Ռոլլա (նկար, Ժերվե)
Ռոլլա | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Անրի Ժերվե[1] |
տարի | 1878 |
բարձրություն | 176,2 սանտիմետր[2] |
լայնություն | 221,3 սանտիմետր[2] |
ժանր | կենցաղային ժանր և նյու |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Լյուքսեմբուրգի թանգարան, Բորդոյի կերպարվեստի թանգարան և Բորդոյի կերպարվեստի թանգարան |
հավաքածու | Օրսե թանգարան |
սեփականատեր | Ֆրանսիա |
մակագրություն | H. GERVEX 1878 |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ |
«Ռոլլա»[3] (ֆր.՝ Rolla), ֆրանսիացի նկարիչ, պատմական ժանրային և դիմանկարային ոճերի վարպետ Անրի Ժերվեի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1878 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 176,2 × 221,3 սմ։
Այսօր «Ռոլլա» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Բորդոյի կերպարվեստի թանգարանում[4] (Բորդո, Ֆրանսիա)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարը ստեղծվել է Ալֆրեդ դը Մյուսեի համանուն ռոմանտիկ պոեմի սյուժեով՝ պատկերելով տեսարաններից մեկը[5]։
1878 թվականին նկարը Փարիզյան սալոնում չի ներառվել, քանի որ համարվել է անբարոյական և անպարկեշտ[6]։ Առաջին պլանում պատկերված սեղմիրանը, որը նկարչին առաջարկել էր Էդգար Դեգան, սկանդալ է առաջացրել, քանի որ ընդգծել է երիտասարդ կնոջ նկարագիրը որպես պոռնիկ։
Սալոնի մերժումից հետո Անրի Ժերվեն երեք ամիս «Ռոլլա» ստեղծագործությունը ցուցադրել է Շոսսե դ’Անտեն փողոցում գտնվող կահույքի խանութի ցուցափեղկում, որտեղ հավաքվում էր մարդկանց մեծ բազմություն։ Թերթերը անընդհատ գրում էին դրա մասին՝ էլ ավելի հայտնի դարձնելով Ժերվեին։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ռոլլա» ստեղծագործությունը նվիրված է բուրժուա-անբարոյական Ժակ Ռոլլային։ Աղջիկը Մարիոնն է՝ պառնիկ, որի համար կեցվածք է ընդունել ֆրանսիացի հայտնի դերասանուհի և բնորդուհի Էլեն Անդրեն[7]։ Սակայն Էլենը հրաժարվել է, որ իր դեմքը երևա նկարում, դրա համար էլ հեղինակը պատկերել է այլ բնորդուհու դեմքը[8]։ Տղամարդը կանգնած է մահճակալի մոտ և հետևում է մերկ պառկած կնոջը։ Հենվելով պատշգամբի ճաղաշարին՝ վերնաշապիկ հագած տղամարդը զննում է կնոջը․ պատշգամբից երևում են փարիզյան տանիքները և առավոտյան երկինքը։ Կինը պառկած է մեծ մահճակալին, որը գտնվում է շքեղ ննջասենյակում։ Մահճակալի կողքին կնոջ կարմիր սեղմիրանն է՝ սպիտակ կտորով պատված, վարդագույն մետաքսե կապիչներով, ինչպես նաև չօսլայած ներքին շրջազգեստ՝ խառնված սիրեկանի բոլորագլխարկի և ձեռնափայտի հետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 JocondeLab — 2014.
- ↑ 2,0 2,1 https://www.musee-orsay.fr/en/node/24020
- ↑ «Анри Жерве – Ролла, 1878». gallerix.ru (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Henri Gervex, Rolla». musba-bordeaux.fr (ֆրանսերեն). Musée des Beaux-Arts de Bordeaux. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 22-ին.
- ↑ Catherine Authier. «Rolla ou le suicide pour une courtisane | Histoire et analyse d'images et oeuvres». histoire-image.org (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 22-ին.
- ↑ Jiminez (2013 թ․ հոկտեմբերի 15). Routledge (ed.). Dictionary of Artists' Models (անգլերեն). ISBN 978-1-135-95914-2.
{{cite book}}
: External link in
(օգնություն); Unknown parameter|lire en ligne=
|consulté le=
ignored (|access-date=
suggested) (օգնություն); Unknown parameter|lire en ligne=
ignored (|url=
suggested) (օգնություն); Unknown parameter|prénom1=
ignored (|first1=
suggested) (օգնություն) - ↑ J. Claye, ed. (1967). Gazette des beaux-arts (ֆրանսերեն).
{{cite book}}
: External link in
(օգնություն); Unknown parameter|lire en ligne=
|consulté le=
ignored (|access-date=
suggested) (օգնություն); Unknown parameter|lire en ligne=
ignored (|url=
suggested) (օգնություն) - ↑ Presses Franciliennes, ed. (2006). Parisiana : la capitale des peintres au XIXe siècle. Paris. էջ 51. ISBN 2-9527214-0-8.
{{cite book}}
: External link in
(օգնություն); Unknown parameter|lire en ligne=
|accès url=
ignored (օգնություն); Unknown parameter|auteur1=
ignored (օգնություն); Unknown parameter|auteur2=
ignored (օգնություն); Unknown parameter|consulté le=
ignored (|access-date=
suggested) (օգնություն); Unknown parameter|lire en ligne=
ignored (|url=
suggested) (օգնություն)CS1 սպաս․ location missing publisher (link)