Jump to content

Սամանթա Բի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամանթա Բի
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 25, 1969(1969-10-25)[1][2] (55 տարեկան)
ԾննդավայրՏորոնտո, Օնտարիո[3]
Քաղաքացիություն Կանադա և  ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՄաքԳիլի համալսարան, Օտտավայի համալսարան, York Memorial Collegiate Institute?, Humberside Collegiate Institute?, George Brown College? և George Brown Theatre School?
Մասնագիտությունլրագրող, դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, սցենարիստ, ձայնային դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի և հեռուստատեսային պրոդյուսեր
ԱմուսինՋեյսոն Ջոնս
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներPiper Bee-Jones? և Fletcher Bee-Jones?
 Samantha Bee Վիքիպահեստում

Սամանթա Էնն Բի (անգլ.՝ Samantha Anne Bee հոկտեմբերի 25, 1969(1969-10-25)[1][2], Տորոնտո, Օնտարիո[3]), կանադա-ամերիկացի կոմեդիանտ, սցենարիստ, պրոդյուսեր, դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամանթա Էնն Բին ծնվել է 1969 թվականի հոկտեմբերի 25-ին Տորոնտոյում (Օնտարիո նահանգ, Կանադա)։ Սամանթային դաստիարակել է տատիկը։ Նա սովորել է Օտտավայի համալսարանի թատրոնում, Մոնրեալի ՄաքԳիլի համալսարանում և Տորոնտոյի George Brown Theatre School-ում։

Սամանթայի առաջնաելույթը կինոյում տեղի է ունեցել 2000 թվականին, որտեղ խաղացել է «Իրական երեխաներ, իրական արկածներ» հեռուստասերիալի «Պայթյուն։ Քրիստոֆեր Ուայզի պատմությունը» էպիզոդում որպես հարևանուհի։ Ընդհանուր առմամբ Բին խաղացել է ավելի քան 20 ֆիլմերում և հեռուստասերիալներում։ Նա նաև եղել է սցենարիստ, կինոպրոդյուսեր, լրագրող և հեռուստահաղորդավար։ 2003 թվականի հուլիսից Բին եղել է The Daily Show երգիծական հեռուստաշոուի թղթակիցներից մեկը։ 2015 թվականի ապրիլից նա լքել է շոուն, որպեսզի աշխատի TBS հեռուստաալիքի կատակերգական հաղորդման վրա[4]։

Սամանթան ամուսնացել է 2001 թվականին սցենարիստ Ջեյսոն Ջոնսի հետ։ Ամուսինները ունեցել են երեք երեխա՝ դուստր՝ Փայփեր Բի Ջոնսը, որդի՝ Ֆլետչեր Բի Ջոնսը[5] և ևս մեկ դուստր՝ Ռիփլի Բի Ջոնսը։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2000 ս Իրական երեխաներ, իրական արկածներ Real Kids, Real Adventures հարևանուհի
2001 ս Անվերջանալի սերտողությունը The Endless Grind աղջիկ
2003 հֆ Ջասպեր, Տեխաս նահանգ Jasper, Texas Քեթի
2004 ֆ Խոզապուխտ և պանիր Ham & Cheese Հուդսոն Բեթ
2006 ս Պրոդյուսեր Love Monkey Քերոլ Դյուլակ
2007 ս Ոչ թե սա, այլ սա Not This But This աղջիկ
2007 ս Փրկիր ինձ Rescue Me անշարժ գույքի գործակալ
2007 հֆ Երկու ընտանիք Two Families
2008 ֆ Սուրբ ծնունդ Կուպերի ընտանիքում Coopers' Camera Նենսի Կուպեր
2009 ֆ Մայրություն Motherhood Հոփեր Էլիսոն
2009 ֆ Այն, ինչ տեղի է ունենում Whatever Works Chess Mother
2009-2011 ս Մահացու ձանձրույթ Bored to Death Ռենե
2010 ս Օրենք և կարգ Law & Order Վանեսա Քարվիլ
2010 հֆ Սիրային նամակներ Love Letters Մելիսա
2010-2012 ս Սեզամի փողոց Sesame Street մայր սագ
2011 ս Մայքլ։ Երեքշաբթի և հինգշաբթի Michael: Tuesdays & Thursdays Նենսի Սլեյդ
2012 ս Աստված Good God Սոմերս Շենդի
2012-2013 ս Բոբի խորտկարանը Bob’s Burgers Պեմ
2013-2014 ս Ֆինեսն ու Ֆերբը Phineas and Ferb Լայլա Լոլիբերի
2013-2014 ս Ստեղծագործական գալակտիկաներ Creative Galaxy մամա
2014 ս Մայքլ Ջեյ Ֆոքսի Շոուն The Michael J. Fox Show բժիշկ Յանգ
2014 ս Անբան մարդ Deadbeat Դարսի
2014 ֆ Վարորդական դասեր Learning to Drive Դեբի
2015 ս Խաղը սկսվեց Game On Ջերի
2015 ֆ Քույրեր Sisters Լիզ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 L'Encyclopédie canadienne, The Canadian Encyclopedia
  3. 3,0 3,1 3,2 http://www.thecanadianencyclopedia.ca/en/article/samantha-bee/
  4. «Watch Jon Stewart Give Samantha Bee Emotional 'Daily Show' Send-Off». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 28-ին.
  5. «Jason Jones and Samantha Bee Welcome Second Child». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամանթա Բի» հոդվածին։