Ջոն Մաեդա
Ջոն Մաեդա | |
---|---|
Ծնվել է | 1966[1][2][3][…] |
Ծննդավայր | Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | ճապոնական ծագումով ամերիկացի |
Կրթություն | Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, Ցուկուբայի համալսարան և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ճարտարապետության և պլանավորման դպրոց |
Մասնագիտություն | գրաֆիկական դիզայներ, համակարգչային գիտնական, դիզայներ, համալսարանի դասախոս և նոր մեդիայի արվեստագետ |
Աշխատավայր | Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ |
Պարգևներ և մրցանակներ | |
John Maeda Վիքիպահեստում |
Ջոն Մաեդա (անգլ.՝ John Maeda, 1966[1][2][3][…], Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ), ճապոնական ծագմամբ ամերիկացի դիզայներ, համակարգչային տեխնոլոգիաների բնագավառի մասնագետ, գրող։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի դիզայնի պրոֆեսոր։ Մեկ տասնյակից ավելի գրքերի հեղինակ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1989 թվականին ավարտել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը՝ «համակարգչային տեխնոլոգիա» մասնագիտացմամբ։ 1992 թվականին ստացել է դոկտորական աստիճան Ծուկուբայի արվեստի և դիզայնի համալսարանում։ 2003 թվականին ստացել է Մերիլենդի արվեստի քոլեջի պատվավոր դոկտորի աստիճան։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականից Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտին կից «MIT Media Lab» ընկերության հետազոտությունների գծով տնօրեն և գործընկեր է, որտեղ աշխատում է «Simplicity» հետազոտական նախագծի վրա, որի շրջանակներում տարվում են գործընթացների և տեխնոլոգիաների համատարած բարդության դարաշրջանում ժամանակակից մարդու կյանքի պարզեցման մեթոդների որոնումներ։ Նախագծի վրա տարված աշխատանքների արդյունքները արտացոլում են գտել 2006 թվականի «Laws of Simplicity» գրքում, որը դարձել է բեսթսելլեր։
Մաեդան մտնում է 2004 թվականին Philips ընկերության ստեղծած «Պարզության խորհուրդ»-ի մեջ[4]։ Սա Philips-ի համար առաջնային ոլորտներում (դիզայն, համակարգչային տեխնոլոգիաներ և բժշկություն) հինգ մասնագետներից բաղկացած աշխատանքային խումբ է, որոնք խորհրդատվություն են տալիս ընկերությանը ռազմավարական զարգացման ոլորտում։
Մաեդան դիզայնի ոլորտում բազմաթիվ մրցանակների և պատվավոր պարգևների դափնեկիր Է. այսպես, օրինակ, 2001 թվականին նա դարձել է ազգային դիզայնի մրցանակի՝ National Design Award-ի դափնեկիր (ԱՄՆ) և դիզայնի բնագավառում մրցանակի դափնեկիր՝ Mainichi Design Prize, Ճապոնիա։ Բացի այդ, Մաեդան Ռայմոնդ Լևիի հիմնադրամի (Raymond Loewy Foundation Prize, Գերմանիա) մրցանակի դափնեկիր է։ 1999 թվականին Մաեդան Esquire ամսագրի վարկածով ընդգրկվել է 21-րդ դարի ամենանշանակալի անձանց ցուցակում։ Ռոդ Այլենդի դիզայնի դպրոցի նախագահն է[5]։
Մաեդայի աշխատանքները գրաֆիկական դիզայնի բնագավառում ցուցադրվել են Տոկիոյում, Նյու Յորքում և Փարիզում և գտնվում են Սմիթսոնի ինստիտուտի, Սան Ֆրանցիսկոյի ժամանակակից արվեստի թանգարանի և Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի մշտական հավաքածուներում։
Նա բնակվում է Մասաչուսեթսի Լեքսինգթոն քաղաքում՝ իր կնոջ՝ Քրիսի և հինգ դուստրերի հետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Union List of Artist Names
- ↑ 2,0 2,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Artnet — 1998.
- ↑ Simplicity Advisory Board
- ↑ Rhode Island School of Design
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Блог Д.Маэды, посвященный книге «Законы простоты»
- Блог Д.Маэды в Массачусетском институте
- Сайт «Маэда-Студио»
- Биография Д.Маэды
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Մաեդա» հոդվածին։ |
|