Jump to content

Ռագնա Նիելսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռագնա Նիելսեն
 
Կուսակցություն՝ Լիբերալ կուսակցություն
Կրթություն՝ Հարտվիգ Նիսսեն դպրոց
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հուլիսի 17, 1845(1845-07-17)[1][2]
Ծննդավայր Քրիստիանիա, Նորվեգիա
Վախճանի օր սեպտեմբերի 29, 1924(1924-09-29)[1][2] (79 տարեկան)
Վախճանի վայր Քրիստիանիա, Նորվեգիա
Թաղված Քրիստոս Փրկչի տաճարի գերեզմանատուն
Քաղաքացիություն  Նորվեգիա
Մայր Vilhelmine Ullman?

Ռագնա Նիելսեն (նորվ.՝ Ragna Vilhelmine Nielsen, հուլիսի 17, 1845(1845-07-17)[1][2], Քրիստիանիա, Նորվեգիա - սեպտեմբերի 29, 1924(1924-09-29)[1][2], Քրիստիանիա, Նորվեգիա), նորվեգացի մանկավարժ, դպրոցի տնօրեն, հրապարակախոս, կազմակերպիչ, քաղաքական գործիչ և ֆեմինիստ։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռագնա Նիելսենը ծնվել է Քրիստիանայում։ Ջորգեն Աքսել Նիկոլայ Ուլմաննի և մանկավարժ, հրապարակախոս, գրական քննադատ և ֆեմինիստ Քաթրին Յոհաննե Ֆրեդրիկկե Վիլհելմինե Դունկերի դուստրը։ 1879 թվականին ամուսնացել է Լյուդվիգ Նիելսենի հետ և բնակություն հաստատել Տրոմսոյում։ Զույգը բաժանվել է 1884 թվականին՝ երբ նա վերադարձել է Քրիստիանիա։ Նա քաղաքական գործիչ Վիգգո Ուլլմաննի քույրն էր[3]։

Փոքր հասակում Ռագնան հաճախել է իր մայրիկի դպրոցը՝ աղջիկների համար, այնուհետև, մինչև 1860 թվականը սովորել է Հարթվիգ Նիսսենի՝ աղջիկների համար մասնավոր դպրոցում։ 1862 թվականից նա Նիսսենի դպրոցում անցել է աշխատանքի, որտեղ ուսուցանել է մինչև 1879 թվականը։ Մինչև 1884 թվականը Տրոմսոյում աշխատում էր որպես ուսուցիչ[3]։ 1885 թվականին, Քրիստիանիայում հիմնադրել է Fru Nielsens Latin- og Realskole դպրոցը[4]։ Այն սկզբում եղել է միայն աղջիկների դպրոց, սակայն շուտով դարձել է սովորական դպրոց՝ և՛ աղջիկների և՛ տղաների համար։ Նա դարձել է Նորվեգիայում միջնակարգ դպրոցի (նորվ.՝ gymnas) առաջին տնօրենը[3]։ Երկու ժամանակաշրջան ղեկավարել է Նորվեգիայի կանանց իրավունքների ասոցիացիան՝ 1886-1888 թվականներին և 1889-1895 թվականներին։ Նա հիմնադրել կամ համահիմնադիր է եղել մի շարք կազմակերպությունների, այդ թվում, 1885 թվականին՝ Kvindestemmeretsforeningen, 1890 թվականին՝ Norske kvindelige Handelsstands Forening, 1891 թվականին՝ Norsk Fredsforening և 1898 թվականին՝ Hjemmenes Vel-ը։ 1901 - 1904 թվականներին ընտրվել է Քրիստիանիայի քաղաքային խորհրդի անդամ։ 1907 թվականին համահիմնադիր է եղել Riksmålsforeningen լեզվական կրթության կազմակերպությանը, որը ղեկավարել է 1909 - 1910 թվականներին։ Նա մասնակցել է սպիրիտուալիզմ կրոնական շարժմանը և 1917 թվականին համահիմնադիր է եղել Norsk Selskap for Psykisk Forskning -ին[3]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Akvarellen av Observatoriet i Oslo er malt av Ragna Ullmann. Akvarellen bærer påskriften R.U. - 1871. Bildet tilhører Oslo Museum.
  • Nielsen, Ragna (1892). Hedda Gabler og Thea Elvsted: foredrag : holdt i N.K.F. onsdag 13. januar. Kristiania: Dagbladets bogtrykkeri.
  • Nielsen, Ragna (1895). Norsk Kvindesagsforenings Andragende til Justisdepartementet: et Ord til Kvinder i By og Bygd. Kristiania: Aschehoug.
  • Nielsen, Ragna (1904). Norske Kvinder i det 19de Aarhundrede. Kristiania: Det norske Aktieforlag.
  • Nielsen, Ragna (1915). "Bare en liten hjertefeil" og andre historier. Kristiania: Aschehoug.
  • Mari Jonassen Livet er et pust Ragna Nielsen en biografi 2011 ISBN 978-82-03-29320-7
  • Astrid Lorenz Fra de frimodiges leir: Ragna Nielsen, født Ullmann skolearkitekt og kvinnereformator, 2014 ISBN 978-82-03-22271-9

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Norsk biografisk leksikon(նորվ.)Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 Lorenz, Astrid. «Ragna Nielsen». In Knut Helle (ed.). Norsk biografisk leksikon (Norwegian). Oslo: Kunnskapsforlaget. Վերցված է 2010 թ․ մարտի 2-ին.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Henriksen, Petter (ed.). «Ragna Vilhelmine Nilsen». Store norske leksikon (Norwegian). Oslo: Kunnskapsforlaget. Վերցված է 2010 թ․ մարտի 2-ին.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռագնա Նիելսեն» հոդվածին։