Ռումյանցևի թանգարան
Ռումյանցևի թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ |
Հիմնադրվել է | 1831 |
Ռումյանցևի թանգարան (ռուս.՝ Румянцевский музей), Մոսկվայի առաջին հանրային թանգարանը[1]։ Այն ներառում է Նիկոլայ Ռումյանցևի (1754–1826) անձնական հավաքածուն և գրադարանը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլայ Առաջին կայսրը 1828 թվականի մարտի 22-ին (ապրիլի 3) հրամանագիր է ստորագրում Ռումյանցևի թանգարանի ստեղծման[2] և թանգարանի կառավարման կանոնների մասին։
Ռումյանցևի հավաքածուի ցուցադրությունը հասարակության համար բացվեց 1831 թվականին։ Այն գտնվում էր Ռումյանցևի տան Պետերբուրգի Անգլիական ափամերձ տարածքում։ Թանգարանի ամենաարժեքավոր մասն էր կազմում գրադարանը, որը 1845 թվականին միանում է Ռուսաստանի ազգային գրադարանին։ 1861 թվականին թանգարանը Պետերբուրգից տեղափոխվում է Մոսկվա։
Ռումյանցևի թանգարանը ուներ նկարչական, փորագրության, դրամագիտության և հնագիտության բաժիններ[3]։ Մեկ այլ բաժին, որը հայտնի էր որպես Դաշկով թանգարան, հիմնադրվեց 1867 թվականին համա-ռուսական ազգագրական ցուցահանդեսից հետո։
1924 թվականին որոշում է կայացվում թանգարանը փակելու մասին, որը իրագործվում է 1927 թվականին։
- Թանգարանի ձեռագրերը, ինկունաբուլաներն անցնում են Ռուսաստանի Պետական Գրադարանին (ներառյալ «Հրեշտակապետի ավետարանը»)
- Ռուսական արվեստի հավաքածուներն անցնում են Տրետյակովյան պատկերասրահին
- Հին վարպետների ստեղծած գործերն անցնում են Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանին
- Դաշկով թանգարանը համատեղվեց Ազգագրության ռուսական թանգարանի հետ
Թանգարանի տնօրեններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նիկոլայ Իսակով (1862-1867)
- Վասիլի Դաշկով (1867-1896)
- Միխայիլ Վենեվիտինով (1896-1901)
- Իվան Ցվետաև (1901-1910)
- Վասիլի Գոլիցին (1910-1921)
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Թանգարանի պետերբուրգյան շենքը, Ռումյանցևների դղյակը
-
Կոմս Ն. Ռումյանցև
-
«Հրեշտակը», 12-րդ դարի իկոն, Ռումյանցևի հավաքածու
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- (ռուս.) The History of Rumyantsev Museum
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռումյանցևի թանգարան» հոդվածին։ |
|