Jump to content

Տավարի միս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տավարի միս
Տեսակմիս
Ենթատեսակմիս և bovid meat?
 Beef Վիքիպահեստում

Տավարի միս, վայրի ցլերի ենթատեսակների մսի գյուղատնտեսական և խոհարարական դասակարգում։ Մսամթերքի որակը կարող է կախված լինել անասունի հասակից, ցեղից և բտվածության աստիճանից։ Համարվում է բարձրարժեք սննդամթերք մարդու համար, պարունակում է սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, հանքանյութեր, ինչպես նաև A, B և D վիտամիններ։ Տավարամսի հիմնական սննդային արժեքը կախված է դրանում պարունակվող լիարժեք սպիտակուցներից և ճարպերից, որոնք գտնվում են մկանային և ճարպային հյուսվածքներում։

Տավարի մսի սննդանյութերն ունեն բարձր մարսելիություն։ Մարսելիությունը չոր նյութերի հաշվով կազմում է 95,0 %, սպիտակուցներինը՝ 95,7 %, ճարպերինը՝ 93,5 %, ածխաջրերինը՝ 97,0 % և հանքային նյութերինը՝ 81,8 %։

Տարբեր ցեղերի կենդանիների մսային մթերատվությունը պայմանավորված է դրանց մորՖոլոգիական (ձևաբանական) և ֆիզիոլոգիական առանձնահատկություններով, որոնք ձևավորվում և զարգանում են կենդանիների աճեցման ընթացքում ժառանգականության, կերակրման և պահվածքի ազդեցության ներքո։ Մսային մթերատվությունը բնութագրվում է որոշակի ժամանակահատվածում կենդանու սպանդից ստացված մսեղիքի ինչպես քանակական, այնպես էլ որակական ցուցանիշներով։

Տավարի սպանդից ստանում են մսեղիք, ճարպ, ենթամթերքներ և տեխնիկական հումք։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սարգսյան Ռ.Թ., Չիթչյան Տ.Ժ., Հովհաննիսյան Ա.Հ.. «Անասնաբուշություն», Երևան, «ՀՊԱՀ» (2012),
  • Վ. Մ. Հովահաննիսյան. «Մսի և մսամթերքի տեխնոլոգիա», Երևան, «ՀՊԱՀ»

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տավարի միս» հոդվածին։