Ռութ Հումբել
Ռութ Հումբել շվեյց. գերմ.՝ Ruth Humbel | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 23, 1957 (67 տարեկան) |
Ծննդավայր | Բադեն (Շվեյցարիա), Արգաու, Շվեյցարիա |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և orienteer |
Զբաղեցրած պաշտոններ | Շվեյցարիայի ազգային խորհրդի անդամ |
Կուսակցություն | CVP/PDC/PPD? |
Կայք | ruthhumbel.ch |
Ruth Humbel Näf Վիքիպահեստում |
Ռութ Հումբել (գերմ.՝ Ruth Humbel, հուլիսի 23, 1957, Բադեն (Շվեյցարիա), Արգաու, Շվեյցարիա[1]), շվեյցարացի քաղաքական գործիչ (Շվեյցարիայի Քրիստոնեա-դեմոկրատական ժողովրդական կուսակցություն), Շվեյցարիայի դաշնային ժողովի անդամ։ Երեք անգամ (1978, 1981 և 1985 թվականներին) դարձել է բրոնզե մեդալակիր սպորտային կողմնորոշման էստաֆետի աշխարհի առաջնությունում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռութն իր ընտանիքի հետ ապրում է Շվեյցարիայի քաղաքում[1]։ Ամուսնացած է պատմաբան դոկտոր Բիթ Նյոֆի հետ։ Ունի երկու երեխա՝ Ֆլավիան (ծն.՝ 1991) և Ֆաբիան (ծն.՝ 1994)[2]։ Ամուսնությունից հետո նա փոխել է իր ազգանունը՝ դառնալով Հումբել Նյոֆ։
Սպորտային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հումբելը 5 անգամ դարձել է սպորտային կողմնորոշման Շվեյցարիայի չեմպիոն։ 1975-1987 թվականներին եղել է երկրի ազգային հավաքականի անդամ, յոթ անգամ մասնակցել է աշխարհի առաջնություններին[2]։
1976 թվականին Շոտլանդիայի Ավիմոր (Aviemore) քաղաքում անցկացված աշխարհի առաջնությունում անհատական մրցատարածությունում զբաղեցրել է 19-րդ տեղը[3]։ Երկու տարի անց Կոնգսբերգում կայացած հաջորդ առաջնությունում Հումբելը հանդես է եկել անհատական մրցատարածությունում, որտեղ փոխանցումավազքում 13-րդն է եղել։ Բրոնզե մեդալը համառ պայքարում նվաճել է Շվեյցարիայի հավաքականը՝ զիջելով Ֆինլանդիայի ու Շվեդիայի հավաքականներին ու ընդամենը երկու վայրկյան առաջ անցնելով Նորվեգիայի ընտրանուց։ Ռութ Հումբելի կողքին էստաֆետային թիմում վազել են Ռութ Բաումբերգերը (առաջին փուլում) և Հաննի Ֆրայսը (եզրափակիչ երրորդ փուլում)[4]։
1979 թվականին Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում Հումբելը 25-րդն է եղել անհատական մրցատարածությունում և զբաղեցրել է հինգերորդ տեղը թիմային փոխանցումավազքում[5]։
1981 թվականի աշխարհի առաջնությունը կայացել է Շվեյցարիայի Թուն քաղաքում՝ Հումբելի հայրենիքում։ Այստեղ Հումբելն անհատական մրցատարածությունում ցույց է տվել աշխարհի առաջնությունում իր լավագույն արդյունքը՝ գրավելով չորրորդ տեղը։ Շվեյցարիայի կանանց փոխանցումավազքի թիմը (Ռութ Շմիդտ, Անելիս Մայեր, Իրենա Բուխեր և Ռութ Հումբել) զբաղեցրել է երրորդ տեղը՝ զիջելով Շվեդիային և Ֆինլանդիային[6]։
Հունգարիայում, 1983 թվականի առաջնությունում, նա ցույց է տվել 31-րդ արդյունքը անհատական տարածությունում և գրավել հինգերորդ տեղը փոխանցումավազքում[7]։ Երկու տարի անց ավստրալական Բենդիգոյում գրավել է 28-րդ տեղը անհատական ծրագրում և նվաճել բրոնզ փոխանցումավազքի թիմի կազմում[8]։ Վերջին անգամ աշխարհի առաջնությունում հանդես է եկել 1987 թվականին, երբ աշխարհի առաջնությունն անցկացվել է Ֆրանսիայում։ Ռութ Հումբելը զբաղեցրել է 18-րդ տեղը անհատական ծրագրում և վեցերորդ տեղը փոխանցումավազքում[9]։
Մասնակցել է վետերանների խմբի սպորտային կողմնորոշման մրցումներին[2]։
Հաղթել է W50 խմբի 2010 թվականի վետերանների աշխարհի առաջնությունում ինչպես երկար տարածություններում[10], այնպես էլ սպրինտում[11]։
Քաղաքական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1978-1981 թվականներին աշխատել է որպես տարրական դպրոցի ուսուցիչ։ 1982-1987 թվականներին սովորել է Ցյուրիխի համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։ 1981-2003 թվականներին Ռութ Հումբելը եղել է Արգաու կանտոնի (գերմ.՝ Kantonsparlament) խորհրդարանի անդամ (գերմ.՝ Grossrätin)։ 2003 թվականին ընտրվել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամ (Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատ) և կրկին վերընտրվել 2007 թվականին։ Ազգային խորհրդում ներկայացրել է Արգաու կանտոնը և Շվեյցարիայի Քրիստոնեա-դեմոկրատական ժողովրդական կուսակցությունը, եղել է Սոցիալական ապահովության և առողջապահության հանձնաժողովի (գերմ.՝ Kommission für soziale Sicherheit und Gesundheit) և Պետական քաղաքական հանձնաժողովի անդամ (Staatspolitische Kommissionen)[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 (գերմաներեն) http://www.parlament.ch/D/Suche/Seiten/biografie.aspx?biografie_id=1071. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 24-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն); Unknown parameter|Բիրմենստորֆtitle=
ignored (օգնություն) - ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Ruth Humbel, CVP Nationalrätin Aargau - Mein Porträt» (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «WOC 1976 GBR. Aviemore, Great Britain, 24–26 September 1976». IOF. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «WOC 1978 NOR. Kongsberg, Norway, 15–17 September 1978». IOF. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «WOC 1979 FIN. Tampere, Finland, 2–4 September 1979». IOF. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «WOC 1981 SUI. Thun, Switzerland, 4–6 September 1981». IOF. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «WOC 1983 HUN. Zalaegerszeg, Hungary, 1–4 September 1983». IOF. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «WOC 1985 AUS. Bendigo, Australia, 4–6 September 1985». IOF. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «WOC 1987 FRA. Gerardmer, France, 3–5 September 1987». IOF. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «WMOC 2010 Long Final. W50A» (անգլերեն) — результаты соревнований. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ «WMOC 2010 Sprint Final. W50-A» (անգլերեն) — результаты соревнований. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ruth Humbel on the website of the Federal Assembly of Switzerland
- Պաշտոնական կայք
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռութ Հումբել» հոդվածին։ |
|