Jump to content

Ռիչարդ Ջորջ Ռոջերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիչարդ Ջորջ Ռոջերս
անգլ.՝ Richard Rogers
Ծնվել էհուլիսի 23, 1933(1933-07-23)[1][2][3][…]
ԾննդավայրՖլորենցիա, Իտալիայի թագավորություն[4]
Մահացել էդեկտեմբերի 18, 2021(2021-12-18)[5][6] (88 տարեկան)
Վախճանի վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն[5][6]
Ոճ(եր)մոդեռնիզմ
ԿրթությունՃարտարապետական ասոցիացիայի ճարտարապետական դպրոց (1959)[4], Yale School of Architecture? (1962)[4], St John's School, Leatherhead? և Kingswood House School?
Ուշագրավ աշխատանքներKleanthis Vikelidis Stadium?, Հազարամյակի գմբեթ, Nittele Tower?, Պոմպիդու կենտրոն, Լլոյդի շենք, European Court of Human Rights building? և Senedd building?
Պարգևներ
ԱնդամությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա, Académie d'architecture?[10] և Գեղարվեստի ակադեմիա
 Richard Rogers Վիքիպահեստում

Ռիչարդ Ռոջերս, Բարոն Ռոջերս Ռիվերսայդ (անգլ.՝ Richard George Rogers, հուլիսի 23, 1933(1933-07-23)[1][2][3][…], Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն[4] - դեկտեմբերի 18, 2021(2021-12-18)[5][6], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[5][6]), բրիտանացի ճարտարապետ, ով Ռենցո Պիանոյի և Նորման Ֆոսթերի հետ համատեղ հիմնադրել է հայ-թեք ոճը։ Կայսերական ու Պրիցկերի ճարտարապետական մրցանակների դափնեկիր է։ Մեծ Բրիտանիայի թագուհին նրան բարոնի կոչում է շնորհել (Baron Rogers of Riverside): Ռիչարդ Ռոջերսը 1986 թվականին արժանացել է Պատվավոր լեգեոնի շքանշանի, 1991 թվականին ստացել է ասպետի կոչում, իսկ 1996 թվականին՝ ցմահ պերի կոչում։

Կյանք և գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Լոնդոնի ճարտարապետական դպրոցում, այնուհետև Նորման Ֆոսթերի հետ` Եյլի համալսարանում։ Հետագայում նրանք իրենց կանանց` Շու Ռոջերսի և Վենդի Չիսմանի հետ հիմնադրել են «Team 4» գրասենյակը։ 1967 թվականին նրանք առանձնացել են։ Ռոջերսը միացել է Ռենցո Պիանոյի հետ, ով հաղթել էր 1971 թվականին Փարիզում Ժորժ Պոմպիդուի կենտրոնի շինարարության համար հայտարարված մրցույթում։ Այս շենքը դարձել է նոր ուղղության հռչակագիրը` տարորոշելով նաև Ռոջերսի ոճը, որին բնորոշ են ինժեներական շատ համակարգերի (ջրամատակարարում, ջեռուցում, օդափոխություն, աստիճաններ, վերելակներ և այլն) ներմուծումը էքստերիեր` ազատ թողնելով ինտերիերը և շինությունների ներքին հատվածները։ Ներկայումս Ժորժ Պոմպիդուի կենտրոնը տեսարժան վայր է համարվում, չնայած այն ժամանակ քննադատները շինության դիզայնին վերապահումով էին մոտենում։

Ռիչարդ Ռոջերսը գլխավորում է «Rogers Stirk Harbour Partners» (նախկինում՝ «Richard Rogers Partnership») ընկերությունը, որը հիմնադրել էր 1977 թվականին։ Ընկերությունը գրասենյակներ ունի Լոնդոնում, Բարսելոնայում, Մադրիդում, Նյու Յորքում, Տոկիոյում։ Այս ընկերությունն իրագործել է մի շարք հատնի նախագծեր` «Լլոյդ» ապահովագրական ընկերության շտաբ-գրասենյակը Լոնդոնում (1979-1984), Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքը Ստրասբուրգում (1984), «Միլենիում դոումի» ցուցասրահը Լոնդոնում «1999», Համաշխարհային առևտրի կենտրոնի վերականգնման նախագիծը Նյու Յորքում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Ջորջ Ռոջերս» հոդվածին։