Սպարտակ Գևորգյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սպարտակ Գևորգյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 7, 1960 (64 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1979), Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1985) և Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ |
Մասնագիտություն | քանդակագործ և ուսուցիչ |
Աշխատավայր | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան |
Անդամություն | Հայաստանի նկարիչների միություն |
Սպարտակ Շավարշի Գևորգյան (մայիսի 7, 1960, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1975-1979 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1979-1985 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի քանդակի բաժնում, այնուհետև վերապատրաստվել է Լենինգրադի Գեղարվեստի ակադեմիայում։ 1986 թվականից դասավանդում է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1999 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ Մասնակցել է բազմաթիվ միջազգային ցուցահանդեսների։ Սպարտակ Գևորգյանի բրոնզաձույլ և քարե փոքր ծավալի քանդակներն ընդգրկված են տարբեր երկրների (Հայաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, Գերմանիա, ԱՄՆ, Բրազիլիա, Պարսկաստան, Շվեյցարիա և այլն) պետական և մասնավոր հավաքածուներում։ Քանդակագործն իր բրոնզաձույլ փոքր ծավալի քանդակները համադրում է բնական այլ քարերի հետ՝ հասպիս, նռնաքար, օբսիդիան, գրանիտ, ագաթ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մայիսի 7 ծնունդներ
- 1960 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի շրջանավարտներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- Ռեպինի անվան ինստիտուտի շրջանավարտներ
- Հայաստանի նկարիչների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Քանդակագործներ այբբենական կարգով
- Հայ քանդակագործներ
- Հայ մանկավարժներ