Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Այվազյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սուրեն Բախշիի Այվազյան (հունվարի 9 , 1915 (1915-01-09 ) [ 1] [ 2] , Խնձորեսկ , Զանգեզուրի գավառ , Ելիզավետպոլի նահանգ , Կովկասի փոխարքայություն , Ռուսական կայսրություն [ 1] [ 2] - մայիսի 20 , 1981 (1981-05-20 ) [ 2] , Երևան , Հայկական ԽՍՀ , ԽՍՀՄ [ 2] ), հայ արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1947 թվականից։
Ծնվել է Խնձորեսկ (այժմ՝ Սյունիքի մարզ ) գյուղում։ 1934 թվականին ավարտել է Գորիսի մանկավարժական տեխնիկումը , ապա որպես ուսուցիչ աշխատել է Գորիսի շրջանի Խնածախ և Տեղ գյուղերում։ 1942 թվականին ավարտել է Ադրբեջանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայկական բաժինը։ 1942-1945 թվականներին ծառայել է խորհրդային բանակում , մասնակցել Հայրենական մեծ պատերազմի , 1941-1945) գործողություններին։ 1945 թվականին աշխատել է Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթի խմբագրությունում։ 1953 թվականից բնակվել է Երևանում ։ Նրա գործերից թարգմանվել ու լույս են տեսել ռուսերեն և այլ լեզուներով[ 3] ։ Մահացել է Երևանում , թաղվել է հայրենի Խնձորեսկ գյուղի իր առանձնատան բակում[ 4] [ 5] ։ ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։
Սուրեն Այվազյանի գերեզմանը Խնձորեսկում
Անավարտ գորգը (պատմվածքներ), Բաքու, Ազերնեշր, 1947, 128 էջ։
Խորաձորցիք, Բաքու, Ազերնեշր, 1951, 248 էջ։
Լեռնեցիներ (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1955, 455 էջ։
Խիղճը (պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1957, 268 էջ։
Տուր ձեռքդ, կյանք (վիպակ, պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1959, 282 էջ։
Անշեջ կրակների կղզին (վիպակ, պատմվածքներ, զրույցներ), Երևան, Հայպետհրատ, 1960, 163 էջ։
Տուր ձեռքդ, կյանք, երկրորդ մաս, Երևան, Հայպետհրատ, 1961։
Տուր ձեռքդ, կյանք (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1962, 327 էջ։
Հովիվը, Երևան, Հայպետհրատ, 1963, 40 էջ։
Բարի առավոտ (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1964, 476 էջ։
Ջաղացի ճանապարհին (պատմվածք), Երևան, Հայպետհրատ, 1964, 48 էջ[ 6] ։
Ճակատագիրն հայոց (վեպ), Երևան, «Հայաստան», 1966, 800 էջ։
Ճակատագիրն հայոց (վեպ), Երևան, «Հայաստան», 1967, 800 էջ։
Բարձունքի վրա, Երևան, «Հայաստան», 1970, 24 էջ։
Կա և հետմահու կյանք (վիպակներ, պատմվածքներ, մանրապատումներ), Երևան, «Հայաստան», 1971, 376 էջ։
Գարունս ձյուների տակ (գրական մանրապատումներ), Երևան, «Հայաստան», 1972, 100 էջ։
Առավոտ լուսո (վեպ), Երևան, «Սովետական գրող», 1976, 572 էջ։
Խնձորեսկ (վեպ), Երևան, «Սովետական գրող», 1982, 492 էջ։
Ասուր, հեյ Ասուր (վիպակ), Երևան, «Սովետական գրող», 1985, 216 էջ։
Ճակատագիրն հայոց (վեպ), Երևան, 1989։
↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան , Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն , 1974.
↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն , 1990. — հատոր 1.
↑ «ՀԱԱՀ -ի գիտական գրադարան քարտարան, Այվազյան, Սուրեն Բախշիի» . koha.anau.am . Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին .(չաշխատող հղում)
↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
↑ Գրական տեղեկատու . Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 44.
↑ Այվազյան, Սուրեն Բախշիի (1964). Ջրաղացի ճանապարհը . Հայպետհրատ.
Բառարաններ և հանրագիտարաններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 349 )։