Վարդի անունը
Վարդի անունը Il nome della Rosa | |
---|---|
Հայերեն թարգմանությամբ «Վարդի անունը» գրքի շապիկը | |
Հեղինակ | Ումբերտո Էկո[1] |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմական դետեկտիվ, պատմական գեղարվեստական գրականություն, քրեական, թրիլեր և found manuscript? |
Բնօրինակ լեզու | իտալերեն[1] |
Կերպար(ներ) | William of Baskerville?, Adso of Melk?, Salvatore?, Jorge de Burgos?[2], Ubertino of Casale?[2], Michael of Cesena?[2] և Bertrand du Pouget?[2] |
Ստեղծման տարեթիվ | 1980 |
Նկարագրում է | Իտալիա[3] |
Հաջորդ | Foucault's Pendulum? |
Երկիր | Իտալիա[1] |
Հրատարակիչ | Bompiani? և La nave di Teseo? |
Հրատարակված է | Sarajevo Publishing? |
Հրատարակման տարեթիվ | 1980[1] |
Հրատարակում հայերեն | 2014 թ. |
Թարգմանիչ | Զավեն Բոյաջյան (իտալերենից հայերեն) |
Պարգև(ներ) | |
Il nome della rosa Վիքիպահեստում |
«Վարդի անունը» (իտալ.՝ Il nome della Rosa), իտալացի գրող, Բոլոնյան համալսարանի նշանագիտության պրոֆեսոր Ումբերտո Էկոյի առաջին վեպն է։ Հրատարակվել է 1980 թվականին։ Հայերեն լույս է տեսել «Անտարես» հրատարակչության կողմից՝ Զավեն Բոյաջյանի թարգմանությամբ։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախաբան
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր հերոսներ Ուիլյամ Բասկերվիլցին և նրա երիտասարդ ուղեկից Ադսոն Մելքեցին հետաքննում են բենեդիկտյան վանքի վանահայր՝ ոմն Ադելմ Օտրանտսկու մահը։ Իրադարձությունները զարգանում են 1327 թվականի նոյեմբեր ամսվա վերջին։ Տեղը հստակ նշված չէ, մշուշոտ նշվում է Իտալիայի հյուսիս արևմուտքը՝ Լիգուրիայի, Պիեմոնտի և Ֆրանսիայի սահմանային գոտիները։ Ուիլյամը, ով սկզբնապես նպատակ ուներ կազմակերպել Հովհաննես XXII պապի և Լյուդովիկ IV Բավարացու աստվածաբանների հանդիպումը, այժմ պետք է պաշտպաներ իր հեղինակությունը որպես գիտության այր և անցյալում հայտնի հավատաքննիչ։
Հիմնական իրադարձություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանքի աբբահայր Աբբոնը առանց հիմնավորման թույլ չի տալիս հերոսներին մտնել գրադարան, այն դեպքում, երբ կասկած կար, որ Ադելմը, ով մահացել էր, ընկել էր հենց գրադրանի պատուհանից։ Գրադարանը իրենից ներկայացնում էր մի լաբիրինթոս, որը տեղակայված էր վանքի երրորդ հարկում։ Գրադարանն իր խորհրդանշական ճարտարապետական կառուցվածքով, չափսերով ցնցում է Ադսոնին։ Երկրորդ հարկում գտնվում էր ձեռագրատունը, որտեղ վանահայրերն արտագրում էին ձեռագրերը։ Այստեղ ընդհարվում են երկու կրոնական ուղղություններ՝ իտալական և օտարերկրյա։ Իտալացիները ցանկանում էին ազատ օգտվել բոլոր գրքերից՝ ազգային լեզվի հետ աշխատելու համար, իսկ երկրորդները՝ պահպանողականները, ովքեր զբաղեցնում էին ղեկավար դիրքերը (գրադարանավար գերմանացի Մաղաքիան, նրա օգնական անգլիացի Բերենգարը և «գորշ կարդինալ» իսպանացի Խորխեն), չէին կիսում իտալացիների գաղափարները։ Կատարվածը բացահայտելու նպատակով Ուիլյամը և Ադսոնը գիշերը թաքուն մտնում են գրադարան։ Հերոսները թափառում են, հանդիպում են մարդկային մտքի համար ծուղակ հանդիսացող ուրվականների։ Առաջին ներթափանցումը ոչինչ չի տալիս։ Դժվարությամբ դուրս գալով գրադարանից, հերոսները սկսում են կասկածել իրենց ուժերին և որոշում են հանելուկը բացահայտել «դրսից»։
Nomen nudum
