Jump to content

Սանտինո Ֆոնտանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանտինո Ֆոնտանա
Ծնվել էմարտի 21, 1982(1982-03-21)[1] (42 տարեկան)
ԾննդավայրՍթոքթոն, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունՄինեսոտայի համալսարան և Richland High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոռեժիսոր, կոմպոզիտոր, թատերական ռեժիսոր, մոնտաժող և դերասան
Ամուսին(ներ)Jessica Fontana?[2]
Պարգևներ և մրցանակներ

Սանտինո Ֆոնտանա (անգլ.՝ Santino Fontana, մարտի 21, 1982(1982-03-21)[1], Սթոքթոն, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, երգիչ, «Թոնի» մրցանակի դափնեկիր։ Առավել հայտնի է «Խելագար նախկին ընկերուհի» հեռուստասերիալում (2015-2016) կատարած Գրեգ Սերանոյի դերով, ինչպես նաև «Սառցե սիրտը» մուլտֆիլմի արքայազն Հանսի հնչյունավորմամբ (2013)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կյանք և կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոնտանան ծնվել է Կալիֆոռնիա նահանգի Սթոքտոն քաղաքում[4]։ Նա կիսով չափ իտալացի է, կիսով չափ էլ՝ պորտուգալացի և իսպանացի[5]։ 2000 թվականին Ֆոնտանան ավարտել է Վաշինգտոն նահանգի Ռիչլենդ քաղաքում գտնվող Ռիչլենդի միջնակարգ դպրոցը[6]։ 2004 թվականին Մինեսոտայի համալսարանի/Գաթրիի թատրոնի դերասանական ֆակուլտետում ստացել է գեղարվեստի բակալավրի դիպլոմ[7]։

2005 թվականին Ֆոնտանան դարձել է «Կատարյալ հարմոնիա» երաժշտական կատակերգության համահեղինակը[8] և առաջին անգամ խաղացել է Ֆիլիպ Ֆելոուս V-ի դերը[9][10]։ 2006 թվականին «Ֆանտաստիկները» օֆֆ-բրոդվեյական վերածնված մյուզիքլում խաղացել է Մեթի դերը[11][12]։ Բրոդվեյում Ֆոնտանան առաջնաելույթ է ունեցել «Բիլի Էլիոթ» բեմադրությունում, որը տեղի է ունեցել 2008 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2009 թվականի հուլիսի 4-ը։ 2010 թվականին որպես պիեսում երկորդա պլանի լավագույն դերասան «Բրայթոն Բիչի հիշողությունները»-ում աշխատանքի համար ստացել է «Դրամա Դեսկ» մրցանակը։ 2013 թվականին Ռոջերսի և Համերսթայնի «Մոխրոտիկ» բրոդվեյական բեմադրությունում խաղացել է արքայազն Թեֆորի դերը։ Այս դերի համար նա ստացել է «Թոնի» մրցանակի անվանակարգ (մյուզիքլում լավագույն տղամարդկային դեր)։

2013 թվականին հնչյունավորել է «Սառցե սիրտը» Դիսնեյի մուլտֆիլմի արքայազն Հանսին։

2015 թվականին Ֆոնտանան դարձել է առաջին հրավիրված դերասանը, որը մեկ տարում երեք անգամ ելույթ է ունեցել Մորմոնի աղոթատան երգչախմբի հետ[13]։ 2015 թվականին «Խելագար նախկին ընկերուհի» երաժշտական կատակերգությունում ստացել է կանոնավոր դերերից մեկը (գլխավոր դերում՝ Ռեյչել Բլում)[14]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Ֆոնտանան սկսել է հանդիպել դերասանուհի Ջեսիկա Հերշբերգի հետ[15]։ Նրանք նշանադրվել են 2014 թվականի սեպտեմբերին[16] և ամուսնացել 2015 թվականի սեպտեմբերի 5-ին[15]։ 2019 թվականի սեպտեմբերին զույգն ունեցել է դուստր[17]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2010 ս Լավ կին The Good Wife Դենի Ուիլոբի
2011 ս Քւյր Ջեքի Nurse Jackie Դևիդ
2011 հֆ Որքան կարևոր է լինել լուրջ The Importance of Being Earnest Ալջերնոն Մոնկրիֆ
2012 ս Տաղանդավոր A Gifted Man Ջինի Թիփթոն
2012 ս Սիրելի բժիշկ Royal Pains Ջեյսոն
2012 ս Պատրաստված է Ջերսիում Made in Jersey Վան Պելտ
2013 մֆ Սառցե սիրտը Frozen արքայազն Հանս
2014 ֆ Ջեք Ռայան։ Քաոսի տեսություն Jack Ryan: Shadow Recruit վազող բանկիր
2014 ս Մոցարտը Ջունգլիներում Mozart in the Jungle Մոցարտ
2015 մֆ Սառը տոնակատարություն Frozen Fever արքայազն Հանս
2015 ֆ Քույրեր Sisters պարոն Գրինթ
2015-2017 ս Խելագար նախկին ընկերուհի Crazy Ex-Girlfriend Գրեգ Սերանո
2016 ս Անխելքները BrainDead Քևին
2016 ս Կապույտի երանգները Shades of Blue Դևիդ Սապերշթեյն

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Santino Fontana — 2000.
  2. Cowan A. L. Jessica Hershberg and Santino Fontana: A Real-Life Fairy TaleThe New York Times, 2015.
  3. https://lortelaward.com/lead-actor
  4. «NYC New Member Events | Actors' Equity Association Membership». Actorsequity.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 15-ին.
  5. «Mormon Tabernacle Choir and Santino Fontana Headline Pioneer Day Concerts». www.mormonnewsroom.org. Վերցված է 2016 թ․ փետրվարի 14-ին.
  6. «Richland School District About». rsd.edu. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
  7. Fontana Lands Lead Role
  8. «The Essentials for Perfect Harmony». SamuelFrench.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
  9. «Santino Fontana biography at Lincoln Center Theater». LCT.org.
  10. «Perfect Harmony». SamuelFrench.com.
  11. «The Fantasticks (New Off-Broadway Recording)». SH-K-BOOM RECORDS. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 12-ին.
  12. «The Fantasticks Revival Opens Off-Broadway». Playbill.com.
  13. «Santino Fontana to Perform with the Choir for the Third Time in a Year». mormontabernaclechoir.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 12-ին.
  14. «Showtime(R) Comedy Pilot "Crazy Ex-Girlfriend" Sets Cast». The Futon Critic. 2014 թ․ սեպտեմբերի 30. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 24-ին.
  15. 15,0 15,1 Cowan, Alison Leigh (2015 թ․ հոկտեմբերի 1). «Jessica Hershberg and Santino Fontana: A Real-Life Fairy Tale». The New York Times (անգլերեն).
  16. McPhee, Ryan (2014 թ․ սեպտեմբերի 24). «He Has Found Her! Tony Nominee Santino Fontana & Broadway's Jessica Hershberg Are Engaged». Broadway.com (անգլերեն).
  17. «Tony Winner Santino Fontana And Wife Jessica Fontana Welcome First Child». BroadwayWorld (անգլերեն). 2019 թ․ սեպտեմբերի 24.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտինո Ֆոնտանա» հոդվածին։