Սերես (քաղաք)
Քաղաք | ||
---|---|---|
Սերես | ||
հուն․՝ Σέρρες | ||
Երկիր | Հունաստան | |
Պերիֆերիա | Կենտրոնական Մակեդոնիա | |
Նոմոս | Սերե (նոմոս) | |
Համայնք | Սերե և Commune of Serres? | |
Մակերես | 253 կմ² | |
ԲԾՄ | 70 մետր | |
Խոսվող լեզուներ | հունարեն | |
Բնակչություն | 54 666 մարդ (2001) | |
Ազգային կազմ | հույներ | |
Կրոնական կազմ | ուղղափառ | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 23210x | |
Փոստային ինդեքս | 621xx | |
Փոստային դասիչ | 621 xx | |
Ավտոմոբիլային կոդ | EP | |
Պաշտոնական կայք | www.serres.gr | |
| ||
Սերես կամ Սերե (հուն․՝ Σέρρες, կաֆարևուսա Σέρραι), քաղաք Հունաստանում, Կենտրոնական Մակեդոնիայում։ Սերե նոմոսի մայրաքաղաքը։ Գտնվում է Աթենքից 587 կմ դեպի հյուսիս և Սալոնիկից 80 կմ դեպի արևելք։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի հիմնադրումը պատկանում է մ.թ.ա. 12-րդ դարին։ Հիշատակվում է Հերոդոտոսի կողմից որպես Սիրիս Պեոնիկի (հուն․՝ Σίρις η Παιονική): Բյուզանդական դարաշրջանում քաղաքն որպես ամրոց էր ծառայում բուլղարական հարձակումներից պաշտպանվելու համար։
1204 թվականին գրավվել է խաչակիրների կողմից, 1205 և 1230 թվականներին՝ բուլղարացիների կողմից, 1345 թվականին՝ սերբերի կողմից և 1368 թվականին՝ թուրք-օսմանների կողմից Էվրենոսի գլխավորությամբ։
1912 թվականին նոյեմբերի 6-ին Առաջին Բալկանյան պատերազմի ժամանակ գրավվել է բուլղարական բանակի կողմից։ 1913 թվականի հուլիսի 11-ին Երկրորդ Բալկանյան պատերազմի ժամանակ Կոնստանտինոս I թագավորի գլխավորությամբ գրավվել է հունական բանակի կողմից։
Սերեսի բնիկ քաղաքացի էր հանդիսանում 1821 թվականի հունական հեղափոխության հերոս Էմանուիլ Պապաս, որը Խալկիդիկա թերակղզում ապստամբության ղեկավարն էր։
Այլ հայտնի բնիկ քաղաքացիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դուկաս Գ. Դուկաս, նույն ինքը կապիտան Զերվաս (1879-1938) զինված ջոկատի հրամանատար հունական Մակեդոնիայի համար տարվող պայքարի տարիներին՝ թուրքերի և բուլղարացիների դեմ։
- Դիմիտրիոս Ադամիսը՝ լինելով Եգիպտոսում, ստեղծել և գլխավորել է Եգիպտոսի հույներից բաղկացած կամավորական ջոկատ, որը մասնակցում էր Հունաստանի ազատագրական պատերազմում, 1821-1829 թվականները՝ մինչև դրա ավարտը։
- Էվրիպիդիս Բակիրձիս (1895-1947) – գեներալ, Բալկանյան և Առաջին համաշխարհային պատերազմների և փոքրասիական արշավի մասնակից, 1941-1944 թվականների եռակի գերմանա-իտալա-բուլղարական օկուպացիայի տարիներին գլխավորել է հունական ազգային ազատագրական բանակի (ԷԼԱՍ) դիվիզիաների խումբը, 1944 թվականին նշանակվել է վարչապետ։
- Դիմիտրիոս Պապագերիդիս (ծնվ. 1986) – հունացի ծանրամարտիկ-ծանրորդ (137 կգ), 2005 թվականի պատանիների աշխարհի չեմպիոն։
- Անգելոս Խարիստեաս (ծնվ. 1980) – ֆուտբոլիստ, Հունաստանի հավաքականի՝ 2004 թվականի Եվրոպայի չեմպիոնի հարձակվող։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերես (1971–1997)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 8.1 (46.6) |
10.6 (51.1) |
14.6 (58.3) |
19.6 (67.3) |
25.3 (77.5) |
29.9 (85.8) |
32.1 (89.8) |
31.6 (88.9) |
28.0 (82.4) |
21.2 (70.2) |
13.7 (56.7) |
9.0 (48.2) |
20.3 (68.5) |
Միջին օրական °C (°F) | 3.9 (39) |
6.2 (43.2) |
9.6 (49.3) |
14.2 (57.6) |
19.6 (67.3) |
24.3 (75.7) |
26.3 (79.3) |
25.3 (77.5) |
21.6 (70.9) |
15.5 (59.9) |
9.2 (48.6) |
5.0 (41) |
15.1 (59.2) |
Միջին ցածր °C (°F) | −0.1 (31.8) |
1.3 (34.3) |
3.9 (39) |
7.7 (45.9) |
12.5 (54.5) |
16.5 (61.7) |
18.4 (65.1) |
17.7 (63.9) |
14.3 (57.7) |
9.8 (49.6) |
4.6 (40.3) |
1.1 (34) |
9.0 (48.2) |
Տեղումներ մմ (դյույմ) | 32.1 (1.264) |
40.6 (1.598) |
33.2 (1.307) |
37.6 (1.48) |
47.7 (1.878) |
40.7 (1.602) |
29.1 (1.146) |
30.2 (1.189) |
20.7 (0.815) |
38.3 (1.508) |
50.7 (1.996) |
47.6 (1.874) |
448.5 (17.657) |
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) | 8.2 | 8.7 | 9.3 | 9.4 | 10.5 | 6.7 | 5.3 | 5.5 | 4.4 | 6.4 | 9.0 | 9.1 | 92.5 |
% խոնավություն | 77.1 | 71.7 | 68.1 | 63.2 | 59.8 | 53.8 | 51.7 | 54.5 | 59.5 | 69.6 | 76.8 | 80.2 | 65.5 |
Միջին ամսական արևային ժամ | 98.4 | 111.4 | 147.4 | 191.6 | 237.5 | 293.9 | 316.5 | 294.7 | 236.3 | 169.0 | 106.8 | 85.9 | 2289,4 |
աղբյուր: Hellenic National Meteorological Service[1] |
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերեսը քաղաք է, որտեղ առանձնահատուկ տարածում է ստացել հունական բուգացա շերտավոր բուգացա կարկանդակը։ 2008 թվականի հունիսին քաղաք է անցկացվել է բուգացայի առաջին փառատոնը, իսկ 2009 թվականին՝ երկրորդը[2][3]։
Սերես քաղաքում է գտնվում նաև Սուրբ Հովհաննես Մկրտիչ վանքը։
Քույր-քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Serres Climatological data 1971–1997». Hellenic National Meteorological Service. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Гигантская бугаца». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ Гигантская бугаца попала в Книгу рекордов Гиннеса(չաշխատող հղում)
- ↑ https://www.nilufer.bel.tr/icerik/kardes-kentler
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերես (քաղաք)» հոդվածին։ |
|