Ջեյմս Սքոթ (Մոնմութի առաջին դուքս)
Ջեյմս Սքոթ | |
Մասնագիտություն՝ | սպա և զորավար |
---|---|
Ծննդյան օր | ապրիլի 9, 1649[1][2][3][…] |
Ծննդավայր | Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ |
Վախճանի օր | հուլիսի 15, 1685[1][4][2][…] (36 տարեկան) |
Վախճանի վայր | Թաուեր Հիլ, Լոնդոնի թաուեր, Լոնդոն, Անգլիայի թագավորություն կամ Լոնդոն, Անգլիայի թագավորություն[5] |
Թաղված | Church of St Peter ad Vincula, Tower Hamlets |
Դինաստիա | Ստյուարտներ |
Քաղաքացիություն | Անգլիայի թագավորություն |
Հայր | Չարլզ II Ստյուարտ[6] |
Մայր | Lucy Walter?[6] |
Ամուսին | Anne Scott, 1st Duchess of Buccleuch?[6] |
Զավակներ | James Scott, Earl of Dalkeith?[6], Henry Scott, 1st Earl of Deloraine?, James Crofts?[4], Lady Charlotte Scott?[4], Charles Scott, Earl of Doncaster?[4], Anne Scott?[4], Lord Francis Scott?[4], James Crofts?[4], Isabel Crofts?[4] և Henrietta Paulet, Duchess of Bolton?[4] |
Պարգևներ | |
Ջեյմս Քրոֆթս, հետագայում` Ջեյմս Սքոթ, Մոնմութի առաջին դուքս և Բաքլեյխի առաջին դուքս (անգլ.՝ James Scott, 1st Duke of Monmouth, ապրիլի 9, 1649[1][2][3][…], Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ - հուլիսի 15, 1685[1][4][2][…], Թաուեր Հիլ, Լոնդոնի թաուեր, Լոնդոն, Անգլիայի թագավորություն և Լոնդոն, Անգլիայի թագավորություն[5]), Կառլ II-ի և նրա սիրուհի Լյուսի Ուոլտերի արտամուսնական որդին։ Կառլ II-ի հոր մահապատժից հետո նրանք իրենց որդու հետ վտարվել են։ Մոնմունթը գլխատվել է 1685 թվականին, Ջեյկոփ II-ի անհաջող տապալումից հետո։ Իրեն համարելով օրինական թագավոր` Մոնմունթը փորձում էր ներկայացնել իրեն իբրև կաթոլիկ Ջեյկոփ II-ի հակառակորդ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծագումնաբանություն և վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Նիդեռլանդներում, Ռոտերդամում, Լյուսի Վոլթերի և իր սիրեկան` Չարլզ II-ի որդին է։ Ջեյմսը իր վաղ տարիներն անց է կացրել Շխիդամում[7]։
Հյուջ Նոել Ուիլյամսի (1870–1925) կենսագրական հետազոտությունների համաձայն, Չարլզը չի ժամանել Հաագա մինչև 1648 թվականի սեպտեմբերի կեսերը` երեխայի ծնվելուց յոթ ամիս առաջ և որոշ անհայտ աղբյուրներ ասում են, որ Լյուսի Վոլթերը 1648 թվականի ամռանը եղել է Քոլոնել Ռոբերթ Սիդնեյի՝ Լեյքեսթերի կոմսի երիտասարդ որդու սիրուհին[8]։ Երբ երեխան չափահաս դարձավ, ժամանակակիցները նկատել էին, որ նա մեծ ազդեցություն էր ստացել Սիդնիից[9]։ Այդ լուրերը հավանաբար ծագել են Յորքի դքսությունից, Չարլզ II թագավորի եղբայրից, որը վախենում էր զարմիկի գահի պոտենցիալ պահանջից[10]։
Վերջապես 2012 թվականին ԴՆԹ թեստ անցկացվեց Մոնմոունթի ժառանգորդին` Բուքլեչի տասներորդ դուքսին, որը ցույց է տալիս, որ նա ունի միևնույն Y քրոմոսոմը, որպես Սթյուարտի հեռավոր զարմիկը, լուրջ ապացույցներ տալով, որ Չարլզ II-ը Մոնմունթի կենսաբանական հայրն է[11]։ Նա ուներ երիտասարդ քույր` Մերի Քրոֆթս, որընույնպես հնարավոր է, որ եղել էր Չարլզի դուստրը, չնայած Թոեբալդ Թաֆֆին` Քարլինգֆորդի առաջին կոմսին, համարվում էր մեկ այլ պոտենցիալ հայրը։ Մերին ամուսնացել էր պարսիկ Ուիլյամ Սարսֆիլդի հետ և եղել էր գեներալ Ջակոբիթ Փաթրիք Սարսֆիլդի կնոջ քույրը[12]։
Որպես ապօրինածին որդի` Ջեյմսը իրավասու չէր զբաղեցնել անգլիական կամ շոտլանդական գահը, չնայած կային լուրեր, որ Չարլզը և Լյուսին գաղտնի են ամուսնացել[13]։ Չարլզը` որպես թագավոր, հետագայում ցուցմունք տվեց, որ նա բացի իր Բրագանձայի թագուհի` Քաթերինից, ոչ մեկի հետ ամուսնացած չի եղել[14]։
1658 թվականի մարտին, երիտասարդ Ջեյմսը թագավորի մարդկանցից մեկի կողմից առևանգվել էր, ուղարկվել Փարիզ և հանձնվել Քրոֆթսի բարոնետների խնամակալությանը, որի ազգանունը նա վերցրել է։ Նա կարճ ժամանակ տնային դասընթացների է հաճախել[15]։
Երեխաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աննա Սքոթի` Բուչլեուչի առաջին դքսուհու հետ ամուսնության արդյունքում ունեցան վեց երեխա[16]։
- Իզաբելլա (մահացել է 1748 թվականին)
- Չարլզ (1672-1674)
- Ջեյմս (1674-1705)
- Հենրի (1676-1730)
- Ֆրենսիս (1678-1679)
- Շարլոտա (ծնվել և մահացել է 1683 թվականին)
Սըր Ռոբերթ Նիդհամի դուստր, իր սիրուհու` Էլիանոր Նիդհամից ունեցել է երեք երեխա[16]։
- Ջեյմս (մահացել է 1732 թվականին)
- Հենրիետա (1682-1730)
- Իզաբել, մահացել է վաղ հասակում։
Գահի պահանջ
[խմբագրել | խմբագրել կոդը]1678 թվականին Մոնմաունթը ղեկավարում էր անգլո-հոլանդական ջոկատներին և պատերազմում Միացյալ համայնքների համար ֆրանսիացիների դեմ, նա աչքի էր ընկնում St Denis-ի ճակատամարտում, 1678 թվականի օգոստոսին Ֆրանս-հոլանդական պատերազմի ընթացքում` բարձրացնելով իր հեղինակությունը[17]։ Հետևյալ տարի, Բրիտանիա վերադառնալուց հետո, նա ղեկավարում էր փոքր բանակ, որը փորձում էր ճնշել շոտլանդական ապստամբներին, 1679 թվականի հունիսի 22-ին ապստամբներից տարավ պարտություն Բոթվելի ճակատամարտում[7]։ Նա առաջին անգամ առաջարկվել է որպես գահի օրինական ժառանգ, չնայած նրա ակնհայտ ապօրինության հետ կապված խնդիրներին և նրա հոր մերժմանը, որն անտեղյակ էր, որ տղան ամուսնացել է Լյուսի Վոլթերի հետ։ Մանմոունթը կարող էր անկեղծ հավատալ, որ իր ծնողները ամուսնացել են[18]։
Ապստամբություն և պատիժ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանի որ նա ավելի հայտնի դարձավ, Մոնմունթը ստիպված էր 1679 թվականի սեպտեմբերին վտարվել։ Ճգնաժամի ընթացքում, կապված Բիլի՝ 1679-1681 թվականների հեռացման հետ, խորհրդարանական ընդդիմությունների շարքը ելույթ ունեցավ այն մասին, որ Ջեյկոփ Յորքսկիի գահից հեռացման դեպքում թագաժառանգ համարել Մոնմունթին` չնայած ապօրինի, բայց բողոքական որդուն։
Երբ 1685 թվականի փետրվարին թագավոր Կառլ II-ը մահացավ, Մոնմունթը գլխավորեց ցույցը, և 1685 թվականի հունիսին տեղակայվելով երեք նավերով՝ փորձեց վերցնել իր պապիկի թագը։
1685 թվականի հունիսի 6-ին երկու բանակներ հանդիպեցին Սեջմուրի մոտ պայքարում, երկու զինվորական ուժերի վերջին պայքարը անգլիական հողի վրա։ Մոնմունթի հանպատրաստից ստեղծված բանակը չէր կարող մրցակցել կայուն բանակի հետ, և նա կրեց ավերիչ պարտության[19]։
Չնայած ներման համար խնդրանքներին` Ջեյմս Մոնմունթը 1685 թվականի հուլիսի 15-ին Թաուերում գլխատվեց։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Violet Wyndham. Protestant Duke: Life of the Duke of Monmouth. Weidenfeld and Nicolson, London, 1976. ISBN 0-297-77099-3
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 Lundy D. R. The Peerage
- ↑ 5,0 5,1 5,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Kindred Britain
- ↑ 7,0 7,1 Harris, Tim (October 2009) [2004]. "Scott [Crofts], James, duke of Monmouth and first duke of Buccleuch (1649–1685)". Oxford Dictionary of National Biography (online ed.). Oxford University Press.
- ↑ Williams, p. 6
- ↑ Harris, Tim (October 2009) [2004]. "Scott [Crofts], James, duke of Monmouth and first duke of Buccleuch (1649–1685)". Oxford Dictionary of National Biography (online ed.). Oxford University Press.
- ↑ Harris, Tim (October 2009) [2004]. "Scott [Crofts], James, duke of Monmouth and first duke of Buccleuch (1649–1685)". Oxford Dictionary of National Biography (online ed.). Oxford University Press.
- ↑ «"Scotland's DNA: Descended from lost tribes…and related to Napoleon"». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ "The Family Forest Descendants of Lady Joan Beaufort".(չաշխատող հղում)
- ↑ Լյուսի Ուոլթեր
- ↑ "Setting the Scene in Wessex: the 17th Century in Literature and Drama".
- ↑ Harris, Tim (October 2009) [2004]. "Scott [Crofts], James, duke of Monmouth and first duke of Buccleuch (1649–1685)". Oxford Dictionary of National Biography (online ed.). Oxford University Press.
- ↑ 16,0 16,1 Burke, Bernard (1914). Genealogical and Heraldic Dictionary of the Peerage and Baronetage of the British Empire. London: Burke's Peerage Limited. էջ 320.
- ↑ The London Gazette.
- ↑ Ջեյմս Սքոթ, Մոնմաունթի առաջին դուքսը, Անգլիայի Չարլզ II թագավորի ապօրինի որդին
- ↑ «Одиссея капитана Блада»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Монмут, Джемс». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - [https://web.archive.org/web/20130117103445/http://british-history.ac.uk/report.aspx?compid=46269 Արխիվացված 2013-01-17 Wayback Machine An Act to Attaint James Duke of Monmouth of High-Treason. [Chapter II. Rot. Parl. nu. 2.] {Яков II) (անգլ.)
- [https://web.archive.org/web/20081120044457/http://www.worldroots.com/foundation/britain/jamesscottdesc1649.htm Արխիվացված 2008-11-20 Wayback Machine Մոնմաունթի առաջին դուքսի` Ջեյմս Սքոթի հաջորդները.] (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Սքոթ (Մոնմութի առաջին դուքս)» հոդվածին։ |
|