Jump to content

Սանտա Կլաուսի գաղտնի ծառայությունը (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանտա Կլաուսի գաղտնի ծառայությունը
անգլ.՝ Arthur Christmas
Երկիր Միացյալ Թագավորություն
 ԱՄՆ
Ժանրհումորային դրամա, մանկական ֆիլմ, սուրբծննդյան ֆիլմ, կինոկատակերգություն և ընտանեկան ֆիլմ
Թվականնոյեմբերի 17, 2011[1], նոյեմբերի 23, 2011[2], նոյեմբերի 2, 2011[3] և 2011
Լեզուանգլերեն
ՌեժիսորSarah Smith?[4]
Սցենարի հեղինակՓիթեր Բայնհեմ և Sarah Smith?[5]
ԵրաժշտությունԳարի Գրեգսոն-Ուիլյամս
ՄոնտաժՋոն Կարնոշան
ԿինոընկերությունԱարդման անիմեյշն, Sony Pictures Animation և Columbia Pictures
Տևողություն97 րոպե
Բյուջե100 000 000 $
Շահույթ46 462 469 $[6] և 147 421 719 $[6]
Պաշտոնական կայքէջ
 Arthur Christmas Վիքիպահեստում

Սանտա Կլաուսի գաղտնի ծառայությունը, ամերիկյան/բրիտանական արտադրության 2011 թվականի 3D անիմացիոն կինոնկար է, որը նկարահանվել է Aardman Animations-ի և Sony Pictures Animation-ի համատեղ աշխատանքի արդյունքում։ Ֆիլմի պրեմիերան Բրիտանիայում տեղի է ունեցել 2011 թվականի նոյեմբերի 11-ին, իսկ ԱՄՆ-ում՝ նոյեմբերի 23-ին[7]։

Ֆիլմի ռեժիսորն է Սառա Սմիթը, իսկ պրոդյուսերը՝ Բերրի Քուկը[7]։ Մուլտֆիլմն ներառում է Ջեյմս ՄաքԷվոյի, Հաֆ Լորիի, Բիլ Նիգիի, Ջիմ Բրոուդբենթի, Իմելդա Ստոնթոնի, Էշլի Ջենսենի, Մարկ Ութոն, Լաուրա Լիննի, Եվա Լոնգորիա, Ռամոնա Մարքեզի և Մայքլ Փոլինի ձայները։ Այն պատմում է Ամանորի գիշերվա մի իրադարձություն, որի գլխավոր հերոսն է Սանտա Կլաուսի անճոռնի որդի Արթուր Կլաուսը, ով նկատում է, որ իր հայրը մի աղջնակի նվեր թողել է տանը։ Տղան որոշում է ուղղել հոր անուշադիր քայլը և ընկնում է անհավանական արկածների մեջ։ Նրան ուղեկցում են միայն իր ծեր պապիկը, Սուրբծննդյան քաջ էլֆը և ութ ուժեղ, բայց դեռ չվարժված հյուսիսային եղջերուներ։

«Սանտա Կլաուսի գաղտնի ծառայությունը» շատ լավ կարծիքների արժանացավ քննադատների կողմից, ովքեր ողջունեցին դրա անիմացիոն, հումորային, խելացի և ընկերական պատմությոնը[8]։ Մուլտֆիլմն իր $100 միլիոն բյուջեյով հավաքեց ավելի քան $147 միլիոն ողջ աշխարհում[9]։

Ճրագալույցի երեկոյին հարյուրավոր Սուրբծննդյան էլֆեր օգնում են Սանտա Կլաուսին մեկ գիշերվա ընթացքում ողջ աշխարհի երեխաներին հասցնել նրանց խնդրած նվերները[10]։ Ներկայիս Սանտան՝ Մալքոլմը և էլֆերը դա անում են մեծ հմտությամբ և զինվորական կարգապահությամբ։ Այս բարդ ու խճճված առաքելության մանր, բայց շատ կարևոր գործերով է զբաղվում Սանտայի ավագ որդի Սթիվը և նրա հավատարիմ էլֆ Փիթերը, ովքեր հետևում են հյուսիսային բևեռին։ Իսկ անճոռնի և պանոֆոբիկ որդի Արթուրը պատասխանում է Սանտայի ստացած նամակներին։

