Սահմանադրական իրավունք
Արտաքին տեսք
Սահմանադրական (Պետական) իրավունք, իրավունք առանձին ճյուղ, որը իրավական նորմերի ամբողջություն է և ամրապնդում է հասարակական ու պետական կարգի հիմքերը։ Սահմանադրական իրավունքը ձևավորվել է որպես հասարակական իշխանության նոր տեսակի երևան գալուն զուգընթաց։
Պետական իրավունքի գլխավոր աղբյուրը սահմանադրությունն է, ուստի իրավունքի այս ճյուղը կոչվում սահմանադրական։ Սահամանադրական իրավունքը սահմանում է հասարակական և պետական կառուցվածքի ձևերը, քաղաքացիների ժողովրդավարական ազատությունները, նրանց հիմնական իրավունքներն ու պարտականությունները, այդ իրավունքների ու ազատությունների նյութական, իրավական երաշխիքները և այլն[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «2&hId= 1198 Իրավունք, Հայկական Հանրագիտարան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 31-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սահմանադրական իրավունք» հոդվածին։ |
|