Jump to content

Սամուել Քոեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամուել Քոեն
Ծնվել էհունվարի 25, 1921(1921-01-25)[1][2]
Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 28, 2010(2010-11-28)[3] (89 տարեկան)
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
բնական մահով
Քաղաքացիություն ԱՄՆ
Դավանանքաթեիզմ
Մասնագիտությունֆիզիկոս և միջուկային ֆիզիկոս
Գործունեության ոլորտֆիզիկա
Ալմա մատերԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[4]

Սամուել Քոեն (անգլ.՝ Samuel Theodore Cohen, հունվարի 25, 1921(1921-01-25)[1][2], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - նոյեմբերի 28, 2010(2010-11-28)[3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ֆիզիկոս, նեյտրոնային ռումբի, գյուտարար, համարվում է ԱՄՆ-ի ամենահայտնի ֆիզիկոսներից մեկը[5]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոենի ծնողները եղել են ավստրիացի հրեաներ, որոնք Միացյալ Նահանգներ են գաղթել Լոնդոնից[6]։ Քոենը ծնվել է 1921 թվականի հունվարի 21-ին Բրուքլինում, Նյու Յորք։ 1925 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Կալիֆորնիա, որտեղ էլ Քոենին սովորել է դպրոցում։ Հետագայում ուսումը շարունակել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանում՝ ուսումնասիրելով ֆիզիկա ու մաթեմատիկա։ 1943 թվականին գերազանցությամբ ավարտել է համալսարանը և մեկնել բանակ, որտեղից էլ գործուղվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ՝ խորացված ֆիզիկա և մաթեմատիկա ուսումնասիրելու համար։ Շուտով Քոենին դարձել է ԱՄՆ-ում միջուկային զենքի մշակման՝ Մանհեթենյան նախագծի մասնակիցներից մեկը։ Առանց դոկտորի կոչման նա հաշվարկել է 1945 թվականին Նագասակիի վրա գցված «Չաղլիկ» ատոմային ռումբի նեյտրոնների խտությունները[7]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Քոհենը սկսել է աշխատել ամերիկյան շահույթ չհետապնդող «RAND» կազմակերպությունում, որը ստեղծվել է ինքնաթիռների, հրթիռների և արբանյակների նախագծման համար։ Կազմակերպությունը 1950-ականների սկզբից սկսել է աշխատել ԱՄՆ կառավարության պատվերով, մասնավորապես՝ ազգային անվտանգության հարցերով։

1950 թվականին ռադիոակտիվ արտանետումների ճառագայթման ինտենսիվության նրա հաշվարկները տպագրվել են Սամուել Գլաստոնի և Ֆիլիպ Ջ. Դոլանի «Միջուկային զենքի ազդեցությունը» գրքի հավելվածում։

Լիվերմորի ազգային լաբորատորիայում աշխատելու տարիներին Քոենն առաջին անգամ առաջ է քաշել նեյտրոնային ռումբի գաղափարը՝ որպես մաքուր ռումբ՝ համեմատած այլ միջուկային զենքերի հետ։ Զենքի առաջին փորձարկումները, որոնք նախատեսված էին հակառակորդի կենդանի ուժը ոչնչացնելու համար՝ առանց ենթակառուցվածքի վրա ազդելու և առանց տարածքը ճառագայթմամբ, տեղի է ունեցել 1962 թվականին, Նևադայի ստորգետնյա փորձարկման վայրում։ 1978 թվականին ԱՄՆ նախագահ Ջիմի Քարթերը դադարեցրել է զենքի մշակումը, սակայն 1981 թվականին նախագիծը նորից վերսկսվել է։

Քոենն ամուսնացած է եղել Բարբարա Բիսելի հետ, 1948-1952 թվականներին։ 1960 թվականին նա երկրորդ անգամ ամուսնացել է Մարգարետ Մուններմանի հետ։ Նրանք ունեցել են երեք երեխա՝ երկու որդի և մեկ դուստր և համատեղ ապրել են մինչև Քոենի մահը։

Սամուել Քոենը մահացել է 2010 թվականի նոյեմբերի 28-ին, Անջելեսում՝ ստամոքսից քաղցկեղային ուռուցքի հեռացումից երկու շաբաթ անց[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #143347683 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 http://www.latimes.com/news/obituaries/la-me-sam-cohen-20101202,0,7039951.story
  4. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  5. "Samuel T. Cohen dies at 89; Inventor of the Neutron Bomb" Los Angeles Times December 2, 2010
  6. Maugh II, Thomas H. (2010 թ․ դեկտեմբերի 2). «Samuel T. Cohen dies at 89; inventor of the neutron bomb». Los Angeles Times.
  7. «Hudson Institute > Publication Details». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 24-ին.
  8. Մահացել Է նեյտրոնային ռումբի գյուտարարը

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]