Ռուտգեր Հաուեր
Ռուտգեր Հաուեր հոլ.՝ Rutger Hauer | |
---|---|
Ծնվել է | հունվարի 23, 1944[1][2][3][…] |
Ծննդավայր | Breukelen, Ուտրեխտ, Նիդերլանդներ |
Մահացել է | հուլիսի 19, 2019[4][3][5][…] (75 տարեկան) |
Մահվան վայր | Beetsterzwaag, Օպստերլանդ, Ֆրիսլանդիա, Նիդերլանդներ[6] |
Քաղաքացիություն | Նիդերլանդների Թագավորություն |
Մասնագիտացում | դերասան, կինոդերասան, կինոռեժիսոր և հեռուստատեսային դերասան |
Ամուսին | Heidi Merz? և Ineke ten Cate? |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0000442 |
Ռուտգեր Ուլսեն Հաուեր (հոլ.՝ Rutger Oelsen Hauer, հունվարի 23, 1944[1][2][3][…], Breukelen, Ուտրեխտ, Նիդերլանդներ - հուլիսի 19, 2019[4][3][5][…], Beetsterzwaag, Օպստերլանդ, Ֆրիսլանդիա, Նիդերլանդներ[6]), հոլանդացի և ամերիկացի դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1944 թվականի հունվարի 23-ին, Հոլանդիայի Բրյոկելեն քաղաքում՝ մի քանի տասնյակ կիլոմետր Ամստերդամից հարավ, դերասանների ընտանիքում։ Նրա հայրը՝ Արենդը, դերասանություն է դասավանդել տեղի թատերական քոլեջում, մայրը՝ Տյոնկեն, դրամատուրգիայի դասընթացներ է վարել։ Վաղ տարիքում Ռուտգերին և նրա երեք քույրերին դաստիարակվել է դայակը Ամստերդամում, քանի որ ծնողներն իրենց մասնագիտության պատճառով հյուրախաղերով անընդհատ շրջում էին հանրապետությունով։ Արդեն հինգ տարեկանում Ռուտգերը հայտնվել է բեմում, իսկ թատրոնում դեբյուտը տեղի է ունեցել 1955 թվականի հունիսի 8-ին՝ Սոֆոկլեսի «Այաքս» ողբերգությունում։ Ռուտգերին անվանել են թատերական բեմում իր հոր ուսուցչի պատվին։ Նա հաճախել է Վալդորֆյան դպրոց[7].:
Ռուտգերը եղել է չարաճճի երեխա (մի անգամ խաղացել է լուցկով, որի արդյունքում այրել է խոտի դեզը)։ 15 տարեկանում փախել է տանից, աշխատանքի անցել իր պապի վաճառական նավում և գրեթե մեկ տարի անցկացրել ծովում։ Դա նրան հնարավորություն է տվել տեսնել աշխարհը, այցելել Պակիստան, Կանադա, Սինգապուր, Հոշիմին, Պարսից ծոց, ծանոթանալ տարբեր ժողովուրդների բարքերին և կենցաղին։ Այդ ժամանակ է նա հայտնաբերել լեզուներ սովորելու ունակությունը։ Նա յուրացրել է անգլերեն, գերմաներեն և ֆրանսերեն, բացի իր մայրենիից՝ հոլանդերենից և արևմտաֆրիզերենից։
Ունեցած դալթոնիզմ, որը ժառանգել էր պապից, խանգարել է Հաուերին՝ շարունակելու կարիերան որպես նավաստի[8], նա վերադարձել է տուն և հաճախել երեկոյան դպրոց, իսկ ցերեկներն աշխատել է (բեմանկարիչ, մեքենա լվացող, ատաղձագործ և այլն)։ Նրա կիրքն ավտոմեքենաների և մոտոցիկլետների նկատմամբ, որը ծագել էր այդ ժամանակ, և այն հմտությունները, որոնք հետագայում ձեռք է բերել, նրան հնարավորություն են տվել կատարելու «Ուղեկից» (1986) ֆիլմի ամենավտանգավոր հնարքներն առանց կրկնորդի։
Թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]1962 թվականին ընդունվել է Բազելի (Շվեյցարիա) թատերական ինստիտուտ։ Երկու տարի անց Հաուերը դարձել է բանակի զինվոր։ Երկու տարի նշանակվել է օդուժի զորքերում, բայց շուտով դիմել է բժիշկ ընկերոջ օգնությանը՝ ձևացնելով, որ հոգեկան անհավասարակշռություն ունի՝ հետագա ծառայությունից խուսափելու համար։ Որոշ ժամանակ հոգեկան հիվանդների համար հիվանդանոցում անցկացնելուց հետո Հաուերը, համոզելով բժիշկներին զինվորական ծառայության համար իր ոչ պիտանելիությունը, վերադարձել է ինստիտուտ։ Այնուհետև սովորել է Ամստերդամի դերասանական դպրոցում, որից հետո տեղ է ստացել Արքայական թատրոնում։ Բազելում Հաուերն ամուսնացել է, և այդ ամուսնության արդյունքում ծնվել է դուստրը՝ Աիշան, որը 1988 թվականին ունեցել է որդի՝ Լեոն։ 1967 թվականից Հաուերը սկսել է խաղալ «Noorder Compagnie» թատրոնում, որտեղ 1973 թվականին բեմադրել է երկու ներկայացում, իսկ 1968 թվականին առաջին անգամ խաղացել է ֆիլմում։ Այդ ժամանակ է նա հանդիպել նկարիչ և քանդակագործ Ինեկեին, որի հետ ամուսնացել է 1985 թվականին։
Գործունեություն ֆիլմերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ տեսախցիկի առջև հայտնվել է 1956 թվականի դեկտեմբերի 12-ին, երբանցկացվել են «Ասմոդեյ» (Asmodee) ներկայացման նկարահանումները։ Այնուհետև էպիզոդիկ դեր է ունեցել «Պարոն Հավարդեն» (Monsieur Hawarden, 1968) ֆիլմում, բայց Հաուերի մասնակցությամբ կադրերը մոնտաժված ֆիլմում չեն ներառվել։ Երիտասարդ դերասանը ճանաչման է հասել մեկ տարի անց՝ «Ֆլորիս» (Floris, 1969) հեռուստասերիալին մասնակցելուց հետո։
Այդպես է սկսվել նրա բազմամյա համագործակցությունը հոլանդացի ռեժիսոր Պաուլ Վերհուվենի հետ, որը տևել է ավելի քան տասը տարի և որը համաշխարհային ճանաչում է բերել Ռուտգեր Հաուերին։ Նրանց առաջին ֆիլմը եղել է «Թուրքական հաճույքներ» (1973) դրաման, որը հիմնված է հոլանդացի հեղինակ Յան Վոլկերսի վեպի վրա, ֆիլմը նաև 1974 թվականին առաջադրվել է «Օսկար»՝ «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» անվանակարգում։
Դերասանին նկարահանելով տարբեր ժանրերի հինգ հայտնի ֆիլմերում՝ («Թուրքական հաճույքներ» էրոտիկ դրամա, 1973), «Կետեր-պոչգցուկներ» (սոցիալական դրամա, գործողությունները տեղի են ունենում 19-րդ դարի վերջին), «Նարնջագույն զինվոր» (1977 թվական, ռազմական պատմություն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանագերմանացիների կողմից Նիդեռլանդների գրավման մասին), «Քաջեր» (1980 թվական, երիտասարդական դրամա), «Միս և արյուն» (1985 թվական, գործողությունները տեղի են ունենում ուշ միջնադարում)՝ Վերհուվենը հավատում էր, որ Հաուերը, ի տարբերություն իր մյուս հովանավորյալ Երուն Կրաբբեի, արտահայտում է «էության պայծառ կողմը»։ Ռեժիսորը նաև մտադրվել է նկարահանել Հաուերին իր ամերիկյան դեբյուտային «Ռոբոտ-ոստիկանը» (1987 թվական) ֆանտաստիկ ֆիլմում, բայց շուտով վիճաբանել է դերասանի հետ ստեղծագործական տարաձայնությունների պատճառով։
