Ռեքս Ուեյն Թիլերսոն (անգլ.՝ Rex Wayne Tillerson, մարտի 23, 1952(1952-03-23)[1][2][3][…], Ուիչիտա Ֆոլս, Տեխաս, ԱՄՆ), 2017փետրվարի 1-ից մինչև
2018մարտի 13-ը ԱՄՆ պետքարտուղար, ամերիկացի գործարար, ExxonMobil ընկերության նախագահ, գործադիր տնօրեն[6]։ Թիլերսոնի ղեկավարությամբ ExxonMobil-ը ձեռք բերեց XTO Energy կազմակերպությունը։ Exxon-ը Էփլի և Գուգլի հետ համարվում են 3 ամենամեծ հասարակական ընկերությունները՝ ըստ շուկայական արժեքի[7]։ 2018 թվականի մարտի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետքարտուղարի պաշտոնից հեռացրել է Թիլերսոնին[8]։
Ռեքս Ուեյն Թիլերսոնը ծնվել է 1952 թվականի մարտի 23-ին Տեխասի Ուիչիտա Ֆոլս քաղաքում։ 1965 թվականին[9] ստացել է Eagle Scout-ի կոչում[10]։ 1970 թվականին ավարտել է Հանտսվիլի ավագ դպրոցը։ 1975 թվականին ավարտելով Օսթինում գտնվող Տեխասի համալսարանը՝ ստացել է բակալավրի աստիճան քաղաքացիական ճարտարագիտության ոլորտում[11]։ Օսթինում սովորելու տարիներին ներգրավվել է Տեխաս ակումբի, Լոնգհորն Բենդի և Ալֆա Ֆի Օմեգայի մեջ[12]։ 2006 թվականին անվանվել է ականավոր ճարտարագետ-շրջանավարտ[11]։