Jump to content

Ջրամբար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջրամբար (այլ կիրառումներ)

Ջրամբար, արհեստականորեն ստեղծված ջրածավալ, ծառայում է ժողովրդական տնտեսության կարիքների համար օգտագործվող ջուրը կուտակելու և պահելու համար։ Ջրամբարը գոյանում է գետի վրա դիմհարային պատվարներ կառուցելով։ Բոլոր ջրամբարների համար բնորոշ են պատվարի ուղղությամբ խորությունների աճը, դանդաղ ջրափոխանակությունն ու հոսանքի արագությունը և հիդրոլոգիական ռեժիմի այլ առանձնահատկություններ։ Ջրամբարները ջրային ռեսուրսների բազմակողմանի օգտագործման հիմքն են։ Տարբերում են օրական, շաբաթական, սեզոնային և տարեկան կարգավորման ջրամբարներ։ Ըստ եզրաձևի ջրափոխանակության ինտենսիվության, հետևաբար և հիդրոլոգիական ռեժիմի՝ ջրամբարները լինում են լճային և գետային։ Ջրամբարներում տարբերում են՝ նորմալ դիմհարային մակարդակ (ՆԴՄ)՝ ամենաբարձր դիմհարային մակարդակը, որը պատվարը կարող է պահպանել երկար ժամանակ, բարձրացված դիմհարային մակարդակ (ԲԴՄ)՝ ամենաբարձր դիմհարային մակարդակը, որը կարելի է պահպանել կարճ ժամանակ (վարարումը բաց թողնելու ժամանակամիջոցում), մեռյալ ծավալի մակարդակ (ՄԾՄ)՝ նորմալ շահագործման պայմաններում թույլատրելի նվազագույն մակարդակ։ Ջրամբարի բնութագրական մակարդակները և ծավալները ԽՍՀՄ-ում շահագործվում և նախապատրաստական փուլում են գտնվում մոտ 1000 ջրամբար։ Արտասահմանում ամենամեծ թվով Ջրամբարներ կան ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Բրազիլիայում, Իսպանիայում, Մեքսիկայում, Կանադայում և այլն։

Հայաստանի տարածքում գործում են մի շարք ջրամբարներ[1]՝ Ապարանի, Կեչուտի, Մանթաշի և այլ ջրամբարներ), որոնք հիմնականում ծառայում են ոռոգման և էներգետիկական նպատակների համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի ջրամբարներ (հեղ. hetq.am) – Google Իմ քարտեզները». Google My Maps. Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրամբար» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։