Հոլիվուդում նրա առաջին դերը եղել է «Գիշերային բազեներ» (1981) ֆիլմում, որտեղ գլխավոր դերում Սիլվեստր Ստալոնեն էր, որում նա խաղացել է Վուլֆգարի մարդասպանի դերը։ Ռուտգերը տեսել է ինքնադրսևորման համար նոր հնարավորություններ։ Նա վարձել է հայտնի դասուսույցի, որից ամերիկյան անգլերենի դասեր է ստացել, որպեսզի ամերիկյան հանդիսատեսը հետագայում չլսի իր եվրոպական շեշտադրությունը։ Մի քանի հաջողված ֆիլմերից հետո Հաուերը դարձել է Միացյալ Նահանգների հայտնի դերասան, որի անունը առաջին անգամ գրվել են կինոնկարների պաստառների վրա։ «Շեղբի վրայով վազողը» ֆիլմը դարձել է դասական գիտական ֆանտաստիկա, և առաջին տարբերակը ավելացվել է Ազգային կինոյի արխիվում (National Film Archives), որը պահպանում էր ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը։ Այս անգամ նա Կալիֆոռնիայի առափնյակում տուն է գնել և սեփական ձեռքերով կառուցել իր հսկայական թրեյլերը, որը նա հաճախ օգտագործում էր ճանապարհին նկարահանման ժամանակ։
1987 թվականին Հոլիվուդում ռեժիսոր Ջեք Գոլդը Ռիչարդ Ռաշկեի «Փախուստ Սոբիբորից» գրքի հիման վրա բլոկբաստեր է նկարահանելս։ Գլխավոր` Ալեքսանդր Պեչերսկու դերը կատարել է Ռուտգեր Հաուերը։ Այս դերի համար նա ստացել է «Ոսկե գլոբուս»։
1980-ական թվականների վերջին Ռուտգեր Հաուերը դասվել է աշխարհի հիսուն «ամենագրավիչ» դերասանների շարքում՝ «Hollywood Reporter»-ի էլիտար հրատարակության ցուցակի մեջ։ Այնուամենայնիվ, դերասանն այդ տարիներին կինեմատոգրաֆիական լուրջ նվաճումների չի հասել (և շատ ավելի ուշ). Հաուերը երբեք իսկապես չի ցանկացել դա անել՝ կինոն ընկալելով որպես աշխատանք[9]։
1990-ականներին դերասանը ավելի հաճախ է համագործակցել փոքր անկախ կինոստուդիաների հետ՝ փորձելով հեռանալ Հոլիվուդի կողմից իրեն պարտադրված կերպարից, ինչը նվազեցրել է նրա հանրաճանաչությունը ԱՄՆ-ում։ Բայց իր հայրենիք՝ Նիդեռլանդներում, Ռուտգեր Հաուերը մնացել է շատ ճանաչված դերասան, ինչի մասին վկայում է 1994 թվականին նրա 50-ամյակի մեծ տոնակատարությունը։ Ցուցադրվել է նրա ամենահայտնի ֆիլմերի հետադարձ հայացքը, որին նախորդել է վավերագրական «Դերասանը նարնջագույնով» (Acteur van Oranje) ֆիլմը։ Մեկ տարի անց՝ համաշխարհային կինոյի 100-ամյակի առթիվ, Նիդեռլանդների փոստային ծառայությունը թողարկել է նամականիշերի շարք, որոնցից մեկը պատկերել է Հաուերին «Թուրքական հաճույքներ» կինոնկարի դերում (իսկ ֆիլմն ինքնին 1999 թվականին Ազգային կինոփառատոնում ճանաչվել է որպես «դարի լավագույն հոլանդական ֆիլմ»)։
1990-ական թվականների երկրորդ կեսին նոր հազարամյակ է սկսվել դերասանի համար, որն իր նոր գործակալ Ջոն Հայլերի (Joan Hyler) հետ պայմանագիր է կնքել, և սկսել բավականին հաջող աշխատել։ Այս ժամանակահատվածում նա նկարահանվել է «Hallmark» կինոընկերության ֆիլմերում` «Նախնիների կանչը» (The Call of the Wild, 1996), որը հիմնված է Ջեկ Լոնդոնի գրքի վրա, և «Մերլին» (Merlin, 1998), «NBC» հեռուստաընկերության «Տասներորդ թագավորությունը» (անգլ.՝ The 10th Kingdom, 1999 թվական) ֆանտաստիկ հեքիաթում, որտեղ նա խաղացել է չար որսորդի դերը։ «Կախարդ Սիմոն» (Simon Magus, 1998) ֆիլմում, որտեղ Հաուերը խաղացել է պոեզիայի մեղմ և բարի ընթերցող Ալբրեխտին (Count Count Albrecht), ներկայացվել է մի շարք միջազգային կինոփառատոներում։
