «Այսուհետև և դարեդար» վեպի համար։ Վեպը 1953 թվականին բարձրացվել է մեծ էկրան նույնանուն ֆիլմի տեսքով, իսկ 3 տասնամյակ անց արդեն ներկայացվել է սերիալի տեսքով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմս Ռեյմոն Ջոնսը ծնվել է 1921 թվականի նոյեմբերի 6-ին Իլինոյս նահանգի Ռոբինզոն քաղաքում, Ռեյմոն և Ադա Ջոնսերի ընտանիքում։ Նա զինվորագրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների բանակում 1939 թվականին և ծառայել է 25-րդ հետևակային դիվիզիայի 27-րդ զորագնդում երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ և դրա ընթացքում։ Սկզբում Հավայի նահանգի Օահու կղզու Շոֆիլդ զորանոցում, իսկ հետագայում Գվադալկանալ կղզում որտեղ էլ և մասնակցել է Աուսթին լեռան կռվին, որի ժամանակ նա վնասել է իր ձեռքը։ Նա վերադարձել է Ամերիկա 1944 թվականի հուլիսին։ Վիետնամի պատերազմի ընթացքում նա աշխատել է որպես լրագրող։

Պատերազմի տարիների նրա փորձառությունը հետագայում հիմք են հանդիսացել իր առավել հայտնի վեպերի համար։ Նա տեսել է ճապոնացիների հարձակումը Փիռլ նավահանգստի վրա, որի դեպքերն էլ նա նկարագրել է իր «Այսուհետև և դարեդար» վեպերում։ «Բարակ կարմիր գիծը» որը լույս է տեսել 1962 թվականին նկարագրում է Գվադալկանալ կղզում տեղի ունեցած կռիվները։ Իսկ «Սուլոց» վեպը որը լույս է տեսել հետմահու 1978 թվականին պատմում է հեղինակի կյանքի պատմությունը Մեմֆիս (Թենեսի) քաղաքի հոսպիտալներից մեկում անցկացրած ժամանակ, երբ նրան վիրահատել էին իր կոճի վնասվածքը բուժելու համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]