Ռուդի Յանգբլադ (անգլ.՝ Rudy Youngblood, սեպտեմբերի 21, 1982(1982-09-21), Valle del Yaqui, Սոնորա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), ամերիկացի դերասան, երաժիշտ և պարող։ Ճանաչում ու համբավ է ձեռք բերել Մել Գիբսոնի «Ապոկալիպտո» էպիկական ֆիլմի գլխավոր հերոսի կերպարը տպավորիչ կերպով մարմնավորելու շնորհիվ։ Յանգբլադը բնիկ ամերիկացի է. նրա երակներում հոսում է հնդկացիական կեչուա, կերի, ցեղերի արյունը, մայրը կիսով չափ աֆրամերիկուհի է, կիսով չափ՝ կոմանչի[1]։ «Ապոկալիպտո» ֆիլմում նկարահանվելու համար Ռուդին սովորել է հնդկացիական մայա ցեղի լեզուն։ Այդ կինոնկարի էկրան բարձրանալուց հետո ամերիկյան առաջատար պարբերականներում քննարկման առարկա է դարձել արվեստագետի խառնարյուն ծագման հարցը[2]։ Los Angeles Times-ը մինչև անգամ կասկածի տակ է դրել Ռուդի Յանգբլադի հնդկացիական ծագում ունենալը, բայց վերջինս առանց վերապահումների հաստատել է դա ու պնդել մինչև վերջ[3]։
↑Dulin, Dann (2013 թ․ մարտի 2). «Undaunted Spirit». A&U — America's AIDS Magazine. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
↑«15th Annual First Americans in the Arts Awards». Getty Images. 2007 թ․ ապրիլի 14. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին. «Actor Rudy Youngblood receives a Best Actor award from director Mel Gibson for his role in Apocalypto at the 15th Annual First Americans in the Arts Awards ceremony at the Beverly Hilton Hotel on April 14, 2007 in Los Angeles, California.»