Կատարելով իր 70-րդ առաջադրանքը, Մալքոլմը հասկանում է, որ այդ ամենի մեջ նա ուղղակի խորհրդանշանի դեր է տանում։ Առաքելության վերջում նա շնորհավորական հայտարարություն է անում էլֆերին և ի տխրություն Արթուրին, Սանտան որոշում է կատարել նաև իր 71-րդ առաջադրանքը։ Իրենց ամանորյա ընթրիքի ժամանակ, երբ Արթուրն առաջարկում է խաղալ սեղանի որևէ խաղ, վերածվում է Մալքոլմի և Սթիվի միջև փոքր վեճի։ Երբ կռվին է խառնվում Մալքոլմի հայր Գրենդսանտան, ում հոգնեցրել է թոշակը, նեղանում է և քննադատում նրանց գերզարգացվածությունը։ Արդյունքում, ընտանիքի խռոված անդամները թողնում են տոնական սեղանը։

Այդ ընթացքում, Բրիոնի անունով մի էլֆ գտնում է մոռացված նվերը՝ հեծանիվը, որը դեռ չի առաքվել։ Նա միանգամից ահազանգում է Սթիվին և Փիթերին։ Արթուրը խուճապի է մատնվում, երբ ճանաչում է, որ նվերը Գվենի համար է, մի աղջկա, ում նամակին նա անձամբ էր պատասխանել։ Արթուրը կանչում է հորը, ով այլևս չի կարողանում ղեկավարել իրավիճակը։ Սթիվն ասում է, որ միլիարդավոր նվերներից մեկը չառաքելը մեծ ողբերգություն չէ և սխալն ուղղելը կտևի մի քանի օր։ Մյուս կողմից Գրենդսանտան, ով ծանոթ էր նմանատիպ իրավիճակների, առաջարկում է վերցնել Իվին, իր հին, փայտե սահնակը և ութ հյուսիսային եղջերուներ։ Արդյունքում օտարերկրացիների մոտ այն կառաջացներ պատերազմական դրություն։ Արթուրը հասկանում է, որ չի կարող կատարել դա և իրեն չի օգնի իր եղբայր Սթիվը, իսկ հայրն արդեն քնել էր, ուստի նվերը չէր կարող առաքվել։

Արթուրը, նրա պապիկը և Բրոնին ընկնում են հետաքրքիր և վտանգավոր արկածների մեջ, սակայն հաղթահարելով բոլոր դժվարությունները՝ հանձնում են նվերը Գվենին։

Հնչյունավորողներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ջեյմս ՄաքԷվոյ - Արթուր Կլաուս։ Ունենալով լավ բնավորություն՝ անճոռնի է։ Նա Մալքոլմի և Մարգարեթի կրտսեր որդին է, ով աշխատում է փոստատանը։
  • Հաֆ Լորի - Սթիվեն «Սթիվ» Կլաուս։ Մալքոլմի և Մարգարեթի ավագ որդին։
  • Բիլ Նիգի - Գրենդսանտա։ Մալքոլմի 136 տարեկան մրթմրթացող հայրիկը, Սթիվի և Արթուրի պապիկը, ով տանել չի կարողանում ժամանակակից աշխարհը։
  • Ջիմ Բրոուդբենթ - Մալքոլմ «Սանտա» Կլաուս։ Հյուսիսային բևեռի ամենակարևոր դեմքը, Գրենդսանտայի որդին, Մարգարեթի ամուսինը, Սթիվի և Արթուրի հայրը։
  • Իմելդա Ստոնթոն - Մարգարեթ Կլաուս։ Մալքոլմի տաղանդավոր կինը, Սթիվի և Արթուրի մայրը[11]։
  • Էշլի Ջենսեն - Բրիոնի։ Արթուրի Սուրբծննդյան հավատարիմ էլֆը։
  • Մարկ Ութոն - Փիթեր։ Սթիվի օգնական էլֆը։
  • Լաուրա Լիննի - Հյուսիսային բևեռի համակարգիչը։
  • Եվա Լոնգորիա - Չիֆ Դե Սիլվա։ UNFITA կազմակերպության ղեկավար։
  • Ռամոնա Մարքեզ - Գվեն Հայնս։ Այն աղջիկը, ում նվերը պետք է առաքի Արթուրը։
  • Մայքլ Փոլին - Էրնի Քլիքեր։ Ամենածեր էլֆը, ով Գրենդսանտայի հետ 46 առաքելություն է կատարել[12]։

