Ռենե Բարի
Ռենե Բարի ֆր.՝ René d'Anjou | |
---|---|
Ծնվել է | հունվարի 16, 1409[1] |
Ծննդավայր | Անժե, Duchy of Anjou, Ֆրանսիայի թագավորություն[2] |
Մահացել է | հուլիսի 10, 1480[2][3][4][…] (71 տարեկան) |
Մահվան վայր | Էքս-ան-Պրովանս, Պրովանս, Ֆրանսիայի թագավորություն[2][5] |
Գերեզման | Angers Cathedral |
Քաղաքացիություն | Ֆրանսիայի թագավորություն |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Մասնագիտություն | միապետ, բանաստեղծ և քաղաքական գործիչ |
Ամուսին | Isabella, Duchess of Lorraine?[6][7] և Jeanne de Laval?[6] |
Ծնողներ | հայր՝ Louis II of Naples?[2][7], մայր՝ Իոլանդա Արագոնցի[2][7] |
Զբաղեցրած պաշտոններ | king of Majorca?, Duke of Anjou? և pretender to the Aragonese throne? |
Երեխաներ | John II, Duke of Lorraine?[6], Louis of Anjou, Marquis of Pont-à-Mousson?[6], Yolande of Anjou?[6], Nicolas of Anjou?[6], Margaret of Anjou?[6][5][7], Charles of Anjou?[6], Isabel of Anjou?[6], René of Anjou?[6], Ann of Anjou?[6], John, Bastard of Anjou? և Blanche d'Anjou? |
Ստորագրություն | |
René I of Naples Վիքիպահեստում |
Ռենե Բարի (ֆր․՝ le Bon Roi René, հունվարի 16, 1409[1], Անժե, Duchy of Anjou, Ֆրանսիայի թագավորություն[2] - հուլիսի 10, 1480[2][3][4][…], Էքս-ան-Պրովանս, Պրովանս, Ֆրանսիայի թագավորություն[2][5]), Լոթարինգիայի դուքս (1431-1453), Անժեյի դուքս (1434-1475), Նեապոլի, Երուսաղեմի թագավոր, Գիզի կոմս (1417-1425)։
Լյուդովիկոս ॥ Անժուի և Յոլադա Արագոնացի երկրորդ որդին։
Իզաբելլա Լոթարինգիացու հետ ամուսնության շնորհիվ ժառանգություն է ստանում Բարի (1430) և Լոթարինգիայի (1431) դքսությունը։ Վերջին դքսությունը ուներ ևս մեկ հավակնորդ, որը Ֆիլիպ ৷৷৷ Բարեգործն էր։ Լոթարինգիայի պատերազմում Ռենեն գերի է ընկնում և պահվում է մինչև 1437 թվականը։
Այդ ժամանակահատվածում Լոթարիգիայի դքսության կայսր ճանաչվեց Սիգիզմունդը։ 1434 թվականին իր մեծ եղբայր Լյուդովիկոս III Անժուի մահից հետո ժառանգություն ստացավ Անժեի և Պրովանսի դքսությունը, ինչպես նաև Ջովանի ॥-ի ժառանգորդը լինելու կարգավիճակը։ Նրա մահից հետո դարձավ Նեապոլի թագավոր։
Իտալական մոտեցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերությունից ազատվելուց հետո Ռենեն գալիս է Իտալիա, որպեսզի հետ գրավի Նեապոլը Արագոնի և Սիցիլիայի թագավոր Ջովանիի նախկին ժառանգորդ Ալֆոնս V-ից։ 1442 թվականին Ռենեն Ալֆոնս V-ի կողմից ենթարկվում է ջախջախիչ պարտության և վերադառնում է Ֆրանսիա, որտեղ գտնվում էր ԱՆժերի շքեղ արքունիքը։
Դստեր ամուսնությունը Անգլիայի թագավորի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջնորդական մեծ դեր խաղաց Անգլիայի և Ֆրանսիայի միջև Տուրի զինադադարի կնքման համար։ Զինադադարի պայմանններից մեկի համաձայն Ռենեի դուստր Մարգարիտա Անժուացի (1429-1482) ամուսնացավ Անգլիայի թագավոր Հենրի VI-ի հետ։ Լոթարինգիայի հանդեպ ունեցած իրավունքները կնոջ մահից հետո տվեց որդուն՝ ժան II-ին (1425-1470)։ Նույն Ժան II-ը նորից փորձեց հետ գրավել Նեապոլը Արագոնների տոհմից, սակայն Տրոյայի մոտ ջախջախիչ պարտություն կրեց (1462)։ Հետագայում, օգտվելով Կատալոնիայում Խուան II-ի դեմ տեղի ունեցող ապստամբությունից, Արագոնի թագավոր (1458-1479)՝ Ժան II-ը փորձեց իրեն հռչակել Բարսելոնայի կոմս և տիրել Կատալոնիային, սակայն մահացավ՝ ոչնչի չհասնելով։
Անժեի շրջանը դառնում է թագավորական սեփականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որդու մահից հետո Ռենեն ստիպված էր Անժուն կտակել Լյուդովիկոս XI-ին, որը 1475 թվականին նվաճեց Անժուն։ 1473 թվականին Ռենեն վերջնականապես բնակեցրեց իր տիրապետության տակ գտնվող Պրովանսը։ Այնտեղ՝ Էքս-ան-Պրովանս քաղաքի իր արքունիքում հավաքեց բազմաթիվ պոետների, նկարիչների, երաժիշտների։ Ռենեն պատմության մեջ մտավ որպես վերջին տրուբադուր թագավոր։
