Ջոն Քենեդի Կրտսեր
Ջոն Քենեդի Կրտսեր անգլ.՝ John F. Kennedy Jr. | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Բրաունի համալսարան, Նյու Յորքի համալսարան, Ֆիլիպսի ակադեմիա, Նյու Յորքի համալսարանի իրավաբանական դպրոց, Saint David's School? և Բարձրագույն դպրոց |
Մասնագիտություն՝ | փաստաբան և հրատարակիչ |
Ծննդյան օր | նոյեմբերի 25, 1960[1][2][3][…] |
Ծննդավայր | Վաշինգտոն, ԱՄՆ[4] |
Վախճանի օր | հուլիսի 16, 1999[1][2] (38 տարեկան) |
Վախճանի վայր | Ատլանտյան օվկիանոս, Բաց ծով |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ի ծնե անուն | անգլ.՝ John Fitzgerald Kennedy Jr. |
Հայր | JFK[5] |
Մայր | Ժակլին Քենեդի[5] |
Ամուսին | Carolyn Bessette-Kennedy?[5] |
Ինքնագիր | |
Ջոն Ֆիցջերալդ Քենեդի Կրտսեր (անգլ.՝ John Fitzgerald Kennedy, նոյեմբերի 25, 1960[1][2][3][…], Վաշինգտոն, ԱՄՆ[4] - հուլիսի 16, 1999[1][2], Ատլանտյան օվկիանոս, Բաց ծով), ամերիկացի լրագրող և փաստաբան, երրորդ երեխան և ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի և Ժաքլին Քենեդիի առաջին որդին։ Ամերիկյան մամուլում նրան անվանում էին նաև Ջոն կրտսեր (անգլ.՝ John Jr), Ջոն-Ջոն (անգլ.՝ John-John), կամ JFK Jr, կամ Ամերիկայի որդին (անգլ.՝ America's Son), քանի որ նա սակավաթիվ նախագահական երեխաներից մեկն էր, որը վաղ տարիքում հայտնվել էր Սպիտակ տանը և փաստորեն դաստիարակվել էր ողջ երկրի աչքի առաջ։
Մանկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոն Քենեդի կրտսերը ծնվել է իր հոր՝ Ջոն Քենեդիի նախագահ ընտրվելուց 16 օր անց, մանկությունից մինչև իր մահը՝ 1999 թվականը նա եղել է հանրության աչքի առաջ։ Իր կյանքի առաջին երեք տարիների ընթացքում ապրել Է Սպիտակ տանը, մամուլում հայտնվել են Սպիտակ տանը մեծացող Ջոն Քենեդի կրտսերի բազմաթիվ լուսանկարներ։ Ջոն-Ջոն մականունը (անգլ.՝ John-John) մի լրագրողի հոդվածի պատճառով է ստացել, որը սխալ է լսել, թե ինչպես է որդուն կանչում հայրը և մտածել, որ Քենեդիի ընտանիքում այդպես են անվանում կրտսեր Ջոն Քենեդիին։ Մամուլում այդ մականունը տարածվել է, և թեև Քենեդիի ընտանիքը հերքել է այդ տեղեկությունը, ԱՄՆ-ում շատերը սկսել են հենց այդպես անվանել Ջոն Քենեդի կրտսերին։ Հետագայում Ջոն Քենեդի կրտսերը դպրոցում սովորելու առաջին օրը ծեծկռտուք է սարքել իր համադասարանցու հետ, որը նրան անվանել էր Ջոն-Ջոն։
Ջոնի երեք ամյակից երեք օր առաջ՝ 1963 թվականի նոյեմբերի 22-ին, Դալլասում սպանվեց նրա հայրը։ Նախագահ Քենեդիի հուղարկավորությունը տեղի է ունեցել 1963 թվականի նոյեմբերի 25 ին՝ Ջոն Քենեդի կրտսերի ծննդյան օրը, ամբողջ աշխարհում ցուցադրվել են կադրեր, որտեղ Ջոն Քենեդի կրտսերը ողջունում է իր հոր դագաղը։
Հոր սպանությունից հետո Ջոն Քենեդի կրտսերը իր մոր՝ Ժաքլին Քենեդիի հետ ապրել է Նյու Յորք նահանգում՝ Մանհեթենում։ 1968 թվականին նրա մայրը կրկին ամուսնացել է հույն մագնատ-նավատեր Արիստոտել Օնասիսի հետ։ Խորթ հայրը մահացել է 1975 թվականին, երբ Քենեդի կրտսերը 14 տարեկան էր։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարրական դպրոցում սովորելուց հետո ընդունվել է Ֆիլիպսի ակադեմիա, որից հետո ընդունվել է Բրաունի համալսարան, հակառակ ընտանեկան ավանդույթի, որով Քենեդիները սովորում էին Հարվարդում։
1988 թվականի հուլիսի 19-ին ժողովրդավարական կուսակցության ազգային համագումարում հանդես եկավ 6 րոպեանոց ելույթով։
1989-1993 թվականներին աշխատել է որպես Մանհեթենի շրջանային դատախազի օգնական։ 1995 թվականին հիմնադրել է «Ջորջ» հասարակական, քաղաքական ամսագիրը (անգլ. George), Ջոն Քենեդի կրտսերի մահից հետո ամսագիրը գնվել է մեդիաընկերություններից մեկի կողմից և թողարկվել մինչև 2001 թվականի սկիզբը, որից հետո փակվել է գովազդային միջոցների պակասի պատճառով։
