Սամուել «Սամու» Սանչես Գոնսալես[1] (փետրվարի 5, 1978(1978-02-05), Օվիեդո, Օվիեդո, Իսպանիա), իսպանացի պրոֆեսիոնալ հեծանվորդ, հանդես է գալիս BMC թիմում[2]։ Նա Ամառային օլիմպիական խաղեր 2008-ի տղամարդկանց մայրուղային հեծանվավազքի ոսկե մեդալակիր է։ Վերջին տարիներին հանդես է գալիս բարձունքային հեծանվավազքում։ Նա նաև հայտնի է, որպես պելոտոնի լավագույն վարպետներից մեկը։ Նա ավարտել է Տուր դը Ֆրանսի լավագույն վեցյակում երեք անգամ և Վուելտա Իսպանիայի լավագույն տասնյակում 6 անգամ։ Նա նաև հաղթել է Վուելտա Բուրգոսում 2010 թվականին և Բասկերի երկրի տուրում 2012 թվականին։
2003 թվականին Սանչեսը գրավել է 6-րդ տեղը Լիեժ-Բաստոն-Լիեժ մրցավազքում և Բասկերի երկրի տուրում զբաղեցրել է երրորդ տեղը։ Մյուս տարի նա չորրորդն էր Լիեժ-Բաստոն-Լիեժ մրցավազքում և 15-րդը իր առաջին Վուելտա Իսպանիայում։ Նա իր առաջին մեծ հաղթանակը տոնեց 2005 թվականին, երբ հաղթեց Վուլետա Իսպանիայի 13-րդ մրցափուլում` ընդհանուր դասակարգմամբ ավարտելով 11-րդ տեղում։ Երբ Ռոբերտո Էրասը որակազրկվեց դոպինգ օգտագործելու պատճառով, Սանչեսը բարձրացավ 10-րդ դիրք։