Jump to content

Ռեզյումե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեզյումե
Հիմնական ձևաչափով ռեզյումեի օրինակ Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիափաստաթուղթ
 • բիզնես փաստաթուղթ Խմբագրել Wikidata
Կիրառությունըաշխատանքի ընդունվելու դիմում Խմբագրել Wikidata
Էջերի քանակ1 Խմբագրել Wikidata
Կազմված էկոնտակտային տվյալներ, կենսագրական տվյալներ, կրթության պատմություն, աշխատանքային պատմություն, ցանկ, ցանկ, ցանկ Խմբագրել Wikidata

Ռեզյումե (ֆր.՝ résumé), անձի աշխատանքային պատմությունը, հմտությունները, կրթությունը և ձեռքբերումները ներկայացնող փաստաթուղթ:

Ռեզյումեի օգտագործման հիմնական նպատակը նոր աշխատանք գտնելն է[1][2][3]։

Պոտենցիալ գործատուները ռեզյումեն ուղեկցող նամակի (անգլ.՝ Cover letter) հետ միասին օգտագործում են դիմորդների ֆիլտրման համար, իսկ ընտրված մասնակիցները անցնում են հարցազրույցի փուլ։

Միացյալ Թագավորությունում (և եվրոպական այլ երկրներում) ինքնակենսագրությունն ավելի շատ նման է ռեզյումեին, քանի որ ռեզյումեն կրթության և փորձի ավելի կարճ, ամփոփ տարբերակ է, քան ԱՄՆ ակադեմիական շրջանակներում ավելի ողջունելի է ինքնակենսագրականը։

Հարավային Ասիայի այնպիսի երկրներում, ինչպիսիք են Պակիստանը և Բանգլադեշը, կենսատվյալներն (անգլ.՝ biodata) են հաճախ օգտագործվում ռեզյումեի փոխարեն[4]:

«Ռեզյումե» բառը ծագել է ֆրանսերեն «ամփոփել» (ֆր.՝ résumer) բառից[5]:

Լեոնարդո դա Վինչիին է վերագրվում առաջին ռեզյումեի ստեղծումը, թեև նրա «ռեզյումեն» ուներ նամակի ձև։ Վինչին այն գրել է 1481–1482 թվականներին Լյուդովիկո Սֆորցային[6][7]։

Հետագա 450 տարիների ընթացքում ռեզյումեն շարունակել է լինել պարզապես անձի կարողությունների և նախկին զբաղվածության նկարագրություն:

1900-ականների սկզբին ռեզյումեները ներառել են այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են քաշը, հասակը, ամուսնական կարգավիճակը և կրոնը:

1950 թվականին ռեզյումեները պարտադիր են եղել և ներառել են այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են անձնական հետաքրքրությունները և հոբբիները:

2003 թվականին գործարկված ԼինքդԻն սոցիալական հարթակը թույլ է տվել օգտատերերին ստեղծել առցանց ռեզյումեներ[8][9]։

2005 թվականին Յութուբի գործարկումից հետո վիդեո ռեզյումեները սովորական են դարձել, և ավելի շատ ավագ դպրոցի աշակերտներ են սկսել դրանք ուղարկել քոլեջներ և համալսարաններ[10]:

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեզյումեն սովորաբար կազմված պետք է լինի A4 ֆորմատի մեկ կամ երկու էջից՝ ընդգծելով միայն այն փորձը և որակավորումները, որոնք դիմորդը համարում է առավել կարևոր:

Ռեզյումեներից շատերը պարունակում են այնպիսի բանալի բառեր կամ հմտություններ, որոնք պոտենցիալ գործատուները փնտրում են՝ օգտագործելով դիմորդների որոնման համակարգերի (անգլ.՝ applicant tracking systems) միջոցով:

Ռեզումեներում հապավումները պետք է ամբողջությամբ գրվեն՝ բանալի բառերի համակարգչային սկանավորման (անգլ.՝ computerized keyword scan) միջոցով դրանց հայտնաբերման հավանականությունը մեծացնելու համար[11]:

