Սիրան Սեզա
Սիրան Սեզա | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 9, 1903 |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | սեպտեմբերի 8, 1973 (70 տարեկան) |
Վախճանի վայր | Բեյրութ, Լիբանան |
Մասնագիտություն | հրապարակախոս, խմբագիր և արձակագիր |
Կրթություն | Կոլումբիայի համալսարան |
Աշխատավայր | Երիտասարդ հայուհի |
Սիրան Սեզա (Զարիֆյան-Քյուփելյան Սիրան Տաճատի, փետրվարի 9, 1903, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - սեպտեմբերի 8, 1973, Բեյրութ, Լիբանան), հայ արձակագիր, հրապարակախոս, խմբագիր։
Բանաստեղծ Մատթեոս Զարիֆյանի քույրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է տեղի ամերիկական քոլեջը և Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի գրականության-լրագրության ու լեզուների ֆակուլտետը։ 1932 թվականին Բեյրութում հիմնել և 15 տարի խմբագրել է «Երիտասարդ հայուհի» հանդեսը, որի էջերում անդրադարձել է հայապահպանման խնդրին, կարևորել սփյուռքահայ կնոջ դերը մանուկների հայեցի դաստիարակության գործում։ «Պատնեշը» (1959) և «Մեղավորուհին» (1960) ժողովածուներում ամփոփված պատմվածքներում Սեզան Սիրանը կերտել է հայ, ինչպես և այլազգի կանանց կերպարներ, որոնք կապիտալի աշխարհում բարոյական հենարաններ են որոնում՝ ազնվորեն ապրելու համար։ Երեխաների համար մշակել է հայկական հեքիաթների մի շարք՝ "Հեքիաթներու աշխարհեն" (1973)։ Վահե Վահյանի հետ կազմել և խմբագրել է Զարիֆյանի "Ամբողջական գործեր" (1966) ստվար հատորը։ Մշակութային և դաստիարակչական գործունեության համար լիբանանյան կառավարությունը նրան պարգևատրել է "Արժանյաց կարգ" (1967) շքանշանով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
- Փետրվարի 9 ծնունդներ
- 1903 ծնունդներ
- Ստամբուլ քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 8 մահեր
- 1973 մահեր
- Բեյրութ քաղաքում մահացածներ
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ անձի մասին
- Կոստանդնուպոլիս քաղաքում ծնվածներ
- Հայ արձակագիրներ
- Հայ հրապարակախոսներ
- Հայ խմբագիրներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