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաջորդ գիշերը Ադսոնն ինքնուրույն մտնում է գրադարան, բարեհաջող իջնում է առաջին հարկ, որտեղ խոհանոցն էր, և հանդիպում է մի աղջկա, ով ուտելիքի դիմաց տրվեց սենեկապետին։ Նրա հետ Ադսոնը կապի մեջ է մտնում, որը դատապարտելի էր քրիստոնյայի համար։ Արդյունքում նա գիտակցում է, որ կորցնելով իր սիրեցյալին, նա զրկված է նույնիսկ նրա անունը տալուց լացելու հնարավորությունից։ Հնարավոր է, որ այս հատվածը ուղղակիորեն կապ ունի վեպի անվան հետ (ըստ մեկ այլ վարկածի՝ վեպի անունը կապված է իրապաշտների և պարզամիտների բանավեճի հռետորական հարցի հետ․ «Ինչ կմնա վարդից, երբ վարդն անհետանա»)։
Բանավեճ Քրիստոսի աղքատության մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Այնուհետև վանք են ժամանում կայսեր ներկայացուցիչները՝ հիմնականում ֆրանցիսկյաններ (ինչպես և եղբայր Ուիլյամը) օրդենի գեներալ Միքայել Չեժենացու գլխավորությամբ և պապի ներկայացուցչությունը՝ հավատաքննիչ Բերնար Գիի և կարդինալ Պուժեցու գլխավորությամբ։ Հանդիպման հիմնական նպատակը Միքայել Չեժենացու՝ Հովհաննես պապին բացատրություններ տալու համար Ավինյոն ժամանելու պայմանների քննարկումն էր։ Պապը հերետիկոսություն էր համարում ֆրանցիսկյան օրդենի՝ Պերուջայի խորհրդաժողովում առաջ քաշած դրույթները, ըստ որոնց Քրիստոսն ու առաքյալները սեփականություն չեն ունեցել։ Մինչդեռ կայսրը, ով պապի հակառակորդն էր, կողմ է եղել առաջ քաշված դրույթներին։ Քրիստոսի աղքատության մասին բանավեճը ձևական բնույթ էր կրում, որի տակ քողարկված էին քաղաքական լարված ինտրիգներ։ Ըստ Ուիլյամի՝ «հարցը Քրիստոսի աղքատ լինելը չէ, այլ՝ արդյո՞ք եկեղեցին պետք է աղքատ լինի։ Իսկ եկեղեցու համար աղքատությունը չի ենթադրում ինչ-որ բարիք կորցնելը։ Խնդիրն այլ է՝ եկեղեցին իրավունք ունի՞ թելադրել իր կամքը երկրային տիրակալներին»։ Միքայելն իսկապես հաշտության ուղիներ էր փնտրում, իսկ Ուիլյամն ի սկզբանե կասկածում էր հանդիպան հաջող ելքի վրա, ինչն արդյունքում և հաստատվում է։ Պապի ներկայացուցչության, հատկապես Բերնար Գիի (կամ Գվիդոնիի, ինչպես նրան անվանում էին իտալացիները) միայն աննշան պատճառ էր պետք ֆրանցիսկյաններին հերետիկոսության մեջ մեղադրելու համար։ Այդպիսի պատճառ է դառնում սենեկապետ Ռեմիգիուս Վարագացու և Սալվատորի հարցաքննությունը։ Վիլհելմին չի հաջողվում գտնել մարդասպանին և Բերնարի հսկողության տակ գտնվող ֆրանսիացի նետաձիգները իրենց ենթակայության տակ են վերցնում վանքը (չհայտնաբերված մարդասպանը վտանգ էր ներկայացնում դեսպանների համար)։ Ուիլյամն ու Ադսոնը նորից գաղտնի մտնում են գրադարան, որտեղ գտնում են մի հայելի՝ «Աֆրիկայի վերջավորության» դուռը։ Հենց այստեղ են տանում բոլոր հանցագործությունների պատճառ հանդիսացող գրքի հետքերը։ Նրանց չի հաջողվում բացել դուռը և նրանք հետ են վերադառնում դեպի խոհանոց՝ ճանապարհին ականատես լինելով Բերնար Գիի կողմից «մեղավորներին» բացահայտելուն, ովքեր պատրաստվում էին Սալվատորին և Ադսոնի հետ եղած աղջկան սիրային կախարդանքների ենթարկել։ Հաջորդ օրը դեսպանությունների միջև վեճ է սկսվում, որի արդյունքում Բերնար Գին Սալվատորին և նրա ընկեր Ռեմիգիուսին օգտագործում է ֆրանցիսկյանների դեմ։ Ճնշումների ներքո Ռեմիգիուսը խոստովանում է, որ իր մոտ են հերետիկոս Դոլիչինի՝ իր կողմնակիցներին ուղղված նամակները, որոնք հանձնել էր Մաղաքիային։ Վերջինս՝ ով չիմանալով դրանց բովանդակությունը պահել էր գրադարանում, հանձնում է Բերնար Գիին։ Կտտանքների ենթարկելու սպառնալիքների ներքո Ռեմիգիուսը խոստովանում է, որ ինքն է մարդասպանը և դա արվել է իր՝ սատանայի հետ կապեր ունենալու պատճառով։ Այս ամենի արդյունքում վանքը հեղինակազրկվում է, իսկ բանակցությունները դադարեցվում են։ Վերջին օրը դեսպանությունները հեռանում են վանքից, սակայն մինչ այդ ականատես են լինում ևս մեկի՝ գրադարանավար Մաղաքիայի առեղծվածային սպանությանը։ Ուիլյամն աբբահորը խնդրում է լսել իրեն, սակայն Աբբոնը պահանջում է նրան հեռանալ վանքից։ Երեկոյան՝ չկարողանալով գտնել աբբահորը, Ուիլյամն ու Ադսոնը մտնում են գրադարան, գտնում բանալին և թափանցում են «Աֆրիկայի վերջավորություն»։
