Սելմա Բեքար
Սելմա Բեքար | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 15, 1945 (78 տարեկան) |
Ծննդավայր | Թունիս, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Թունիսի ֆրանսիական պրոտեկտորատ և Թունիս |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, քաղաքական գործիչ և մոնտաժող |
Զբաղեցրած պաշտոններ | Member of the 2011 Constituent National Assembly? |
Կուսակցություն | Սոցիալ դեմոկրատական ուղի և Tahya Tounes? |
Պարգևներ և մրցանակներ | |
Salma Baccar Վիքիպահեստում |
Սալմա Բեքար կամ Սելմա Բեքար (Selma Baccar, դեկտեմբերի 15, 1945, Թունիս, Ֆրանսիա), թունիսցի ռեժիսոր, պրոդյուսեր, քաղաքական գործիչ։ Առաջին թունիսցի կին ռեժիսորն է, որ նկարահանել է լիամետրաժ ֆիլմ[1][2]։ Սելմա Բեքարի ֆիլմերի առանցքը Թունիսում կանանց իրավունքներն են[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սելմա Բեքարը ծնվել է 1945 թվականի դեկտեմբերի 15-ին Թունիսում։ Նրա ընտանիքը տեղափոխվել է Համամ-Լիֆ, երբ աղջիկը յոթ տարեկան էր[1]։ Ծնողները նրան մեծացրել են մուսուլմանական ավանդույթներով և աղջիկն ընտանիքի հետ երկու անգամ ուխտագնացության է մեկնել Մեքքա, սակայն Բեքարն իրեն բնորոշում է ագնոստիկ[1]։ 1966-1968 թվականներին Լոզանում ուսումնասիրել է հոգեբանություն։ Երկու տարի անց տեղափոխվել է Փարիզ՝ սովորելու Կինոյի ֆրանսիական ինստիտուտում[3]։ Այնուհետև դարձել է Թունիսյան Սիրողական ռեժիսորների ֆեդերացիայի անդամ, որտեղ աշխատել է որպես Թունիսի հեռուստատեսության ռեժիսորի օգնական[1][3]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]21 տարեկանում Սելմա Բեքարը «Համամ-Լիֆ» սիրողական ֆիլմերի ակումբում այլ կանանց հետ միասին սկսել է նկարահանել կարճամետրաժ ֆիլմեր[1]։ Նրա ֆիլմերը վերաբերում են Թունիսում կանանց խնդիրներին ու իրավունքներին։ Նրա առաջին կարճամետրաժ ֆիլմը, որը նկարահանվել է 1966 թվականին, սև ու սպիտակ ֆիլմ էր` վերնագրված «L'Eveil», որը պայքարում էր կանանց ազատության համար Թունիսում։ Հետագայում ֆիլմն արժանացել է մրցանակների։ Բեքարն իր առաջին լիամետրաժ ֆիլմը նկարահանել է 1975 թվականին «Ֆաթմա 75» վերնագրով։ Այս ֆիլմը Թունիսում համարվում է «ռահվիրա ֆիլմ»[4]։ Սա Թունիսում առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմն էր, որը կին էր նկարահանել։ «Ֆաթմա 75»-ը Թունիսում կանանց դերի մասին պատմող ֆեմինիստական ակնարկ-ֆիլմ է[5]։ Ֆիլմում օգտագործվել է դիդակտիկ ոճ, որը վերաբերում է Թունիսում ֆեմինիզմին[1]։ Թունիսի տեղեկատվության նախարարության կողմից ֆիլմն արգելվել է տարիներ շարունակ այնտեղ առկա գրաքննության տեսարանների համար, և այն հնարավոր չի եղել դիտել առևտրային կինոթատրոններում[3]։ Բեքարի երկրորդ լիամետրաժ ֆիլմը՝ Habiba M’sika (1994), թունիսցի երգչուհի և պարուհի Հաբիբա Մեսիկայի մասին է[3]։ «Մոռացության ծաղիկներ» ֆիլմը ներկայացնում է 1940-ական թվականներին Թունիսի հոգեբուժական հիվանդանոցում գտնվող ափիոնից կախվածություն ունեցող Զաքիայի պատմությունը[2]։ Սելմա Բեքարն իր սեփական արտադրության ընկերությունն ունի Intermedia Productions-ի ներքո, որը հայտնի կին կինոռեժիսորների հետ միասին ֆիլմեր և գովազդներ է պատրաստում[3]։ Բեքարը նաև կարճամետրաժ ֆիլմերի հեղինակ է։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թունիսի կանանց իրավունքերի համար Սելմա Բեքարի ատիվիզմը նպաստեց նրա ակտիվ քաղաքական գործունեությանը. նա դարձավ Ալ Մասար (Սոցիալ դեմոկրատական ուղի) քաղաքական կուսակցության անդամ[6]։ 2011 թվականի հոկտեմբերին Սելմա Բեքարն ընտրվեց Թունիսի ժողովրդական ներկայացուցիչների ասամբլեայի անդամ[7]։ 2014 թվականին նա դարձավ Թունիսի դեմոկրատների խորհրդարանական խմբի նախագահ։ Բեքարը եղել է Դեմոկրատների խմբի փոխնախագահ՝ երկրում դառնալով «առաջին և միակ կինը, որ նախագահել է խորհրդարանական բլոկը»[6]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտրյալ ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1976: Fatma 75
- 1994: Habiba M’sika/La Danse du feu/Կրակե պար
- 2006: Knochkhach/La Fleur de l'oubli/Մոռացության ծաղիկներ
- 2017: El Jaida[8]
Այլ ֆիլմեր
- 1966: L'Eveil (ռեժիսոր) (կարճամետրաժ)
- 1885: De la toison au fil d'or/The Golden Fleece (ռեժիսոր) (կարճամետրաժ)
- 1989: Moon Child (պրոդյուսեր) (կարճամետրաժ)[8]
- 2010: Baydha (Tabou) (պրոդյուսեր)
- 2016: Peluche (պրոդյուսեր)
Հեռուստասերիալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1996: Le Secret des métiers
- 1997 : Femmes dans notre mémoire
- 2002 : Farhat Lamor (Joie d'une vie, Կյանքի ուրախություն)
- 2005 : Chara Al Hobb
- 2006 : Nwassi w Ateb
- 2006 : Assrar âailya
- 2007 : Chaâbane fi Ramadhane
- 2007 : Kamanjet Sallema
- 2007 : Layali el bidh
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1968 - L'Eveil Kelibia և Sfax կինոփառատոների մրցանակ[3]
- 1979 - Fatma 75 Մանհեյմի կինոփառատոնի ոսկե մեդալ[3]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Stefanie van de Peer, 'An encounter with the doyenne of Tunisian film, Selma Baccar', The Journal of North African Studies, Vol. 16. No. 3, September 2011, pp.471-82. DOI: 10.1080/13629387.2010.527122
- ↑ 2,0 2,1 Florence Martin (2011). «Selma Baccar's Transvergent Spectatorship: Flower of Oblivion (Tunisia, 2006)». Screens and Veils: Maghrebi Women's Cinema. Indiana University Press. էջեր 183–209. ISBN 0-253-00565-5.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Rebecca Hillauer (2005). Encyclopedia of Arab Women Filmmakers. American Univ in Cairo Press. էջեր 375–. ISBN 978-977-424-943-3.
- ↑ Peer, Stefanie Van de (2012 թ․ հոկտեմբերի 1). «A transnational feminist rereading of post-Third Cinema theory: The case of Maghreb documentary». Journal of African Cinemas (անգլերեն). 4 (2): 175–189. doi:10.1386/jac.4.2.175_1. ISSN 1754-9221.
- ↑ Stefanie Van de Peer (2017). «Chapter 3. Selma Baccar: Non-fiction in Tunisisa, the land of fictions». Negotiating Dissidence: The Pioneering Women of Arab Documentary. Edinburgh University Press. ISBN 978-1-4744-2338-0.
- ↑ 6,0 6,1 «Tunisie – ANC : Salma Baccar nouvelle présidente du bloc démocratique». www.tunisienumerique.com (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ Lilia Labidi (2016). «Political, aesthetic, and ethical positions of Tunisian women artists, 2011-2013». In Andrea Khalil (ed.). Gender, Women and the Arab Spring. Routledge. էջ 38. ISBN 978-1-317-59916-6.
- ↑ 8,0 8,1 «Selma Baccar». IMDb. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սելմա Բեքար» հոդվածին։ |
|