1999 թվականի ապրիլին Հաուերը Նիդեռլանդներում ստացել է «Հարյուրամյակի լավագույն դերասան» կոչումը, որի նշելը Նիդեռլանդների հեռուստատեսությամբ վերածվել է նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրության, որն անցկացվել է առանց ընդմիջումների ամբողջ օրվա ընթացքում։ 2000 թվականին նա իրեն փորձել է որպես ռեժիսոր, ինչի արդյունքում էկրան է բարձրացել նիդերլանդացի գրող Հարի Մյուլիշի գրքի հիման վրա «Սենյակը» (The Room) կարճամետրաժ ֆիլմը, որը հաջորդ տարի Փարիզի կինոփառատոնում (Paris Film Festival) ստացել է հանդիսատեսի համակրանք մրցանակը՝ որպես «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ»։
Իր իսկ խոստովանությամբ՝ Ռուտգերը երբեք չի ցանկացել դերասան լինել, քանի որ իր բնույթով ամաչկոտ է, սակայն նա շատ է սիրում իր ստուդիայում անկախ ֆիլմ նկարահանել։ Նա, ի թիվս այլ բաների, Սանկտ Պետերբուրգում ռեժիսորների և սցենարիստների բարձրագույն դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ է։ Սանկտ Պետերբուրգ նա առաջին անգամ այցելել է՝ մասնակցելու «Սալամանդրի բանալին» արկածային ֆիլմի նկարահանումներին, որտեղ գլխավոր դեր է խաղացել[10], իսկ 2011 թվականի մարտի 23-ին Մոսկվա է ժամանել դրա պրեմիերային մասնակցելու համար[11]։
2012 թվականին Հաուերը ձայնագրվել է հոլանդացի երգիչ Արյեն Լյուկասենի «Lost In The New Real» ալբոմում՝ որպես «հետին պլանի ձայն»։
Մահը
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի հուլիսի 19-ին Ռուտգեր Հաուերը մահացել է իր տանը կարճատև հիվանդությունից հետո[12]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Ֆլորիս» ֆիլմի նկարահանումների ժամանակ
-
«Ֆլորիս» ֆիլմի նկարահանումների ժամանակ
-
Մոտոցիկլով
-
Ռուտգերը և Մոնիկա վան դե Բենը
-
Հանդիպման ժամանակ
-
Ռուտգեր Հաուերը «Փախուստ Սոբիբորից» ֆիլմում, 1987 թվական
-
Օդեսայի կինոփառատոնում
-
Օդեսայի կինոփառատոնում
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1983 թվական՝ «Սատուրն» մրցանակ՝ երկրորդ պլանի լավագույն դերասան («Շեղբի վրայով վազողը» ֆիլմի համար)
- 1995 թվական՝ «Ոսկե գլոբուս» մրցանակ՝ մինի սերիալի կամ հեռուստատեսային ֆիլմի երկրորդ պլանի լավագույն դերասան («Ֆաթերլյանդ» ֆիլմի համար)
Հաղթանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1988 թվական՝ «Ոսկե գլոբուս» մրցանակ՝ մինի սերիալի կամ հեռուստատեսային ֆիլմի լավագույն դերասան («Փախուստ Սոբիբորից» ֆիլմի համար)
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1968 թվական՝ պարոն Հավարդեն / Monsieur Hawarden՝ պարոն Հավարդեն
- 1969 թվական՝ Ֆլորիս / Floris՝ Ֆլորիս վան Ռոզեմունդ
- 1972 թվական՝ Երկրախույզներ/ The Pathfinders՝ Պիտեր վան Պիրսեն
- 1973 թվական՝ Թուրքական վայելքներ / Turks fruit՝ Էրիկ Ոնկ, քանդակագործ
- 1973 թվական՝ Ռումպելշտիլցխեն / Repelsteeltje
- 1974 թվական՝ Խատուտիկ / Pusteblume՝ Ռիկի
- 1975 թվական՝ Կետեր-պոչգցուկներ / Keetje Tippel՝ Հյուգո
- 1975 թվական՝ Սառը արյուն / Das Amulett des Todes՝ Քրիս
- 1975 թվական՝ Խեցգետնի տարի / Het jaar van de kreeft՝ Պիեր
- 1975 թվական՝ Ուիլբիի դավադրությունը / The Wilby Conspirancy՝ Բլեյն վան Նեկրիկ