Գլխավոր էլֆերին հնչյունավորում են Սանջեև Բասքարը, Ռոբի Քոլթրանը, Ջոան Քյուսաքը, Ռիս Դերբին, Ջեյն Հորոքսը, Իեյն ՄակՔին, Էնդի Սերքիսը և Դոմինիկ Ուեսթը։

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սանտա Կլաուսի գաղտնի ծառայության» մասին առաջին անգամ հայտարարվել է 2007 թվականին՝ «Ռուդոլֆ առաքելություն» անվան տակ[13][14]։ Դա Aardman-ի և Sony Pictures Entertainment-ի առաջին համատեղ աշխատանքն է[15]։

Aardman-ը Մեծ Բրիտանիայում 18 ամիս ծախսեց մուլտֆիլմի նախաարտադրական հարցերի, սցենարի գրման և դիզայնի վրա, այնուհետև տեղափոխվեց դեպի Sony-ի գրասենյակ՝ ԱՄՆ՝ ևս 18 ամիս աշխատելու համար[16]։ 2009 թվականի ապրիլի 27-ին հայտնի դարձավ, որ AardmanSony Pictures Imageworks-ը միասին աշխատում են ֆիլմի արտադրության վրա[17]։

Մեծ Բրիտանիայում ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ 2011 թվականի նոյեմբերի 11-ին, իսկ Միացյալ Նահանգներում՝ 2011-ի նոյեմբերի 23-ին[7]։ Ջասթին Բիբերի «Santa Claus is Coming to Town» երգի տեսահոլովակը, որն ներառում էր կադրեր մուլտֆիլմից, հավելյալ կերպով ցուցադրվեց կինոթատրոններում՝ ֆիլմից առաջ[18]։

«Սանտա Կլաուսի գաղտնի ծառայությունը» 2012 թվականի նոյեմբերի 6-ին, ԱՄՆ-ում թողարկվեց DVD և Blu-ray սկավառակների վրա[19], իսկ Մեծ Բրիտանիայում՝ նոյեմբերի 19-ին[20]։

Քննադատական կարծիքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սանտա Կլաուսի գաղտնի ծառայությունը» հիմնականում ստացավ դրական գնահատականներ՝ ի շնորհիվ Սուրբծննդյան թեմային նորովի անդրադառնալուն։ Rotten Tomatoes-ը հայտարարեց, որ քննադատների տված կարծիքներից 92%-ը դրական են, վաստակելով «Թարմ» վարկանիշ[8], Ֆիլմը 13-րդ «Ոսկե Լոլիկ» մրցանակաբաշխությանը հաղթեց որպես 2011 թվականի ամենաբարձր գնահատական ստացած անիմացիոն կինոնկար[21]։ Metacritic-ում, ևս մի շատ կարևոր կայքում ֆիլմը վաստակեց 69 միավոր, հիմնվելով 32 կարծիքի վրա[22]։

«Սանտա Կլաուսի գաղտնի ծառայությունը» Հյուսիսային Ամերիկայում հավաքեց $46,462,469[9], իսկ Մեծ Բրիտանիայում՝ $33,334,089[23], այլ երկրներում՝ $67,622,914, համաշխարհային հասույթը կազմելով $147,419,472[9]։