1999 թվականին հայտարարել է 2000 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում իր հնարավոր թեկնածությունն առաջադրելու մասին։
Ամուսնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ-ում Ջոն Քենեդի կրտսերը շատ հայտնի գործիչ էր, մամուլում համարվում էր ԱՄՆ-ի նախանձելի փեսացուներից մեկը։ Նրան էին վերագրվում բազմաթիվ սիրավեպեր այնպիսի հայտնի մարդկանց հետ, ինչպիսիք են Մադոննան կամ Դարիլ Հաննան։ 1996 թվականի սեպտեմբերի 21-ին նա ամուսնացել է Կարոլին Ջոն Բիսեթի հետ, արարողությանը մասնակցել են նրա քույր Քերոլայն Քենեդին և նրա զարմիկ Էնթոնի Ռադզիվիլը։ Ջոնն ու Կարոլինը երեխաներ չունեին։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]1999 թվականի հուլիսի 16-ին Ջոն Քենեդի կրտսերն իր կնոջ՝ Քերոլին Ջին Բեսեթ-Քենեդիի[6] և նրա քրոջ՝ Լորենի հետ Նյու Ջերսիի Էսեքս շրջանի օդանավակայանից թեթև ինքնաթիռով մեկնել է «Պայպեր Սարատոգա»։ Քենեդին ղեկավարում էր ինքնաթիռը և ուղևորվում էր Մասաչուսեթսի նահանգ՝ մասնակցելու իր զարմիկ Ռորի Քենեդիի՝ Ռոբերտ Քենեդիի կրտսեր դստեր հարսանիքին։ Ինքնաթիռը վթարի է ենթարկվել՝ մեծ արագությամբ ընկնելով Ատլանտյան օվկիանոսը։ Ինչպես ցույց է տվել հետաքննությունը, աղետը տեղի է ունեցել տարածության մեջ ապակողմնորոշվելու և վատ տեսանելիության պատճառով։ Ռադարների ձայնագրությունները ցույց են տվել նաև, որ ինքնաթիռը, հնարավոր է, թռիչքի որոշ հատվածներում գտնվել է ավտոպիլոտում։ Այնուամենայնիվ, ենթադրվում է, որ եթե աղետի պահին ավտոպիլոտը միացված լիներ, տարածության մեջ ապակողմնորոշումը չէր լինի, քանի որ դա բացառապես մարդկային սխալ է։ Ջոն Քենեդի կրտսերը անփորձ օդաչու էր, ով ինքնուրույն թռել էր ընդամենը 75 ժամ և այդ երթուղով չէր թռչում օրվա մութ ժամերին, համարվում է, որ աղետը տեղի է ունեցել վատ տեսանելիության պայմաններում սխալի պատճառով։
ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի ցուցումով Քենեդի կրտսերի մահից հետո սուգ Է հայտարարվել և Սպիտակ տանը իջեցվել Է ԱՄՆ-ի պետական դրոշը։ Ինքնաթիռի բեկորների և զոհվածների մարմինների որոնմանը մասնակցել են ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավերը։ Մահացածի մնացորդները դիակիզվել և ցրվել են Մարտաս Վինյարդ կղզու ափերից դուրս գտնվող նավից[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ostberg R. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Lundy D. R. The Peerage
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119187752 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Kindred Britain
- ↑ Бессетт-Кеннеди, Кэролин(ռուս.) // Википедия. — 2019-04-01.
- ↑ Gellman, Barton; Ferdinand, Pamela (1999 թ․ հուլիսի 23). «Kennedy, Bessettes Given Shipboard Rites». Washington Post. էջեր A1. Վերցված է 2008 թ․ մայիսի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Քենեդի Կրտսեր» հոդվածին։ |
|
- ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության անդամներ
- Բրաունի համալսարանի շրջանավարտներ
- Նյու Յորքի համալսարանի շրջանավարտներ
- Նոյեմբերի 25 ծնունդներ
- 1960 ծնունդներ
- Վաշինգտոն քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 16 մահեր
- 1999 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի լրագրողներ
- ԱՄՆ-ի նախագահների երեխաներ
- Ամերիկացի իրավաբաններ
- 20-րդ դարի քաղաքական գործիչներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի հրատարակիչներ
- Ամերիկացի փաստաբաններ
- Ամերիկացի օդաչուներ