Սամսա
Ենթատեսակ | թխվածք |
---|---|
Առաջացման երկիր | Կենտրոնական Ասիա |
Samsa Վիքիպահեստում |
Սամսա (տաջ.՝ самбуса, ղազ.՝ самса, ղրղզ.՝ самса, ույգ.՝ سامسا, ուզբ.՝ somsa), կծու մսային ուտելիք, որը տարածված է Կենտրոնական Ասիայի խոհանոցներում[1]։
Տաջիկստանում, Ուզբեկստանում, Ղազախստանում, Ղրղզստանում և Սինծիանում սամսան գրեթե միշտ թխում են և երբեք չեն տապակում։ Ավանդական սամսան թխվում է թոնրում, որը հատուկ կավե ջեռոց է։ Խմորը կարող է լինել հասարակ հացի խմոր։ Ամենատարածված միջուկը գառան ծեծած մսի և սոխի խառնուրդն է, բայց հավի միսը, տավարի ծեծած միսը և պանրի տարբեր տեսակները ևս տարածված են փողոցում վաճառող սամսաների մեջ։ Այլ միջուկով, օրինակ, կարտոֆիլով և դդումով սամսաներ ևս հանդիպում են։ Կենտրոնական Ասիայում պատրաստվող սամսան նման է քաղցր փոքրիկ բլիթի` տավարի կամ գառան մսով և բանջարեղենով[2]։
Կենտրոնական Ասիայում սամսան փողոցներում վաճառում են որպես տաք նախաճաշ։ Ուտելիքը վաճառվում է այնպիսի կրպակներում, որտեղ միայն սամսա է պատրաստվում, ինչպես նաև` որպես երկընտրանք այնպիսի կրպակներում, որտեղ վաճառվում է նաև այլ արագ սնունդ։ Շատ մթերային խանութներ գնում են սամսան մատակարարներից և վերավաճառում են այն։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Սամարղանդյան սամսա
-
Իսիկ Կումյան սամսա` նախքան ջեռոցի մեջ դնելը
-
Օշական սամսա` պատրաստված թոնիրում
-
Օշական սամսա` աղի խմորով և միջուկով
-
Ուզբեկական պարմուդա
-
Սամսաներ ույղուրական ոճով
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Albala, Ken, ed. (2011). Food Cultures of the World Encyclopedia. Vol. 1. Santa Barbara, CA: Greenwood. էջ 51. ISBN 978-0-313-37626-9. Վերցված է 2018 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Samsa: Baked Meat Buns». silkroadchef.com. 2015 թ․ ապրիլի 6. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 16-ին.