Սեբաստիանո Մայնարդի
Արտաքին տեսք
Սեբաստիանո Մայնարդի | |
---|---|
Ծնվել է | 1466[1] |
Ծննդավայր | Սան Ջիմինյանո, Սիենա, Տոսկանա, Իտալիա |
Վախճանվել է | սեպտեմբեր 1513[2][3] |
Մահվան վայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[4] |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Ազգականներ | Դոմենիկո Գիրլանդայո[5][6], Դավիդ Գիրլանդայո[5] և Բենեդետո Գիրլանդայո |
Sebastiano Mainardi Վիքիպահեստում |
Սեբաստիանո Մայնարդի (իտալ.՝ Sebastiano Mainardi, հաճախ նաև Բաստյանո Մայնարդի, 1466[1], Սան Ջիմինյանո, Սիենա, Տոսկանա, Իտալիա - սեպտեմբեր 1513[2][3], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[4]), իտալացի նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համագործակցում էր Դոմենիկո Գիրլանդայոյի արտադրամասի հետ։ Բացի դրանից ոգեշնչված է եղել Անդրեա դել Վերոկկիոյի արվեստից։ Նա աշխատել է Ֆլորենցիայում և Սան Ջիմինյանոյում։ Մի շարք դիմանկարների հեղինակ է (դրանցից որոշներին վերագրելով՝ արվեստի պատմաբանները տատանվում են Մայնարդիի և Գիրլանդայոյի միջև), գրել է «Ավետում» և «Տիրամայրը մանուկ Հիսուսի հետ» թեմաներով։
Սեբաստիանո Մայնարդիի նկարները
[խմբագրել | խմբագրել կոդը]Արվեստի պատմաբանները Մայնարդիի հետևյալ նկարները դասում են նրա կարևորագույն ստեղծագործությունների շարքը.
- Սուրբ Ջիմինյանոն օրհնում է երեք տղամարդկանց` Դոմենիկո Ստրամբիի հուշարձանի վերևում, 1488 թվական
- Սուրբ Ջերոմը, Տիրամայրը և մանուկ Հիսուսը, 1490 թվական, Ֆլորենցիա, Նազիոնալ դել Բարջելո թանգարան։
- Տիրամայրը, մոտ 1492-1495, որմնանկար, Ֆլորենցիա, Սանտա Կրոչե, Բարոնչելի մատուռ։
- Պիետան գլխատված Սուրբ Հովհաննես Մկրտչի և Սուրբ Պողոսի հետ, 1500 թվական։
- Տիրամայրը և մանուկ Հիսուսը և Սրբեր որմնանկարները, մոտավորապես 1500-1510 թվականներ, Սան Ջիմինյանո, Օսպեդալե դի Սանտա Ֆինա։
- Տիրամայրը և մանուկ Հիսուսը երկու հրեշտակների հետ, մոտ 1502 թվական, Սան Ջիմինյանո, Քաղաքացիական թանգարան։
- Տիրամայրը և մանուկ Հիսուսը սրբեր Ջերոմի և Բերնարդո Տոլոմեյի հետ, 1502 թվական։
- Տիրամայրը և մանուկ Հիսուսը հրեշտակի հետ, մոտ 1502 թվական, Սան Ջիմինյանո, Քաղաքացիական թանգարան։
- Տիրամայրը և մանուկ Հիսուսը սրբեր Օգուստինի, Ջիմինյանոյի, Մարիամ Մագդալենայի, Հովհաննես Մկրտչի and Քեթրինի հետ (նկարել է Բիաջո դ'Անտոնիոյի հետ), մոտ 1502, Սան Ջիմինյանո, Քաղաքացիական թանգարան։
- Տիրամայրը յոթ ցավերի և սրբեր Գրիգորի ու Փիթեր Մարտիրոսի հետ, մոտավորապես 1505 թվական, Կամպի Բիսենցիո, Ֆլորենցիա, Սանտի Լորենցո էլ Մարտինո։
- Տիրամայրը և մանուկ Հիսուսը սրբեր Սեբաստիանի, Ֆրանցիզի, Տոբիայի ու Սիենայի Բեռնարդ հրեշտակի հետ, մոտ 1505, որմնանկար։
- Սրբեր Ջերոմը և Ֆրանցիսկոսը ծննդյան արարողության ժամանակ, մոտ 1505 թվական, Պելագո, Ֆլորենցիա, Արվեստի Սակրա թանգարան։
- Տիրամայրը և մանուկ Հիսուսը սրբեր Ջուլիանի ու Ֆրանցիզի հետ, թվագրված 1506-ով, Պալերմո, Կիարամոնտե Բորդոնարոյի հավաքածու։
- Տիրամայրը և մանուկ Հիսուսը սրբեր Դոմինիկի, Լոուրենսի, Հովհաննես Մկրտչի ու Լյուսիի հետ, 1507։
- Տիրամայրը և մանուկ Հիսուսը սրուրբ Յուստոսի և մարգարեի հետ, թվագրված 1507 թվով, Ինդիանապոլիսի գեղարվեստի թանգարան[7]։
- Տիրամայրը և մանուկ Հիսուսը սուրբ Բենեդիկտի, Միքայելի, Կասիանոյի, Ամբրոզի և Դոմինիկի հետ 1511 թվագրությամբ, Սան Ստեֆանո։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Կնոջ դիմանկար, 1480 թվական: Բեռլինի պատկերասրահ
-
Մանուկ Հիսուսի խոնարհումը
-
Տիրամայրը և մանուկ Հիսուսը Յուստուսի և մարգարեի հետ, Ինդիանապոլիսի գեղարվեստի թանգարան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Weilbachs Kunstnerleksikon (դան.)
- ↑ 2,0 2,1 2,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Venturini L. Mainardi, Bastiano // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T053244
- ↑ 4,0 4,1 4,2 Union List of Artist Names — 2017.
- ↑ 5,0 5,1 Sapienza V. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2006. — Vol. 67.
- ↑ https://www.nationalgallery.org.uk/paintings/workshop-of-domenico-ghirlandaio-portrait-of-a-girl
- ↑ «Indianapolis Museum of Art: Collection online».
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեբաստիանո Մայնարդի» հոդվածին։ |
|