2002 թվականի վերջին աշխատանք փնտրողները սկսել են պատրաստել ավելի ինտերակտիվ ռեզյումեներ, ինչպիսիք են հղումներ, հեռախոսահամարներ և էլ. հասցեներ պարունակող ռեզյումեները: 2006 թվականին Յություբի գործարկումից հետո աշխատանք փնտրողները և ուսանողները սկսել են ստեղծել նաև վիդեո ռեզյումեներ[12]:

Ռեզյումեների ձևաչափի բարդությունը կամ պարզությունը կախված են անձից, մասնագիտությունից և ոլորտից։ Բժիշկների, պրոֆեսորների, արվեստագետների և այլ մասնագետների ռեզյումեները կարող են համեմատաբար ավելի երկար լինել: Օրինակ, նկարչի ռեզյումեն կարող է ներառել անհատական ​​և խմբակային ցուցահանդեսների նկարագրությունը[13][14]։

Ռեզյումեների տարածված տեսակներից են․

Հակադարձ ժամանակագրական ռեզյումե

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակադարձ ժամանակագրական ռեզյումեն ներկայացնում է թեկնածուի նախորդ 10-ից 15 տարիների աշխատանքային փորձը՝ առաջին տեղում նշելով ամենավաղ փորձը: Կարևոր է նշել աշխատանքի սկզբի և ավարտի ամսաթվերը, իսկ ընթացիկ պաշտոնները սովորաբար նշում են մեկնարկային ամսաթվից մինչ այժմ:

Այս ձևաչափն օգտագործելիս փաստաթղթի հիմնական մասը վերաբերում է «Մասնագիտական ​​փորձ» բաժնին՝ սկսած ամենավերջին փորձից: Հակառակ ժամանակագրական ռեզյումեն օգտագործվում է ձեռք բերված փորձի միջոցով վստահելիություն ստեղծելու համար՝ միաժամանակ ցույց տալով կարիերայի աճը[15]:

Ֆունկցիոնալ ռեզյումե

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆունկցիոնալ ռեզյումեն թվարկում է աշխատանքային փորձը և հմտությունները՝ դասավորված ըստ հմտության ոլորտի կամ աշխատանքի գործառույթի: Այն օգտագործվում է շեշտելու այնպիսի հմտություններ, որոնք հատուկ են որոնվող հաստիքին, քանի որ նրա նպատակն է ընդգծել մասնագիտական ​​կարողությունները:

Ֆունկցիոնալ ռեզյումեն լավ է նրանց համար, որոնք փոխում են կարիերան, քիչ աշխատանքային փորձ կամ հաստիքը պահանջում է հատուկ հմտություններ[16][17]:

Առցանց ռեզյումե

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ աշխատանքի որոնման և դիմելու գործընթացը առցանց տիրույթում է տեղում ունենում, գործատուները մեծամասամբ ռեզյումեներն ընդունում են էլեկտրոնային եղանակով։

Տարբեր գործատուներ և հավաքագրմամբ զբաղվող գործակալություններ նախապատվություն են տալիս ռեզյումեներ ստանալ որոշակի ձևաչափով ֆայլերի: Ոմանք պահանջում են Microsoft Word ձևաչափի փաստաթղթեր, մինչդեռ այլոք ընդունում են միայն HTML, PDF ֆորմատով ռեզյումեներ:

Ըստ Indeed աշխատանքի որոնման կայքի՝ իդեալական ռեզյումե կազմելու համար օգտագործվում են Arial, Calibri, Cambria, Garamond կամ Georgia տառատեսակները, չպետք է ներառի գրաֆիկներ, աղյուսակներ, և ողջունելի է ներառել բանալի բառեր[18]։

