Սուրբ Գրիգոր եկեղեցի (Նորաշեն)
Արտաքին տեսք
Նորաշենի Սուրբ Գրիգոր եկեղեցի Սուրբ Գրիգոր եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | անհայտ |
Երկիր | Ադրբեջան |
Տեղագրություն | Ջուղայի շրջան |
Տարածաշրջան | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն |
Հասցե | Նորաշեն գյուղ |
Դավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Հոգևոր կարգավիճակ | Չգործող |
Ներկա վիճակ | Ավերված |
Ժառանգության կարգավիճակ | Ոչ |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 12-13-րդ դարեր |
Կառուցման ավարտ | 13-րդ դար |
Առաջին հիշատակում | 1357 թվական՝ Ավետարան |
Գմբեթ | 1 |
Շինանյութ | Սրբատաշ քարեր |
Սուրբ Գրգոր եկեղեցի, հայկական առաքելական ավերված եկեղեցի ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղայի շրջանի Նորաշեն գյուղում[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում էր պատմական Մեծ Հայքի Սյունիք նահանգի Երնջակ գավառում։ Սուրբ Գրիգոր եկեղեցին կառուցվել էր մինչև 12-13-րդ դարերը։ Ավերվել է 16-րդ դարի կեսերին։
Միակ աղբյուրը որում հիշատակվում է եկեղեցին 1357 թվականին եկեղեցում գրչագրված Ավետարան է։ Ավետարանը կազմել էր ծաղկող ու գրչագրող Գավազանը։ Ավետարանի հիշատակարանում գրված էր[2].
« գրեցաւ սա ի թուականութեանս Հայոց ՊԶ. (1357), ի գաւառիս Երնջակա, ի գեօղս Նորակերտ, ընգ հովանեաւ սուրբ Գրիգորիս» |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջուղայի շրջան
- Նորաշեն
- Սուրբ Հովհաննես եկեղեցի (Նորաշեն)
- Սուրբ Աստվածածին վանք (Նորաշեն, Ջուղայի շրջան)
- Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Նորաշեն)
- Սուրբ Հռիփսիմե մատուռ (Նորաշեն)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Այվազյան, Արգամ (1980) Նորաշենի ճարտարապետական հուշարձանները. Լրաբեր Հասարակական Գիտությունների, № 8 . pp. 110–115. ISSN 0320-8117
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Այվազյան Արգամ, Նախիջևանի հայկական ճարտարապետության հուշարձաններ (խմբ. Շահբազյան), ««Հայաստան»», 1986, էջ 224։
- ↑ «ԺԳ դարի Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ», կազմեց Լ. Խաչիկյանը, Երևան, 1950, էջ 424։