Սիգեֆումի Մորի
Սիգեֆումի Մորի ճապ.՝ 森 重文 | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 23, 1951[1] (73 տարեկան) Նագոյա, Ճապոնիա[2] |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Մասնագիտություն | մաթեմատիկոս և պրոֆեսոր |
Հաստատություն(ներ) | Կիոտոյի համալսարան[3], Նագոյայի համալսարան[4], Յուտայի համալսարան, Կիոտոյի համալսարան[5], Կիոտոյի համալսարան[6], Կիոտոյի համալսարան[7], Կիոտոյի համալսարան[8], Նագոյայի համալսարան[9] և Նագոյայի համալսարան[10] |
Գործունեության ոլորտ | Հանրահաշվական երկրաչափություն |
Անդամակցություն | Ճապոնական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[11] |
Ալմա մատեր | Կիոտոյի համալսարան և Tōkai Junior and Senior High School? |
Տիրապետում է լեզուներին | ճապոներեն[12] |
Գիտական ղեկավար | Մասայոսի Նագատա |
Եղել է գիտական ղեկավար | Yuji Odaka?[13], Takuzo Okada?[13], Osamu Fujino?[13], Takayuki Hayakawa?[13], Hiraku Kawanoue?[13] և Kento Fujita?[13] |
Պարգևներ | |
Shigefumi Mori Վիքիպահեստում |
Սիգեֆումի Մորի (ճապ.` 森 重文, փետրվարի 23, 1951[1], Նագոյա, Ճապոնիա[2]), ճապոնացի մաթեմատիկոս, 1990 թվականի Ֆիլդսի մրցանակի դափնեկիր։ Հայտնի է հանրահաշվական երկրաչափության վերաբերյալ աշխատություններով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մորին ծնվել է 1951 թվականին Նագոյայում։ Սովորել է Կիոտոյի համալսարանում, 1973 թվականին ստացել է բակալավրի աստիճան, 1975 թվականին՝ մագիստրոսի։ Դրանից հետո դասավանդել է նույն համալսարանում և 1978 թվականին Մասայոսի Նագատայի գլխավորությամբ պաշտպանել է ատենախոսություն «Էնդոֆորմիզմների օղակները և աբելևյան որոշակի բազմազանությունները» թեմայով, որից հետո շարունակել է աշխատել Կիոտոյի համալսարանում որպես ասիստենտ, իսկ 1980 թվականին դարձել է մաթեմատիկայի դասախոս Նագոյայի համալսարանում։ 1982 թվականին դարձել է դոցենտ, 1988 թվականին՝ պրոֆեսոր, 1990 թվականից` Կիոտոյի համալսարանի պրոֆեսոր։ Չնայած Ճապոնիայում պաշտոնական ուսուցողական դիրքորոշմանը, 1977-1992 թվականներին Մորին երկար ժամանակ է անցկացրել ԱՄՆ-ում, 1977-1980 թվականներին աշխատել է հրավիրված դասախոս Հարվարդի համալսարանում, 1981-1982 թվականներին` Հեռանկարային հետազոտությունների ինստիտուտում, 1985-1987 թվականներին` Կոլումբիայի համալսարանում, 1987-1989 և 1991-1992 թվականներին` Յուտայի համալսարանում։
Մորիի առավել ճանաչված աշխատությունները վերաբերում են եռաչափ հանրահաշվական բազմազանություններին։ Մորիի արդյունքների ընդհանրացումը մեծ չափերի բազմազանության վերաբերյալ, որը երբեմն անվանում են Մորիի ծրագիր, համարվում է ժամանակակից հանրահաշվական երկրաչափության հետազոտությունների ակտիվ բնագավառներց մեկը։ Մորին 2014 թվականին ընտրվել է Միջազգային մաթեմատիկական միության նախագահ` դառնալով Ասիայից ընտրված այդ պաշտոնում մաթեմատիկոսների առաջին ներկայացուցիչը[14]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1983 թ. - Յանգիի անվան մրցանակ (Ճապոնական մաթեմատիկական ընկերություն)
- 1984 թ. - Տյունիտի մրցանակ մշակույթի բնագավառում
- 1988 թ. - Ճապոնական մաթեմատիկական ընկերության մրցանակ (Յուձիրո Կավամատոյի հետ միասին)
- 1989 թ. - Ինոուեի անվան մրցանակ
- 1990 թ. - Ֆիլդսյան մրցանակ
- 1990 թ. - Ճապոնիայի գիտությունների ակադեմիայի մրցանակ
- 1990 թ. - Կոուլի մրցանակ հանրահաշվի բնագավառում նվաճումների համար (Ամերիկյան մաթեմատիկական ընկերության)
- 2004 թ. - Ֆուձիվարայի մրցանակ
Ընտրված հրատարակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Mori, Shigefumi (1979). "Projective manifolds with ample tangent bundles". Ann. of Math. 110 (3): 593–606. doi:10.2307/1971241. JSTOR 1971241. MR 0554387.
- Mori, Shigefumi (1982). "Threefolds whose canonical bundles are not numerically effective". Ann. of Math. 116 (1): 133–176. doi:10.2307/2007050. JSTOR 2007050. MR 0662120.
- Mori, Shigefumi (1988). "Flip theorem and existence of minimal models for 3-folds". J. Amer. Math. Soc. 1 (1): 117–253. doi:10.2307/1990969. JSTOR 1990969. MR 0924704.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #142401137 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
- ↑ Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
- ↑ Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
- ↑ Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
- ↑ Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
- ↑ Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
- ↑ Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
- ↑ Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
- ↑ www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ «Kyoto University professor elected head of International Mathematical Union | The Japan Times». Արխիվացված է օրիգինալից 2019-04-28-ին. Վերցված է 2017-11-28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Джон Дж. О’Коннор и Эдмунд Ф. Робертсон. Мори, Сигэфуми (англ.) — биография в архиве MacTutor.
- Heisuke Hironaka, The work of Shigefumi Mori. Fields Medallists Lectures, Michael F. Atiyah (Editor), Daniel Iagolnitzer (Editor) — World Scientific Publishing, 2007. ISBN 981-02-3117-2.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիգեֆումի Մորի» հոդվածին։ |
|
- Փետրվարի 23 ծնունդներ
- 1951 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նագոյա քաղաքում ծնվածներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ճապոնացի մաթեմատիկոսներ
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- Կոլումբիայի համալսարանի դասախոսներ
- Հարվարդի համալսարանի դասախոսներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամներ