Ջեյմս Քրյուս
Ջեյմս Քրյուս գերմ.՝ James Krüss | |
---|---|
Ծնվել է | մայիսի 31, 1926[1][2][3][…] |
Ծննդավայր | Հելգոլանդ, Պինեբերգ, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա |
Մահացել է | օգոստոսի 2, 1997[1][2][3][…] (71 տարեկան) |
Մահվան վայր | Գրան-Կանարիա, Լաս Պալմաս, Կանարյան կղզիներ, Իսպանիա[4] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Երկեր | Թիմ Թալլերը կամ վաճառված ժպիտը |
Մասնագիտություն | բանաստեղծ, մանկագիր, դրամատուրգ, թարգմանիչ, գրող, լրագրող և արձակագիր |
Կուսակցություն | Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | jameskruess.de |
Ջեյմս Քրյուս (գերմ.՝ James Krüss, մայիսի 31, 1926[1][2][3][…], Հելգոլանդ, Պինեբերգ, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա - օգոստոսի 2, 1997[1][2][3][…], Գրան-Կանարիա, Լաս Պալմաս, Կանարյան կղզիներ, Իսպանիա[4]), գերմանացի մանկագիր և բանաստեղծ։
Կենսագրություն և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեյմս Քրյուսը ծնվել է Հելգոլանդ կղզում բնակվող էլեկտրատեխնիկի ընտանիքում։
Պատերազմի պատճառով 1941 թվականին ընտանիքը տեղափոխվել է մայրցամաք։ 1944 թվականի օգոստոսին Քրյուսը զորակոչվել է գերմանական բանակ, պատերազմի ավարտից հետո բնակություն է հաստատել Համբուրգում։ 1948 թվականին ավարտել է Լյունեբուրգի Մանկավարժական ուսումնարանը, սակայն որպես ուսուցիչ աշխատելու փոխարեն՝ տարվել է գրականությամբ։ 1951 թվականին սկսել է ակտիվ կերպով աշխատակցել ռադիոյին և թերթերին։
1950 թվականին Էրիխ Քեսթների խորհրդով որոշում է ստեղծագործել մանուկների համար։ Նրա առաջին՝ «Հանզելմանը ճանապարհորդում է երկրի շուրջը» պատկերազարդ գիրքը հրատարակվել է 1953 թվականին։ Քրյուսը մի քանի տասնյակ արձակ և բանաստեղծական բովանդակությամբ մանկական գրքերի հեղինակ է, որոնցից ամենահայտնին «Թիմ Թալլերը կամ վաճառված ծիծաղը» հեքիաթն է (1962)։ Պատանիների համար գրված արկածախնդրական այդ հեքիաթում հեղինակն օգտագործում է իրավիճակներ՝ փոխառնված դասական գրականության տարբեր ստեղծագործություններից, օրինակ՝ Գյոթեի «Ֆաուստից»։ Դիցաբանական տարրերով և գրական պատրանքներով հագեցվածությունը՝ իր ամբողջական սահմանակվածության հետ մեկտեղ, այդ վեպը դարձնում է 20-րդ դարի դասական գրականության ստեղծագործություն, որն, ի դեպ, հավասարապես հետաքրքիր է և՛ մանուկների, և՛ մեծահասակների համար։
«Թիմ Թալերը, կամ վաճառված ծիծաղը» հեքիաթի համար Քրյուսը 1968 թվականին պարգևատրվել է Հանս Քրիստիան Անդերսենի շքանշանով, որին արժանանում են միայն մանկական լավագույն գրողները և մանկական գրքեր պատկերազարդող լավագույն նկարիչները։ Այս շքանշանն անվանում են նաև «Նոբելյան մրցանակ մանկագիրների համար»[5]։
Գրականության վերաբերյալ իր հայացքները Ջեյմս Քրյուսը շարադրել է «Միամտությունը և արվեստի ընկալումը. մտորումներ մանկական գրականության վերաբերյալ» (1969) գրքում։ Գրողի գրչին են պատկանում նաև մի շարք երգեր, ռադիոներկայացումներ, հեռուստասցենարներ և տարբեր լեզուներից գերմաներեն թարգմանված բազմազան ստեղծագործություններ։
1966 թվականին Քրյուսը սկսել է բնակվել Գրան-Կանարիա կղզում, որտեղ և 1997 թվականի օգոստոսի 2-ին մահացել է։ Գրողի աճյունը թաղված է նրա հայրենիքում՝ Հելգոլանդ կղզում։
Գրական ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հանզելմանը ճանապարհորդում է երկրի շուրջը» (1953),
- «Իմ նախապապը և ես» (1959), 1960 թվականին արժանացել է Գերմանիայի մանկական և պատանեկան լավագույն գրականության պարգևին,
- «Երբ ես կդառնայի թագավոր» (1961),
- «Թիմ Թալերը կամ վաճառված ծիծաղը» (1962)
- «Իմ նախապապը, հերոսները և ես» (1967),
- «Խոսող մեքենան» (1967)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Մայիսի 31 ծնունդներ
- 1926 ծնունդներ
- Գերմանիայում ծնվածներ
- Օգոստոսի 2 մահեր
- 1997 մահեր
- Իսպանիայում մահացածներ
- Նացիոնալ-սոցիալիստական կուսակցության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանացի բանաստեղծներ
- Գերմանացի մանկագիրներ
- Գերմանացի արձակագիրներ
- Գերմանացի թարգմանիչներ
- 20-րդ դարի վիպասաններ
- Գերմանացի լրագրողներ
- Գերմանացի դրամատուրգներ
- Գերմանալեզու բանաստեղծներ
- Գերմանացի գրողներ