Jump to content

Անրի Ժերվե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անրի Ժերվե
ֆր.՝ Henri Gervex
Ծնվել էսեպտեմբերի 10, 1852(1852-09-10)[1][2][3][…] կամ դեկտեմբերի 10, 1852(1852-12-10)[4]
ԾննդավայրՄոնմարտր, Փարիզ
Վախճանվել էհունիսի 7, 1929(1929-06-07)[2][5][6][…] (76 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 17-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[2]
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
Մասնագիտություննկարիչ, նկարազարդող և պաստելիստ
Ժանրդիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներՌոլլա (նկար, Ժերվե), À la République française?, Avant l'opération? և Histoire du siècle?
ՈւսուցիչPierre-Nicolas Brisset?, Ալեքսանդր Կաբանել և Eugène Fromentin?
ԱշակերտներHenry Gerbault?, Georges Dubosc?, Ժակ-Էմիլ Բլանշ, Emma Toll?, Märtha Tynell? և Gunnar Gunnarsson Wennerberg?
Պարգևներ
Սուրբ Աննայի շքանշան Knight of the Order of Carlos III Մարտական խաչ 1914-1918 Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Սուրբ Միքայելի ծառայությունների շքանշան և Սուրբ Օլաֆ շքանշանի ասպետ
ԱնդամակցությունԲելգիայի գիտությունների, գրականության և կերպարվեստի թագավորական ակադեմիա և Գեղեցիկ արվեստների ակադեմիա
 Henri Gervex Վիքիպահեստում

Անրի Ժերվե (ֆր.՝ Henri Gervex, սեպտեմբերի 10, 1852(1852-09-10)[1][2][3][…] կամ դեկտեմբերի 10, 1852(1852-12-10)[4], Մոնմարտր, Փարիզ - հունիսի 7, 1929(1929-06-07)[2][5][6][…], Փարիզի 17-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[2]), ֆրանսիացի նկարիչ[7]։ Հիմնականում ստեղծագործել է պատմական ժանրային և դիմանկարային ոճերում։ Աշակերտել է Պիեռ-Նիկոլ Բրիսսեին, Էժեն Ֆրոմանտենին և Ալեքսանդր Կաբանելին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անրի Ժերվեն ծնվել է 1852 թվականին Փարիզում[8]։

Փարիզյան սրճարանի տեսարան (1877)

Առաջին հերթին հայտնի է դարձել դիցաբանական ոճի նկարներով, որոնք նկարել է ֆրանսիական իդեալիզմի ոգով․ դրանցից են «Բաքոսուհու հետ խաղացող սատիրը», «Դիանան և Էնդիմիոնը»։ Հետո հեղինակը հարում է ռեալիստների խմբին․ բացի դիմանկարներից, սկսում է նկարել նաև փարիզյան կյանքի տեսարաններ։

Ուժեղ կոլորիտը, հմտորեն արված գունախաղերը համարվում են հեղինակի այցեքարտը։

Նկարչի հայտնի ստեղծագործություններից են՝ «Դիահերձումը հիվանդանոցում» (1876), «Հաղորդությունը Փարիզի սուրբ Երրորդության եկեղեցում» (1877), «Ռոլլա» (1878), «Պարահանդեսից հետո» (1879), «Բարեգործական հիմնարկության գրասենյակը» (1883), «Վիրահատությունից առաջ» (1887), «La Republique française թերթի խմբագրությունում» (1891, դիմանկարների հավաքածու) և այլն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Thompson J. P. W. Gervex, Henri(-Alexandre) // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T031794
  4. 4,0 4,1 Կերպարվեստի արխիվ
  5. 5,0 5,1 5,2 Henri Gervex (նիդերլ.)
  6. 6,0 6,1 6,2 Henri GervexOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  7. «Henri Gervex - 40 artworks». Art Renewal Center. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 11-ին.
  8. Artmajeur, Henri Gervex |. «Henri Gervex (Франция), Современный художник Художник | Artmajeur». www.artmajeur.com (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 11-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անրի Ժերվե» հոդվածին։