Ռենեի մահից հետո Պրովանսի շրջանը և Նեապոլի թագավոր հռչակվեց իր զարմիկ՝ Կարլ Մենսկին (1436-1481), որը կրում էր Կարլ IV անունը։ Նրա մահից հետո, ժառանգորդ չունենալու պատճառով Պրովանսը ժառանգեց Լյուդովիկոս XI-ը։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ասպետական էթիկետի շրջանում համարվում էր հայտնի գիտակ և օրենսդիր։ «Մրցախաղերը գրքում» (Le Livre des tournois, 1460), որը ենթադրաբար գրվել էր Լյուդովիկոս Լյուքսեմբուրսկու կողմից, մանրամասն նկարագրում և մասամբ պարզաբանում էր[8] ասպետական բանավեճերի կազմակերպման սկզբունքները և անցկացման կանոնները, ինչպես նաև զինամթերքը, զինվորական հանդերձանքը, արարողությունները և ծեսերը, մինչև անգամ մրցախաղային բանկետների կազմակերպումը։ Ձեռնարկն ուներ 109 էջ, ինչպես նաև մանրանկարչության 26 միակողմանի թերթ, որի զգալի մասը պատկանում էր հայտնի նկարիչ Բարտելեմի Դ՝եյկայի վրձնին[9]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առաջին կինը Իզաբելլա Լոթարինգիացին (1400-1453) Երեխաներ
- Ժան 2 (1425 1470), լոթարինգիայի դուքս (1453-1470), Կոլաբրիական դուքս և Բարսելոնայի կոմս։
- Յոլանդա (02․11․1428-23․03․1483), Նեապոլի թագուհի, ամուսնացած ֆրեդերիկ 6ի (1417-31․08․1470) հետ։ 1477 թվականից հետո նրանց ժառանգները համարվեցին Լոթարինգիայի դուքսերը։
- Մարգարիտա Անժու (23.03.1430-25.08.1482), Հենրի VI-ի կինը (1421-1471), Անգլիայի թագուհի (1422-1461, 1470-1471)
- Լյուդովիկ (1427-1444), Պոնտ-ա-Մուսոնի մարքիզ
- Երկրորդ կինը՝ ժաննա դը Լավալ (1433-1498)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France Record #119215497 // BnF catalogue général (ֆր.) — Paris: BnF.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Cawley C. Medieval Lands: A prosopography of medieval European noble and royal families
- ↑ 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Magnusson M. Chambers Biographical Dictionary — W & R Chambers, 1990. — ISBN 978-0-550-16041-6
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 Cawley C. Medieval Lands: A prosopography of medieval European noble and royal families — P. http://fmg.ac/Projects/MedLands/ANJOU,%20MAINE.htm.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Kindred Britain
- ↑ Дюби Жорж. Европа в средние века / Пер. В. Колесникова. — Смоленск: Полиграмма, 1994. — С. 244.
- ↑ Окшотт Э. Рыцарь и его замок. — М.: ЗАО «Центрполиграф», 2007. — С. 177.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Jules de Glouvet, Histoires du Vieux Temps, Calmann Lévy, Paris, [./https://ru.wikipedia.org/wiki/1889 1889]
- Marie-Louyse des Garets "le Roi René 1409-1480" La Table Ronde 1946 et 1980
- Jacques Levron, Le Bon Roi René, Arthaud.
- Vincent Caillaud, Au temps où l'Anjou avait un roi, Courrier de l'Ouest, 6 nov 1996.
- E. Verry, Le Roi René à l'occasion de la commémoration du 5ème centenaire de sa mort, 1981, Archives départementales du Maine-et-Loire.
- Noël Coulet, Alice Planche, Le Roi René, Edisud, 1982.
- Brochure "Angers Tourisme", Office du Tourisme d'Angers.
- Brochures du Château d'Angers, Caisse Nationale des Monuments Historiques.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռենե Բարի» հոդվածին։ |
|