- 1975 թվական՝ Սիրանո դե Բերժերակ / Cyrano de Bergerac՝ Դե Վալվերտ
- 1976 թվական՝ Ֆլորիս ֆոն Ռոզեմունդ / Floris von Rosemund՝ Ֆլորիս
- 1976 թվական՝ Մաքս Հավելար / Max Havelaar of de koffieveilingen der Nederlandsche handelsmaatsch.՝ Դյուկլյարի
- 1976 թվական՝ Մատնիչը/ La donneuse
- 1977 թվական՝ Նարնջագույն զինվորը / Soldaat van Oranje՝ Էրիկ Լանսհոֆ
- 1978 թվական՝ Սուրբ Ժաննա (ֆիլմ, 1978 թվական) / Heilige Jeanne՝ Դյունուի
- 1978 թվական՝ Հովվերգություն 1943 / Pastorale 1943՝ Ալբերտ Շուլց
- 1978 թվական՝ Միստերիաներ / Mysteries՝ Յուհան Նագել
- 1979 թվական՝ Դաստիարակ / Es begann bei Tiffany՝ Ռայդեր
- 1979 թվական՝ Կինը շան և գայլի միջև/ Een vrouw tussen hond en wolf՝ Ադրիան
- 1979 թվական՝ Ճակատագրական սխալ / Grijpstra & De Gier՝ Ռինուս դե Գիեր
- 1979 թվական՝ Մենամարտ խորությունում/ Duel in de diepte՝ Ջոն վա դեր Վելդե
- 1980 թվական՝ Դիտորդներ / Spetters՝ Հերիտ Վիտկամպ
- 1981 թվական՝ Գիշերային բազեներ / Nighthawks՝ Վուլֆգրաֆ
- 1981 թվական՝ Միայնակ Կոկո Շանելը / Chanel Solitaire՝ Էտեն դե Բալզան
- 1982 թվական՝ Երրորդ Ռեյխի ներսում / Inside the Third Reich՝ Ալբերտ Շպեեր
- 1982 թվական՝ Շեղբի վրայով վազողը / Blade Runner՝ Ռոյ Բատի
- 1983 թվական՝ Օստերմանի Ուիքենդ / The Osterman Weekend՝ Ջոն Տաներ
- 1983 թվական՝ Էվրիկա / Eureka՝ Կլոդ Մայո վան Հորն
- 1984 թվական՝ Հազվադեպ տեսակ / A Breed Apart՝ Ջիմ Մալդեն
- 1985 թվական՝ Լեդի-բազե / Ladyhawke՝ Էտյեն Նավարացի
- 1985 թվական՝ Մարմին և արյուն / Flesh & Blood՝ Մարտին
- 1986 թվական՝ Ուղեկիցը / The Hitcher՝ Ջոն Ռայդեր / Ուղեկից
- 1987 թվական՝ Վերցնել կենդանի կամ մահացած / Wanted: Dead or Alive՝ Նիկ Ռենդալ
- 1987 թվական՝ Փախուստ Սոբիբորից / Escape from Sobibor՝ Ալեքսանդր Պեչերսկի
- 1988 թվական՝ Լեգենդ սուրբ հարբեցողի մասին / La Leggenda del santo bevitore՝ Անդրեաս
- 1989 թվական՝ Կույր զայրույթ / Blind Fury՝ Նիկ Պարկեր
- 1989 թվական Որոնողները Բրոդվեյից / Bloodhounds of Broadway՝ Ուղեղ
- 1989 թվական՝ Եզրին / The Edge՝ շերիֆ Էմիլ Աբել
- 1989 թվական՝ Հերոսների արյունը / The blood of heroes՝ ձագախոտ
- 1989 թվական՝ Լուսնյակ գիշեր / In una notte chiaro di luna՝ Ջոն Նոթ
- 1991 թվական՝ Մահացու միություն / Wedlock՝ Ֆրենկ Ուորեն
- 1991 թվական՝ Մակտուբ։ Անապատի օրենքը / Beyond Justic՝ Թոմ Բյորտոն
- 1991 թվական՝ Կեսգիշերից հետո / Past Midnight՝ Բեն Ջորդան
- 1992 թվական՝ Հաշված վայրկյաններ / Split Second՝ Հարլի Սթոուն
- 1992 թվական՝ Բաֆֆի, վամպիրների բնաջնջողը / Buffy the Vampire Slayer՝ Լոտոս
- 1993 թվական՝ Սառցե լռություն / Arctic Blue՝ Բեն Կոբետ
- 1993 թվական՝ Ճանապարհորդություն / Voyage՝ Մորգան Նորվել
- 1993 թվական՝ Փակուղում / Blind Side՝ Ջեյք Շել
- 1994 թվական՝ Ֆաթերլյանդ / Fatherland՝ Քսավիեր Մարշ
- 1994 թվական՝ Անմեղ նորածինների արյուն / Blood Of The Innocent՝ բժիշկ Լեմ
- 1994 թվական՝ Հաղթողի մրցանակը՝ կյանք / Surviving The Game՝ Բյորնս
