Jump to content

Սարդ-Մարդ 3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սարդ-մարդ 3ից)
Սարդ-Մարդ 3
Spider-Man 3
Изображение логотипа
Տեսակկինոնկար
Ժանրմարտաֆիլմ[1][2][3][…], թրիլեր, ֆիլմ սուպերհերոսների մասին, ֆանտաստիկ ֆիլմ և դրամա
Թեմավրեժ
ԿերպարներՍարդ-Մարդ
Գործողության վայրՆյու Յորք
Հորինված երկիրԵրկիր-96283
Շարքի մասն էՍարդ-Մարդ եռերգություն և Սարդ-Մարդ
ՌեժիսորՍեմ Ռեյմի[2][4][3][…]
ՍցենարիստԱյվան Ռեյմի[4], Էլվին Սերջենթ և Սեմ Ռեյմի[4]
ՊրոդյուսերԱվի Արադ, Լորա Զիսքին և Գրանտ Քերթիս
Գործադիր պրոդյուսերՍթեն Լի
ԵրաժշտությունՔրիստոֆեր Յանգ
ՕպերատորԲիլ Փոփ
ԽմբագիրԲոբ Մուրավսկի
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունColumbia Pictures[5] և Marvel Entertainment
Դիստրիբյուտորներքին կապ, Sony Pictures Entertainment, Նեթֆլիքս և Դիսնեյ+
Տևողություն139
ՇարքՍարդ-Մարդ եռերգություն և Սարդ-Մարդ
Թվականմայիսի 4, 2007[6], մայիսի 4, 2007[7] և մայիսի 1, 2007[8]
MPAA վարկանիշPG-13
Բյուջե258 000 000 $
Շահույթ890 871 626 $
sonypictures.com/movies/spiderman3(անգլ.)

Սարդ-Մարդ 3 (անգլ.՝ Spider-Man 3), ամերիկյան «Columbia Pictures» ստուդիայի կողմից ստեղծված «Սարդ-Մարդ» ֆիլմաշարի երրորդ մասը։ Ֆիլմը ստեղծվել է նախորդ՝ «Սարդ-Մարդ 2», ֆիլմի մոտիվներով։ Արտադրման ժամանակահատվածից ի վեր, ֆիլմը ունեցել է շատ հաջողություններ։

Ֆիլմում համադրված են երկու նույնանման կերպարներ, որոնք ունեն նույն տեսքը, սակայն հակադիր կերպարներ են։ Ֆիլմը ունեցել է 890 871 626 ԱՄՆ դոլար շահույթ։ Այս լիամետրաժ ֆիլմը տևում է 139 րոպե։

Ամեն ինչ սկսվում է նրանից, երբ այլ մոլորակից երկիր է գալիս մուտացիոն սև նյութը, որը պետք է դիպչեր ինչ-որ մեկին։ Հանկարծակիորեն այդ նյութը դիպչում է Պիտեր Պարկերին՝ Սարդ-Մարդուն և նա դառնում է սև Սարդ-Մարդ։ Փոխակերպման սկզբում Սարդ-Մարդուն դուր է գալիս իր ուժը, սակայն գնալով նա զգում է իր բնավորության մեջ կտրուկ փոփոխություններ։ Նա սկսում է չարանալ և կոպիտ խոսել իր մտերիմների հետ։ Նա գիտակցում է այդ ամենը և նա փորձում է ազատվել այդ աներևակայելի չար ուժից։

Մի օր, երբ եկեղեցու զանգերը 7 անգամ հնչում են, նրա սև ուժը հեռանում է իրենից, սակայն դա պետք է մուտք գործեր ուրիշ մարդու մեջ։ Մի օր, երբ լուսանկարիչ Պիտեր Պարկերը բաժին էր հանձնում իր հերթական լուսանկարները, նա նկատեց թե ինչպես մի գող առևանգում է գումար։ Պիտեր Պարկերը կարող էր կանգնեցնել գողին, սակայն նա դա չարեց (նա ունեցել էր ծանր օր և շատ հոգնած էր)։ Ստուդիայից դուրս գալուց նա նկատում է, որ գողը սպանել է իր քեռուն։ Նրա քեռուն սպանողը չար մուտանտ Ավազե մարդն էր, ումից Պիտերը փորձեց վրեժ լուծել։

Լուսանկարչական ստուդիայի աշխատողներից մեկը պարզեց Պիտեր Պարկերի գաղտնիքը՝ նա տեսավ Պիտերին, երբ նա փոխակերպվեց Սարդ-Մարդու։ Այդ աշխատողը միշտ նախանձել էր Պիտերին, քանի որ նա միշտ ամեն ինչով առաջ է եղել նրանից։

Այդ օրը նա քայլում էր փողոցով, երբ տեսավ մուտացիոն նյութը։ Նա վերցրեց նյութը Պիտեր Պարկերին սպանելու նպատակով և նա վերածվեց չար սև Սարդ-Մարդու։ Նա կատարում էր չարագործություններ և համագործակցում Ավազե մարդու հետ։ Ի վերջո, ֆիլմի վերջում Պիտեր Պարկերը կարողանում է սպանել Ավազե մարդուն և չար Սարդ-Մարդուն։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Պետր Դեվիդ (2007 թ․ մարտ). Սարդ-մարդ 3 (նկարված). Ֆիլմի ստեղծման մասին. անիմացիա. ISBN 1-4165-2721-4.
  • Գրանդ Քարթիս (2007 թ․ ապրիլի 26). Սարդ-մարդու խրոնիկա. նոր արտադրություն 3 (կոշտ). առցանց գրքեր. ISBN 0-8118-5777-8.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարդ-Մարդ 3» հոդվածին։