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակաբաշխություն Անվանակարգ Ստացող Արդյունք
Alliance of Women Film Journalists[24] Անիմացիոն ֆիլմ Առաջադրված
Annie Awards[25] Լավագույն անիմացիոն աշխատանք Առաջադրված
Կերպարների լավագույն դիզայն Փիթեր դը Սև Առաջադրված
Լավագույն սցենար Քրիս Ձերն Առաջադրված
Հնչյունավորում՝ առաջարկված աշխատանքում Էշլի Ջենսեն Առաջադրված
Բիլ Նիգի Հաղթանակ
Պատմության կառուցվածք Սառա Սմիթ, Փիթեր Բեյնհեմ Առաջադրված
British Academy of Film and Television Arts[26] Անիմոցիոն ֆիլմ Առաջադրված
Broadcast Film Critics Association Awards[27] Լավագույն անիմիացիա Առաջադրված
Chicago Film Critics Association[28] Անիմացիոն ֆիլմ Առաջադրված
Ոսկե Գլոբուս[29] Լավագույն անիմացիոն ֆիլմ Առաջադրված
Online Film Critics Society[30] Լավագույն անիմացիոն աշխատանք Առաջադրված
Satellite Awards[31] Մուլտիպլիկացիոն/Անիմացիոն աշխատանք Առաջադրված
San Diego Film Critics Society[32] Լավագույն անիմացիոն ֆիլմ Հաղթանակ
Visual Effects Society[33] Լավագույն վիզուալ էֆեկտներ՝ անիմոցիոն կինոնկարում Դագ Իքելեր, Քրիս Ջուեն, Ալան Շորթ, Մենդի Թենքենսոն Առաջադրված
Լավագույն վիրտուալ օպերատորական աշխատանք Մայքլ Ֆորդ, Դեյվիդ Մորհեդ, Էմի Տահիրա Առաջադրված
Women Film Critics Circle[34] Best Animated Females Առաջադրված

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Սանտա Կլաուսի գաղտնի ծառայությունը»։ Սաունդթրեքեր
Հարի Գրեգսոն-Ուիլիամսի
ԹողարկվածՆոյեմբերի 14, 2011
ԺանրՍաունդթրեք
Տևողություն46։50
ԼեզուԱնգլերեն
ԼեյբլSony Classical
Madison Gate Records
# Անվանում Տևողություն
1. «Trelew, Cornwall, England»   1:48
2. «Operation Christmas»   4:54
3. «Waker!»   2:51
4. «Mission Control»   2:55
5. «One Missed Child»   3:00
6. «Bring Them Home»   1:43
7. «Dash Away»   3:46
8. «Paris Zoo?»   2:29
9. «The Wrong Trelew»   1:54
10. «Race to Gwen's House»   2:09
11. «Arthur's Sadness»   2:22
12. «Serengeti Escape»   2:24
13. «Worry Me!»   1:37
14. «Space Travel»   2:48
15. «Goodbye Evie»   2:48
16. «Christmas Morning»   4:00
17. «We Wish You A...»   0:48
18. «Make Someone Happy» (Կատարում է Բիլ Նիգին) 2:34
46:50