Համընդհանուր հրդեհ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Աֆրիկայի վերջավորությունում» նրանք գտնում են կույր Խորխեին, ում մոտ էր գտնվում Արիստոտելի «Պոետիկա» աշխատության երկրորդ հատորի միակ օրինակը։ Նրանց միջև բանավեճ է սկսվում, որի ընթացքում կույրը պնդում էր, որ գիրքը պետք է չբացահայտվի, իսկ Ուիլյամը հակառակ կարծիքին էր։ Գրքում ապացուցվում է ծիծաղելու անհրաժեշտությունը, իսկ կույրի գլխավոր եզրակացությունն այն էր, որ Հիսուսը երբեք չի ծիծաղել։ Ծերուկը բացում է գրքի մի էջ, որի վրա թույն էր լցրած և սկսում է ուտել, ապա հանգցնում է լույսերը («Աֆրիկայի վերջավորություններում» պատուհաններ չկային), գրադարանում խառնաշփոթ է սկսվում, այնուհետև նա, հերոսների աչքի առաջ հատորը «ուտելուց» հետո, նրանցից խլում է լամպը և այրում է գրադարանը։ Հրդեհը հետզհետէ կուլ է տալիս վանքի ամբողջ տարածքը։ Հրդեհը մարելու բոլոր փորձերն ապարդյուն էին։ Այդ ժամանակ Ադսոնը մտաբերում է սուրբ Օգոստինիոսի վարքից մի պատմություն՝ երբ նա գդալով ծովի ջուրը դատարկել ցանկացող տղայի է տեսնում։
Վերջաբան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադսոնն ու Ուիլյամը լքում են մոխրակույտը և բաժանվում են։ Հետագայում՝ արդեն մեծ տարիքում, Ադսոնը վերադառնում է այն տեղը, որտեղ վանքն էր գտնվում մի ժամանակ և սկսում է հավաքվել հրաշքով չայրված էջերը։ Արդեն լինելով ծերունի, դարի ավարտին, նա գրում վերջացնում է իր հուշերը՝ պատրաստվելով Աստծո հետ հանդիպմանը։ Գիրքը XIV դարում մեծ համբավ վայելող սխոլաստիկ եղանակների ցուցադրություն է։ Ուիլյամի միջոցով ցույց է տրվում դեդուկտիվ դատողության ուժը։ Կենտրոնական գաղտնիքի լուծումը՝ սպանությունը, կախված էր առեղծվածային գրքի հետ (կատակերգության վերաբերյալ Արստոտելի գիրքը, որի միակ օրինակը պահպանվում էր վանական գրադարանում)։
Պոետիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպն իրենից ներկայացնում է հետարդիության ոճի վերաբերյալ Ումբերտո Էկոյի տեսական գաղափարների գործնական կիրառումը։ Այն ներառում է ընթերցողների տարբեր լսարանների համար հասանելի մի քանի իմաստալից շերտեր։ «Վարդի անունը» առավել լայն լսարանների համար պատմական տարրերով բարդ կառուցվածքով դետեկտիվ է, ավելի նեղ հանրության համար այն դետեկտիվ տարրերով համեմված դարաշրջանի մասին վկայող պատմական վեպ է։ Իսկ էլ ավելի նեղ շրջանակների համար այն միջնադարյան և ժամանակակից աշխարհայացքների տարբերության, գրականության բնության և նշանակության, կրոնի հետ նրա առնչության, մարդու կյանքում այս երկուսի նշանակության վերաբերյալ փիլիսոփայական-մշակութային վերլուծություն է։
էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպն էկրանավորվել է 1986 թվականին։ «Վարդի անունը» ֆիլմի ռեժիսորը Ժան Ժակ Աննոն էր։ Ուիլյամ Բասկերվիլցու դերակատարը Շոն Քոներին էր, իսկ Ադսոնին մարմնավորում էր՝ Քրիստիան Սլեյթերը։ Չնայած ֆիլմի ունեցած հաջողություններին՝ Ումբերտո Էկոն դժգոհ մնաց իր վեպի էկրանավորումից։ Դրանից հետո նա այլևս չտվեց իր համաձայնությունը՝ գործերը էկրանավորելու համար։ Մերժեց անգամ Սթենլի Կուբրիկին, չնայած հետագայում զղջաց է դրա համար։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Майкл Суини, Лекции по средневековой философии (лекции 23, 24, 25 посвящены роману Имя розы)
- Сергей Никифоров, Эссе по роману Имя розы
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդի անունը» հոդվածին։ |
|