- 1994 թվական՝ Վերջին թռիչքը / Amelia Earhart: The Final Flight՝ Ֆրեդ Նունան
- 1994 թվական՝ Նոստրադամուս / Nostradamus՝ խորհրդավոր միաբանը
- 1994 թվական՝ Եգիպտական ունդեր / The Beans of Egypt, Maine՝ Ռուբեն Բին
- 1995 թվական՝ Միստր Ստիչ / Mr Stitch՝ բժիշկ Ռու Վեյկման
- 1996 թվական՝ Աշխարհների խաչմերուկը / Crossworlds՝ Այ-Թի
- 1996 թվական՝ Նախնիների կանչը / The Call Of The Wild՝ Ջոն Թորնթոն
- 1996 թվական՝ Լեքս։ Սնուցող ձև / Lexx: Eating Pattern՝ Բոուգ
- 1996 թվական՝ Թանկարժեք գտածո / Precious Find՝ Արմոնդ Կրիլ
- 1996 թվական՝ Մարիետը հիացած / Mariette in Ecstasy՝ կապիտան
- 1997 թվական՝ Թշնամական ջրեր / Hostile Waters՝ ԱՊԼ Կ-219 կապիտան Իգոր Բրիտանով
- 1997 թվական՝ Կարմիր հետք / Redline ՝ Ջոն Անդերսեն Ուեյդ
- 1997 թվական՝ Պայթյուն / Blast՝ Լեո
- 1997 թվական՝ Ռուբինով մատանի / The Ruby Ring՝ Պատրիկ Կոլլինզ
- 1997 թվական՝ Բախելով երկնքի դռները / Knockin' On Heaven’s Door՝ Քյորթիս
- 1997 թվական՝ Ապոկալիպսի զինվորը / Omega Doom՝ ապոկալիպսի զինվորը (Օմեգա-Դում)
- 1997 թվական՝ Հեմոգլոբին / Bleeders՝ բժիշկ Մարլոու
- 1998 թվական՝ Մերլին / Merlin՝ Որտիգեն թագավոր
- 1998 թվական՝ Ոսկորներ հավաքողը / Bone Daddy՝ բժիշկ Ուիլյամ Փալմեր
- 1998 թվական՝ Մարտավարական հարձակում / Tactical Assault՝ կապիտան Ջոն «Դոկ» Հոլիդեյ
- 1999 թվական՝ Սայմոն Մագուս / Simon Magus՝ կոմս Ալբերտ, սքվայր
- 1999 թվական՝ Համաշխարհային նոր անկարգություն / New World Disorder՝ Դևիդ Մարքս
- 1999 թվական՝ Տասներորդ թագավորությունը / The 10th Kingdom՝ որսորդ
- 2000 թվական՝ Զուգընկերներ / Partners in Crime՝ Ջին Ռեդոն
- 2000 թվական՝ Կատաղածը / Wilder՝ բժիշկ Սեմ Դենիս Չերնի
- 2000 թվական՝ Մրրկայնություն 3։ Ծանր մետաղ / Turbulence 3: Heavy Metal՝ երկրորդ օդաչու Մակինթոշ
- 2000 թվական՝ Սենյակը / The Room՝ Հարրի
- 2001 թվական՝ Թմբիր / Lying in Wait՝ Քիթ Միլլեր
- 2001 թվական՝ Սմոլվիլի գաղտնիքը / Smallville՝ Մորգան Էջ
- 2001 թվական՝ Լրտեսուհին / Alias՝ Էնթոնի Գեյգեր
- 2001 թվական՝ Թռչող վիրուս / Flying Virus՝ Էզեկիել
- 2001 թվական՝ Հոլանդացի Շուլցի վերջին բառերը / The Last Words of Dutch Schultz՝ Հոլանդացի Շուլց
- 2002 թվական՝ Աստծու բանկիրները / I banchieri di Dio՝ կարդինալ Մարցինկուս
- 2002 թվական՝ Կիզիչ օր / Scorcher՝ նախագահ Նելսոն
- 2002 թվական՝ Պատերազմներ/ Warrior Angels՝ Գրեկոր
- 2003 թվական՝ Վտանգավոր մարդու խոստովանությունը / Confessions of a dangerous mind՝ մարդասպան
- 2004 թվական՝ Տեմպեստա։ Արտասովոր կիրք / Tempesta՝ Վան Բյունինգեն
- 2004 թվական՝ Սալիմովի ճակատագիր / Salem’s lot ՝ Բարլոու
- 2004 թվական՝ Դաստիարակ / Camera ascunsa՝ Սեբաստյան
- 2004 թվական՝ Կոբրայի ստվերի տակ / In the Shadow of the Cobra՝ Գալո
- 2005 թվական՝ Մեղքերի քաղաքը / Sin City՝ կարդինալ Ռորք
- 2005 թվական՝ Դրակուլա 3։ Ժառանգություն / Dracula III: Legacy՝ Դրակուլա
- 2005 թվական՝ Պոսեյդոնի արկածները / The Poseidon Adventure՝ քահանա Ավգուստ Շմիդտ
- 2005 թվական՝ Փրկության առաքելությունը / The Hunt for Eagle One՝ գեներալ Ֆրենկ Լյուիս
- 2005 թվական՝ Հայելային պատերազմ։ Առաջին արտացոլում՝ պատվիրատուի ներկայացուցիչ
- 2005 թվական՝ Բեթմեն։ Սկիզբը / Batman Begins՝ Էրլ
- 2006 թվական՝ Մինոտավրոս / Minotaur՝ Կիրնան
- 2007 թվական՝ Մենթոր / Mentor՝ Սենֆորդ Պոլակ
- 2007 թվական՝ Վազող Մակալլիսթեր / Moving McAllister՝ Մաքսվել Մակալլիսթեր
- 2007 թվական՝ Քնքուշ Բեթթի / Sweet Betty՝ հոգեբույժ
- 2007 թվական՝ Վերջի սկիզբ / Starting Over՝ Պիտեր Ռոուսեն
- 2007 թվական՝ Սպանել 75 վայրկյանում / 7eventy 5ive՝ դետեկտիվ Ջոն Կրիտոն
- 2007 թվական՝ Գո՜լ 2։ Կյանքը ինչպես երազ / Goal II — Living the Dream՝ Ռուդի վան դեր Մերվե
- 2008 թվական՝ Ֆլեյտայի հրաշք օրագրերը / Magic Flute Diaries՝ բժիշկ Ռիչարդ Նայջել
- 2008 թվական՝ Իրական արյուն / True Blood՝ Նիալ Բրագանտ
- 2008 թվական՝ Հարսնացուի փախուստ / Bride Flight՝ ծերունի Ֆրենկ
- 2008 թվական՝ Հագներգությունը / The Rhapsody
- 2008 թվական՝ Մոտոր Սիթիի թագավորը / The Prince of Motor City՝ Վիլյամ Համիլտոն
- 2009 թվական՝ Բարբարոսա / Barbarossa՝ Ֆրիդրիխ I Բարբարոսա՝ Սրբազան Հռոմեական կայսրության կայսրը
- 2010 թվական՝ Սև թիթեռնիկներ / Black butterflies՝ Աբրահամ Իյոնկեր
- 2010 թվական՝ Սայթաքող երջանկություն / Happiness Run՝ Ինսլի
- 2010 թվական՝ Մեղրամիս / Life’s a Beach՝ Ժան-Լյուկ
- 2011 թվական՝ Որսորդական հրացանով թափառաշրջիկը / Hobo with a shotgun՝ թափառաշրջիկ
- 2011 թվական՝ Սալամանդրի բանալին՝ միստր Հանտ
- 2011 թվական՝ Ծիսակատարություն / The rite՝ Իշտվան Կովակ
- 2011 թվական՝ Ջրաղացը և խաչը / The mill and the cross՝ Պիտեր Բրեյգել Ավագ
- 2011 թվական՝ Ստվարաթղթե գյուղ / Il villaggio di cartone՝ զգեստապետ
- 2011 թվական՝ Հայնեկենի առևանգումը / The Heineken Kidnapping՝ Ալֆրեդ Հայնեկեն
- 2011 թվական՝ Բոլորը մեկի համար / Alle for én՝ Նիմեյեր
- 2011 թվական՝ Ուիլֆրեդ / Wilfred՝ դոկտոր Հրամոն
- 2011 թվական՝ Պատվարժանը / The Reverend՝ հակառակորդ
- 2011 թվական՝ Գդալ / Spoon՝ Վիկտոր
- 2011 թվական՝ Ցնորատես կանխատեսողները / Prophets of Science Fiction՝ Ռոյ Բաթթի
- 2011 թվական՝ Ռեքվիեմ 2019 / Requiem 2019
- 2011 թվական՝ Դյուրատար կյանք /Portable Life՝ Անտոնիո
- 2012 թվական՝ Դրակուլա 3D / Dracula 3D՝ Աբրահամ Վան Հելսինգ
- 2012 թվական՝ Գործակալ Ռանջիդը փրկում է աշխարհը / Agent Ranjid rettet die Welt՝ Վան Դիկ
- 2012 թվական՝ Ռազմական ժամանակագրություն / Metal Hurlant Chronicles՝ Կերն
- 2012 թվական՝ Արագիլների թռիչքը / Flight of the Storks՝ Սոնդերման
- 2012 թվական՝ Ապագա / Il futuro՝ Մացիստ
- 2013 թվական՝ Վտանգավոր խաղ / Real Playing Game՝ Սթիվ Բատեր
- 2013 թվական՝ Իզիպ զինվորը / Isip the Warrior՝ կաթոլիկ հոգևորական
- 2013 թվական՝ 2047։ Մահվան սպառնալիք / 2047: Sights of Death՝ գնդապետ Ազիմով
- 2013 թվական՝ Ֆրանչեսկո / Padre di Francesco
- 2014 թվական՝ Բարի լուրեր / The Letters՝ Բենջամին Պրագ
- 2014 թվական՝ Կարիճների թագավորը 4։ Կորցրած գահը / The Scorpion King: The Lost Throne՝ Զակուր թագավոր
