Սեմերանգ (Semarang), քաղաք և նավահանգիստ Ինդոնեզիայում, Ճավա կղզում։ Կենտրոնական Ճավա պրովինցիայի վարչական կենտրոնը։ 646 հազար բնակիչ (1978)։ Առևտրական և արդյունաբերական խոշոր կենտրոն է, տրանսպորտային հանգույց։ Արտահանում է գյուղատնտեսական մթերքներ (շաքար, ծխախոտ, սուրճ)։ Կա սննդի տեքստիլ, ծխախոտի արդյունաբերություն, արհեստագործություն (այդ թվում փողային երաժշտական գործիքների արտադրություն)։
↑Central Java Province Administrative Division Data and Code 2015
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 279)։