Jump to content

Սևազգեստ աղջիկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սևազգեստ աղջիկներ
Jeunes Filles en noir
տեսակգեղանկար
նկարիչՕգյուստ Ռենուար
տարի1881
բարձրություն81,3
լայնություն65,2
ուղղությունիմպրեսիոնիզմ
ժանրդիմապատկեր
նյութկտավ, յուղաներկ
գտնվում էՊուշկինի անվան Կերպարվեստի թանգարան
հավաքածուՊուշկինի անվան Կերպարվեստի թանգարան
քաղաքՄոսկվա
սեփականատերՍերգեյ Շչուկին
Ծանոթագրություններ
 Girls in black (1880-1882) by Pierre-Auguste Renoir in the Pushkin Museum Վիքիպահեստում

Սևազգեստ աղջիկներ (ֆր.՝ Jeunes Filles en noir), ֆրանսիացի նկարիչ Օգյուստ Ռենուարի (Pierre-Auguste Renoir, 1841—1919) նկարը՝ արված 1880-1882 թվականներին։ Պատկանում է Մոսկվայի Ալ. Պուշկինի անվան պետական կերպարվեստի թանգարանին, գտնվում է Եվրոպայի և Ամերիկայի երկրների XIX-XX դարերի արվեստի սրահում[1][2]։ Նկարի չափսերը՝ 81,3×65,2 սմ[3][4]։

1908-1918 թվականներին «Սևազգեստ աղջիկներ» նկարը գտնվել է ռուս վաճառական Սերգեյ Շչուկինի հավաքածուում։ 1918 թվականին այն փոխանցվել է Արևմտյան նոր նկարչության առաջին թանգարանին։ 1923 թվականին այն միացավ Արևմտյան նոր նկարչության երկրորդ թանգարանին, որի արդյունքում ձևավորվեց Արևմտյան նոր արվեստի պետական թանգարանը, որտեղ էլ նկարը մնաց, մինչև 1948 թվականը։ Այնուհետև նկարը փոխանցվեց Պուշկինի թանգարան, որտեղ էլ գտնվում է մինչ այժմ[5]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս կրկնակի դիմանկարում պատկերված են երիտասարդ փարիզուհիներ, Մոնմարտրի կալանավորները՝ բոլորը սև հագուստներով և սև գլխարկներով։ Աղջիկներից մեկը նստած է դեմքով դեպի դիտորդը, հենված աթոռին, իսկ մյուսը կանգնած է կողքում՝ ուղղված դեպի առաջինի կողմը։ 1880-ական թվականների սկզբներին Ռենուարի նկարների գունային գամման զգալիորեն փոխվում է, մասնավորապես, սև գույնի փոխարեն նկարիչը օգտագործում է սպեկտրալ գույների խառնուրդ, կապույտ և կարմիր[2]։

Արվեստագետ Միխայիլ Լեբեդյանսկին ասել է[6][7].

Ամեն ինչ այնպես է արված, կարծես Ռենուարը նկարել է երիտասարդ փարիզուհու պատկեր՝ հմայիչ, երազկոտ, գեղեցիկ, նորաոճ, բայց համեստ հագնված։ Նրա մուգ զգեստը նկարիչը պատկերել է խիտ կապույտ գույնով՝ խուսախելով վրձնի թույլ հատվածներից։ «Սևազգեստ աղջիկներ» նկարը մեզ է ներկայացնում գեղեցիկ, երիտասարդ կանանց, և, նայելով նրանց, ակամայից ցանկություն է առաջանում, որ առօրյա կյանքը դառնա այնպես գեղեցիկ և տոնական, ինչպիսին պատկերացրել է նկարիչը...

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Зал 10: Ренуар, Писсарро, Сислей» (HTML). Галерея искусства стран Европы и Америки XIX—XX веков. ГМИИ имени А.С. Пушкина — www.newpaintart.ru. Վերցված է 11.02.2014-ին.
  2. 2,0 2,1 «Пьер Огюст Ренуар. Девушки в чёрном, 1880—1882» (HTML). Галерея искусства стран Европы и Америки XIX—XX веков. ГМИИ имени А.С. Пушкина — www.newpaintart.ru. Վերցված է 11.02.2014-ին.
  3. «Пьер Огюст Ренуар. Девушки в чёрном» (HTML). ГМИИ имени А.С. Пушкина — www.arts-museum.ru. Վերցված է 11.02.2014-ին.
  4. «Пьер-Огюст Ренуар. Девушки в чёрном (1880—1882)» (HTML). www.rodon.org. Վերցված է 11.02.2014-ին.
  5. «Пьер Огюст Ренуар. Девушки в чёрном». Московские меценаты современного искусства. ГМИИ имени А.С. Пушкина — www.artmaecenas.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2020 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 11.02.2014-ին.
  6. М. С. Лебедянский Портреты Ренуара. — Изобразительное искусство, 2002. — ISBN 5-85200-359-X
  7. «Девушки в черном (Пьер Огюст Ренуар)» (HTML). impressionnisme.narod.ru. Վերցված է 11.02.2014-ին.