Սթիվեն Ամել
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սթիվեն Ամել | |
---|---|
Ծնվել է | մայիսի 8, 1981 (43 տարեկան) |
Ծննդավայր | Տորոնտո, Կանադա |
Կրթություն | St. Andrew's College? |
Քաղաքացիություն | Կանադա |
Մասնագիտություն | կինոդերասան, պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր) և հեռուստատեսային դերասան |
Ընտրանի | Նետ |
Ամուսին(ներ) | Քերոլին Լոուրենս և Cassandra Jean? |
Ստիվեն Ադամ Ամել (անգլ.՝ Stephen Adam Amell, մայիսի 8, 1981, Տորոնտո, Կանադա), կանադացի դերասան։ Հայտնի է Օլիվեր Քուին/Կանաչ Նետը դերով «Նետ» հեռուստասերիալում։
Դերասանական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին Ամելը նկարահանվել է «Մոտիկ ընկերները» հեռուստասերիալի չորրորդ եթերաշրջանի 2 սերիաներում։ Ամելը մարմնավորել է Ադամին «Դանթեի մանչը» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանում, սակայն երկրորդ եթերաշրջանում նրան փոխարինել է Ջոն Ֆլեմինգը։ 2007 թվականին Ամելը հաղթել է Ջեմինի մրցանակաբաշխությունը իր դերով «ՌեԳենեսիս» հեռուստասերիալում։
Նա դերեր է ունեցել «Դա խճճվել է իմ մազերին» և «Հըրթլենդ» հեռուստասերիալներում։ 2010 թվականի դեկտեմբերի 3-ին Ամելը նկարահանվել է Վամպիրի օրագրերը հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում և մարմնավորել է մարդագայլ Բրեյդիին։
Ամելը մարմնավորել է Ժորան վան դեր Սլութին «Նաթալի Հալոուայ» հեռուստասերիալում, որը հեռարձակվել է 2011 թվականի մայիսին։
2011 թվականի հոկտեմբերի 2-ին Ամելը նկարահանվել է «Կախաղան» հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանում և մարմնավորել է Ջեյսոնին։ Նա նաև նկարահանվել է «90210» հեռուստասերիալի չորրորդ եթերաշրջանում Ջիմի դերով։
2011 թվականի հոկտեմբերի 28-ին Ամելը հայտարարում է, որ նա ավարտեց «Նորեկը» հեռուստասերիալի ամանորյա սերիայի նկարահանումները Զոեյ Դեյշենելի և Մաքս Գրինֆիլդի հետ։ 2011 թվականի նոյեմբերի 9-ին նկարահանվել է ABC հեռուստաալիքի «Անձնական պրակտիկա» հեռուստասերիալում մարնավորելով Սքոթիին։
2012 թվականի հունվարին Ամելը ստանում է գլխավոր դեր «Նետ» հեռուստասերիալում, որը սկիզբ է առել «Կանաչ նետը» ծաղրանկարների գրքից։
2015 թվականի մարտի 31-ին Ամելը նկարահանվում է «Նինջա - կրիաներ 2» ֆիլմում՝ մարմնավորելով Քեյսի Ջոնսին։ Այն հեռարձակվելու է 2016 թվականի Հունիսի 3-ին։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամելը ծնվել է Տորոնտոյում։ Նա դերասան Ռոբբի Ամելլի զարմիկն է։
Ամելը ամուսնացած է մոդել և դերասանուհի Քասանդրա Ջինի հետ։ Նրանց ամուսնական արարողությունը եղել է 2012 թվականի դեկտեմբերի 25-ին Կարիբիայում և երկրորորդ անգամ՝ 2013 թվականի մայիսի 26-ին Նոր Օռլեանում։ Նրանք ունեն մեկ դուստր, ով ծնվել է 2013 թվականին։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2007 | Թրեյսի Ֆրագմենթսը | Դետեկտիվ | |
2007 | Փակելով Մատանին | Թռդի Գորդոն | |
2009 | Ճչացողները | Տղա | |
2011 | Մնա ինձ հետ | Թրեվիս | Կարճամենտրաժ |
2016 | Նինջա - կրիաներ 2 | Քեյսի Ջոնսին |
Հեռուստասերիալ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2004 | Մոտիկ ընկերները | Մարզիչ | 2 սերիա |
2004 | Դեգրասի։ Հաջորդ սերունդը | Դռնապան | Սերիա. «Ուրվականը մեքենայի մեջ. մաս 2» |
2005 | Կորածը | Իեն Հարինգտոն | Սերիա. «Տարեդարձի թուղթը» |
2005 | Շրջված | Սպասավոր | Սերիա. «Ռիվեր» |
2005 | Գեղեցիկ մարդիկ | Ջեյսոն | 5 սերիա |
2005 | Դանթեի մանչը | Ադամ | 2 սերիա |
2006 | Տան հաջորդ դուռը | Բադի Հարելսոն | |
2006-08 | Վարձով զրույց | Բիլի | Գլխավոր դեր. 18 սերիա |
2007 | ՌեԳենեսիս | Քրեյգ Ռիդելմայեր | 2 սերիա |
2007-09 | Դա խճճվել է իմ մազերին | Մեթև | 4 սերիա |
2007-12 | Հըրթլենդ | Նիք Հարվել | 6 սերիա |
2009 | Պայթյունի կետը | Պիտր Հանդերսոն | Սերիա. «Վերքեր դուրս եկեք» |
2010 | Կապույտ սարի նահանգը | Թրեվիս ՄաքԿենա | 2 սերիա |
2010 | CSI: Մայամի | Պիտր Թրութ | Սերիա. «Անքունը Մայամիում» |
2010 | Ջրային ոստիկանություն։ Լոս Անջելես | Մարին Գուների Սերժանտ Էնդրև Ուիվեր | Սերիա. «Առատաձեռնություն» |
2010 | Խաչվող եզրեր։ Կրակ և Սառույց | Ֆիլիպ Սիվերմ | |
2011 | Վամպիրի օրագրեր | Բրեյդի | 2 սերիա |
2011 | CSI: Հանցանքի վայր | Ա. Գասթ | Սերիա. «73 վայրկյան» |
2011 | Նատալի Հալոուվայ | Ժորան վան դեր Սլութ | |
2011 | Կախաղանը | Ջեյսոն | 10 սերիա |
2011 | 90210 | Ջիմ | 2 սերիա |
2011-12 | Նորեկը | Կայլի | 2 սերիա |
2012 | Անձնական պրակտիկա | Սքոթ Բեքեր | 7 սերիա |
2012-ից | Նետ | Օլիվեր Քուին/Կանաչ Նետ | Գլխավոր |
2013 | Երբ կանչում է սիրտը | Վին Դելայնի | |
2014-ից | Ֆլեշ | Օլիվեր Քուին/Կանաչ Նետ | 3 սերիա |
2015 | Ռիլսայդ | Իրեն | Սերիա. «Սուպերհերոսներ» |
2015 | WWE Raw | Իրեն | 2 սերիա |
2016 | Վաղվա լեգենդները | Օլիվեր Քուին/ Կանաչ Նետ | 2 սերիա |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթիվեն Ամել» հոդվածին։ |
|