- 2014 թվական՝ Կլոններ / Clones՝ բժիշկ Ռիչարդս
- 2015 թվական՝ Գալավանտ / Galavant՝ Քինգսլի թագավոր
- 2015 թվական՝ Վերջին թագավորությունը / The Last Kingdom՝ Հրաֆն
- 2015 թվական՝ Խորություն՝ Ֆրիդրիխ Ուրման
- 2016 թվական՝ Մատա Հարի՝ Սթոլբակեն
- 2016 թվական՝ Վալկիրիայից հետո։ Չորրորդ Ռեյխի արշալույսը
- 2017 թվական՝ Վալերիանը և հազարավոր մոլորակների քաղաքը / Valérian and the City of a Thousand Planets՝ Համաշխարհային ֆեդերացիայի նախագահ
- 2017 թվական՝ 24 ժամ կյանքի համար՝ Ֆրենկ
- 2017 թվական՝ Գանգստերդամ՝ Դոլֆ վան Տանեն
- 2018 թվական՝ Զրոյական ալիք՝ Ջոզեֆ Պիչ
- 2018 թվական՝ Սիսթերս եղբայրները՝ Կոմանդոր
- 2018 թվական՝ Վիշապի կնիքի գաղտնիքը՝ անգլիացի դեսպան Չարլզ Ուիթվորտ
- 2018 թվական՝ Կորբին Նեշ
- 2018 թվական՝ Սոնետ՝ Ռիչարդ Մարլոու
Ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2000՝ Սենյակը / The Room՝ Հարրի
- 2006՝ Տանգո ծովային աստղի հետ
Սցենարիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1989՝ Լուսնյակ գիշերը / In una notte chiaro di luna՝ Ջոն Նոտ
Պրոդյուսեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1993՝ Սառցե լռություն / Arctic Blue (գործադիր համապրոդյուսեր)
- 1995՝ Միստր Ստիչ / Mr Stitch (գործադիր համապրոդյուսեր)
Համակարգչային խաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Observer (2017)՝ դետեկտիվ Դենիել Լազարսկի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Rutger Hauer, ‘Blade Runner’ Co-Star, Dies at 75 — 2019.
- ↑ 5,0 5,1 5,2 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ 6,0 6,1 6,2 https://nos.nl/artikel/2294924-acteur-rutger-hauer-75-overleden.html
- ↑ taz, die tageszeitung. «- taz.de». www.taz.de. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ Hasko Baumann, Thorsten Hanisch, Alexander Stahl. «Manifest - Das Filmmagazin : Film-, Blu-ray- und DVD-Besprechungen, Essays und Reportagen, Portraits und Interviews». www.dasmanifest.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 7-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ [kinokiller.com/ru/biografii-masterov/rutger-hauer.-mister-blondin.html Творческий путь Рутгера Хауэра на сайте KinoKiller.com]
- ↑ «Высшая школа режиссёров и сценаристов в Санкт-Петербурге». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Суицидальный вирус» «Новый Взгляд»
- ↑ «СМИ: умер актер Рутгер Хауэр». ТАСС. Վերցված է 2019 թ․ հուլիսի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուտգեր Հաուեր» հոդվածին։ |
|
- Հունվարի 23 ծնունդներ
- 1944 ծնունդներ
- Նիդերլանդներում ծնվածներ
- Հուլիսի 19 մահեր
- 2019 մահեր
- Նիդերլանդներում մահացածներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Հոլանդացի դերասաններ
- Հոլանդացի կինոռեժիսորներ
- Հոլանդացի հասարակական գործիչներ
- 21-րդ դարի կինոռեժիսորներ
- 21-րդ դարի դերասաններ
- Հոլանդացի գրողներ
- Ինքնակենսագիրներ