Վիդեո ռեզյումեներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համացանցի զարգացմամբ ստեղծագործական և մեդիա ոլորտներում աշխատող մասնագետները ռեզյումեների ավանդական թղթային տարբերակից սկսել են անցում կատարել վիդեո ռեզյումեների[19]։

Սակայն մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետները հիմնականում քննադատել են այս միտումը՝ նշելով, որ այն հավաքագրողները, որոնք դիտարկում են հիմնականում ավանդական ձևաչափի ռեզյումեներ, կարող են անտեսել վիդեո ֆորմատով ռեզյումեները[20]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «résumé». Merriam-Webster Online.
  2. «Resume | Define Resume at Dictionary.com». Dictionary.reference.com. Վերցված է 2017-03-08-ին.
  3. «Finding a Job in Changing Job Market». cvresumenest.com. Վերցված է 2024-08-08-ին.
  4. Sehgal, M. K. (2008). Business Communication (անգլերեն). Excel Books. էջ 392. ISBN 9788174465016.
  5. «resume». Merriam-Webster. Վերցված է 9 March 2015-ին. «French résumé, from past participle of résumer to resume, summarize, from Middle French resumer»
  6. Pratt, Síofra. «3 Lessons Every Job Seeker Can Learn from the World's Oldest CV». Վերցված է 8 June 2015-ին.
  7. «The Skills of Leonardo da Vinci». Lettersofnote.com. 28 March 2012. Վերցված է 8 June 2015-ին.
  8. «The History of the Resume». davron.net. 10 February 2016. Վերցված է 31 July 2021-ին.
  9. «Best Resume Builders for a Professional & Eye Catching Look». tech-vise.com. 14 April 2021. Վերցված է 31 July 2021-ին.
  10. «The 500-Year Evolution Of The Resume». Business Insider. Վերցված է 2021-07-31-ին.
  11. «How to Write Powerful and Memorable HR Resumes». 19 May 2021.
  12. «The 500-Year Evolution Of The Resume». Business Insider. Վերցված է 2021-07-31-ին.
  13. Chen, Zhisheng (February 2023). «Collaboration among recruiters and artificial intelligence: removing human prejudices in employment». Cognition, Technology & Work (անգլերեն). 25 (1): 135–149. doi:10.1007/s10111-022-00716-0. ISSN 1435-5558. PMC 9516509. PMID 36187287.
  14. «How To Write an Artists CV in 10 Steps». thepracticalartworld.com. The Practical Art World. 12 February 2011. Վերցված է 2023-11-06-ին.
  15. «Reverse Chronological Resume Format: Focusing on Work History, Growth - For Dummies». Dummies.com. Վերցված է 22 December 2015-ին.
  16. «Chronological vs Functional Resumes: What is the Difference?». Indeed Career Guide (անգլերեն). Վերցված է 2024-08-17-ին.
  17. ApS, Novorésumé. «How to Write a Functional Resume [4 Free Templates Included]». Novorésumé (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-08-17-ին.
  18. Taylor, Suzanne (August 21, 2023). «How To Write an ATS Resume (With Template and Tips)». indeed. Վերցված է December 10, 2023-ին.
  19. Shontell, Alyson (27 February 2013). «10 Resumes That Got Worldwide Attention». finance.yahoo.com. Վերցված է 25 June 2014-ին.
  20. «Recruiters Tell Us: Do Résumé Fads Really Work?». forbes.com. 18 May 2012. Վերցված է 25 June 2014-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Bennett, Scott A. The Elements of Résumé Style: Essential Rules and Eye-Opening Advice for Writing Résumés and Cover Letters that Work. AMACOM, 2005 0-8144-7280-X.
  • Whitcomb, Susan Britton. Resume Magic: Trade Secrets of a Professional Resume Writer, Third Edition. JIST Publishing, 2006. 978-1-59357-311-9.
  • Thiollet, Jean-Pierre.Euro CV, Paris, Top Editions, 1997. 2-87731-131-7

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]