Ջովաննա Անտոնելլի
Ջովաննա Անտոնելլի պորտ.՝ Giovanna Antonelli | |
---|---|
Ծնվել է | մարտի 18, 1976[1] (48 տարեկան) |
Ծննդավայր | Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա |
Քաղաքացիություն | Բրազիլիա |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել, հաղորդավար և պրոդյուսեր |
Աշխատավայր | Տիվի Գլոբո |
Ակտիվ շրջան | 1994 — ներկա |
Ընտրանի | Կլոն և Խիզախ կինը |
Ամուսին(ներ) | Robert LoCascio?[2][3] |
Համատեղ ապրող(ներ) | Մուրիլու Բենիսիու և Leonardo Nogueira?[4][5] |
giovannaantonellionline.hpg.com.br | |
Ջովաննա Անտոնելլի (պորտ.՝ Giovanna Antonelli, մարտի 18, 1976[1], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[6]), թատրոնի և կինոյի բրազիլացի դերասանուհի, մոդել, հաղորդավար և պրոդյուսեր։ Ունի 3 երեխա՝ Պետրոն, Սոֆին և Անտոնին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա հայրը օպերային հայտնի երգիչ Հիլթոն Պրադոն է, իսկ մայրը՝ պրոֆեսիոնալ պարուհի Սուելլի Անտոնելլին։ 11 տարեկանից խաղացել է սիրողական թատրոնի բեմում։ Նրա կարիերան սկսվել է 14 տարեկանից մանկական Angélica հաղորդումից։ 4 տարի հետո առաջին անգամ նկարահանվել է «Տրոպիկանկա» սերիալում։ Հետագայում նա նկարահանվել է Կլոն (2001), Մեղքի գույնը (2004), Ամազոնիա (2006), Յոթ մեղք (2007) 7 կանայք և «Երեք քույրեր 2008, Խիզախ կինը, 2015 թվականին Խաղի օրենքները սերիալում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջովաննան պաշտոնապես ամուսնացել է 2 անգամ։ Առաջին անգամ ամուսնացել է 1997 թվականին բիզնեսմեն Ռիկարդո Մեդինուի հետ, որի հետ ծանոթ է եղել դեռ դպրոցական տարիներից։ Նրանք համատեղ ապրել են ընդամենը 4 տարի և 2001 թվականին բաժանվել են։ Բազմասերիանոց Կլոն հեռուստասերիալի նկարահանումներից հետո նրա և Լուկասի դերը մարմնավորող Մուրիլու Բենիսիուի հետ հարաբերություններն ավելի խորացան։ 2004 թվականի դեկտեմբերին Ջիովաննան ենթարկվեց ավտովթարի, իսկ հարցազրույցի ժամանակ, որը տեղի ունեցավ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո, նա հայտարարեց, որ հղի է։
Ջովաննան և Մուրիլիոն 2005 թվականի մայիսի 24-ին ունեցան որդի, որին անվանեցին Պիետրո։ Նրանք բաժանվեցին 2007 թվականին։
2007 թվականի մայիսին Ջիովաննան ամուսնացավ ամերիկացի բիզնեսմեն Ռոբերտո Լուկասցիոյի հետ։ Ճոխ հարսանիքից հետո, որը տեղի ունեցավ Իտալիայում, զույգը բաժանվեց։ Նրանք համատեղ ապրեցին ընդամենը 4 ամիս։
Հիմա Ջովաննան ամուսնացած է ռեժիսոր Լեոնարդո Նոգեյրայի հետ։ Նրանք ունեն 2 աղջիկ՝ Անտոնի և Սոֆի։ Սակայն նրանց ամուսնությունն օրինական չէ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ https://www.terra.com.br/istoegente/402/urgente/urgente_01.htm(բրազիլական պորտուգալերեն)
- ↑ https://www.terra.com.br/istoegente/edicoes/421/artigo61630-1.htm(բրազիլական պորտուգալերեն)
- ↑ http://ego.globo.com/Gente/Noticias/0,,MUL1428706-9798,00-GIOVANNA+ANTONELLI+E+FLAGRADA+COM+NOVO+NAMORADO+EM+GRAVACAO+DE+VIVER+A+VIDA.html
- ↑ https://claudia.abril.com.br/famosos/giovanna-antonelli-de-namorado-novo/
- ↑ «Джованна Антонелли». www.kinopoisk.ru. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջովաննա Անտոնելլի» հոդվածին։ |
|