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Internet Movie Database — 1990.
  2. http://www.boxofficemojo.com/movies/?id=arthurchristmas.htm
  3. http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=75172&type=MOVIE&iv=Basic
  4. http://www.imdb.com/title/tt1430607/
  5. ČSFD (չեխերեն) — 2001.
  6. 6,0 6,1 Box Office Mojo — 1999.
  7. 7,0 7,1 7,2 «Aardman-ի «Սանտա Կլաուսի գաղտնի ծառայությունն» ներառում է Բրիտանական կինեմատոգրաֆիայի աստղերին». Animation World Network. 2010 թ․ նոյեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է Հոկտեմբերի 12,2012-ին.
  8. 8,0 8,1 ««Սանտա Կլաուսի գաղտնի ծառայությունը» (2011)». Rotten Tomatoes. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 12-ին.
  9. 9,0 9,1 9,2 «Arthur Christmas». Box Office Mojo. IMDb.com, Inc. Վերցված է 2012 թ․ ապրիլի 3-ին.
  10. ««Սանտա Կլաուսի գաղտնի ծառայության» գերզարգացած սահնակի ստեղծումը». Wired. 2011 թ․ նոյեմբերի 22. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 28-ին.
  11. «Ֆիլմի կարծիք․ «Սանտա Կլաուսի գաղտնի ծառայությունը»». Morning Sun. 2011 թ․ նոյեմբերի 23. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 26-ին.
  12. ««Սանտա Կլաուսի գաղտնի ծառայությունը»». The Huffington Post. 2011 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 29-ին.
  13. «Aardman reveals new slate». Variety. Հունիսի 18,2007. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 5-ին.
  14. «James McAvoy cast in Aardman Animation's 3D flick». Total Film. 2010 թ․ նոյեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 5-ին.
  15. «Gromit animators sign Sony deal». BBC News. 2007 թ․ ապրիլի 2. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 7-ին.
  16. «Aardman charts new course with Sony». Variety. 2010 թ․ դեկտեմբերի 18. Վերցված է 2011 թ․ հունվարի 24-ին.
  17. «Aardman Partners with Sony for Christmas, Pirates». Animation World Network. 2009 թ․ ապրիլի 27. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 5-ին.
  18. Sony Pictures Animation (2011 թ․ դեկտեմբերի 17). «Ջասթին Բիբերը գալիս է քո քաղաք։ Նրա նոր երգը դարձել է «Սանտա Կլաուսի գաղտնի ծառայությունը» մուլտֆիլմի սաունդթրեք» (Press release). PR Newswire. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 11-ին.
  19. ««Սանտա Կլաուսի գաղտնի ծառայությունը» 3D Blu-Ray սկավառակը». Blu-ray.com. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  20. ««Սանտա Կլաուսի գաղտնի ծառայությունը» (DVD)». Amazon.co.uk. Վերցված է 2012 թ․ հուլիսի 27-ին.
  21. «13-րդ Ոսկե Լոլիկ մրցանակաբաշխությւոն - Անիմացիա». Rotten Tomatoes. Flixster. Վերցված է 2012 թ․ հունվարի 10-ին.
  22. ««Սանտա Կլաուսի գաղտնի ծառայության» վարկանիշները, գնահատականները, կադրերը Metacritic-ում». Metacritic. CBS Interactive. Վերցված է Հունվարի11, 2012-ին.
  23. ««Սանտա Կլաուսի գաղտնի ծառայությունը» (2011) - Մեծ Բրիտանիա». Box Office Mojo. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 12-ին.
  24. «2011 թվականի EDA մրցանակաբաշխության նոմինացիաները». Alliance of Women Film Journalists. Վերցված է 2012 թ․ ապրիլի 4-ին.
  25. ««Ռանգոն» հաղթեց Annie մրցանանակ՝ լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում». The Hollywood Reporter. 2012 թ․ փետրվարի 4. Վերցված է 2012 թ․ ապրիլի 3-ին.
  26. «BAFTA-ի 2012 թվականի անվանակարգերը». BAFTA. 2012 թ․ հունվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2012-01-19-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 19-ին.
  27. «17-րդ CRITICS' CHOICE MOVIE AWARDS (2012) – BEST PICTURE: THE ARTIST». The Broadcast Films Critics Association. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 3-ին.
  28. «Chicago Film Critics Awards - 2008-2011». Chicago Film Critics Association. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 3-ին.
  29. «2011 թվականի անվանակագրերը և հաղթողները». The Hollywood Foreign Press Association. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 3-ին.
  30. «15th Annual Online Film Critics Society Awards Nominations». Online Film Critics Society. 2011 թ․ դեկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 3-ին.
  31. «2011». International Press Academy. Վերցված է 2012 թ․ ապրիլի 3-ին.
  32. «2011-ի հաղթողները». San Diego Film Critics Society. Վերցված է 2012 թ․ ապրիլի 3-ին.
  33. «10th Annual VES Awards Recipients». Visual Effects Society. 2012 թ․ փետրվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 8-ին.
  34. «The Women Film Critics Circle Awards». Awards Daily. 2011 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2012 թ․ ապրիլի 3-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտա Կլաուսի գաղտնի ծառայությունը (մուլտֆիլմ)» հոդվածին։