Jump to content

Սաֆիյա Զագլուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սաֆիյա Զագլուլ
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր 1876
Ծննդավայր Կահիրե, Եգիպտոս
Վախճանի օր հունվարի 12, 1946(1946-01-12)
Քաղաքացիություն  Եգիպտոս
Հայր Մուստաֆա Ֆահմի Փաշա
Ամուսին Սաադ Զագլուլ

Սաֆիյա Զագլուլ (մասրի՝ صفيه زغلول, 1876, Կահիրե, Եգիպտոս - հունվարի 12, 1946(1946-01-12)), եգիպտացի քաղաքական գործիչ, ֆեմինիստ, Վաֆդ ազատական-ազգայնական կուսակցության առաջնորդներից մեկը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքական արմատներով[1] Զագլուլը ծնվել է 1876 թվականին[2]։ Նա քաղաքական, պետական և ռազմական գործիչ Մուստաֆա Ֆահմի Փաշայի՝ Եգիպտոսի նախկին վարչապետի, դուստրն է[3]։

1896 թվականին ամուսնացել է Սաադ Զագլուլի հետ[4], ով եգիպտացի իրավաբան, հեղափոխական ու 1924 թվականի հունվարի 26-ից մինչև նոյեմբերի 24-ը վարչապետն էր[5]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնու՝ Սաադ Զագլուլի 1919 թվականին Սեյշելյան կղզիներ աքսորելուց հետո[6], նա դարձավ Վաֆդ ազատական-ազգայնական կուսակցության գլխավոր դեմքը։ Նա կազմակերպեց 500 կանանցից բաղկացած ցույց։ 1927 թվականին ամուսնու մահից հետո նա զբաղեցնում է առաջնորդի կենտրոնական դիրքերը։ Փաստացի նա Վաֆդի կանանց առաջնորդն էր[3]։ 1937 թվականին կուսակցական պառակտումից հետո նա հեռացավ քաղաքական կյանքից։

Նա հայտնի էր որպես Umm al-Misriyyin (եգիպտացիների մայր) անունով և Կահիրեում գտնվող իր տունը կոչվում է "Bayt al-Umma" (Ազգի տուն)[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. House of the Nation, Al-Ahram, Արխիվացված է օրիգինալից 2017-09-05-ին, Վերցված է 2018-08-16-ին, «Safiya Zaghloul herself played an important role in Egypt's political movement. Of Turkish origin and the daughter of Mustafa Pasha Fahmi (who formed the cabinet five times), she mobilised Egyptian ladies to stage a demonstration during the 1919 revolution. This was the first time that Arab women participated in such a politically- oriented movement, and for that she was called Umm Al-Masryeen, the Mother of Egyptians.»
  2. Ahmed Zaki Osman (2012 թ․ մարտի 8). «Women's movement: A look back, and forward». Egypt Independent. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 11-ին.
  3. 3,0 3,1 «Women in power». Women leaders guide. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 11-ին.
  4. Albert Hourani (1962). Arabic Thought in the Liberal Age, 1798-1939. London: Oxford University Press. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 25-ին.
  5. Steven A. Cook (2011 թ․ սեպտեմբերի 1). The Struggle for Egypt: From Nasser to Tahrir Square. Oxford University Press. էջ 32. ISBN 978-0-19-979532-1. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 11-ին.
  6. «This day in history: Mother of Egyptians Safeya Zaghloul dies in 1946 - Egypt Independent». Egypt Independent (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ հունվարի 12. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.
  7. Nabila Ramdani (2013). «Women in the 1919 Egyptian Revolution: From Feminist Awakening to Nationalist Political Activism». Journal of International Women's Studies. 14 (2): 39–52. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաֆիյա Զագլուլ» հոդվածին։