Վարձիա
Քարանձավային վանական համալիր | ||
---|---|---|
Վարձիա | ||
Երկիր | Վրաստան | |
Համայնք | Սամցխե-Ջավախեթի մարզ | |
Հիմնադրված է | 12-րդ դար թ. | |
ԲԾՄ | 1300 մետր | |
| ||
Վարձիա, Վարձունիք (վրաց.՝ ვარძია), քարանձավային վանական համալիր Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզում։ Գտնվում է Ասպինձայի շրջանում, Կուր գետի հովտում։ Թվագրվում է 12-13-րդ դարերով։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության թեկնածու է[1]։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարանձավային համալիրը ձգվում է Կուրի ձախակողմյան ափով, Էրուշեթի կոչվող սարի տուֆային պատի երկայնքով՝ մինչև 900 մետր, որտեղ փորված են մոտ 600 որմնասենյակներ (եկեղեցիներ, ժամատներ, բաղնիքներ, գրադարաններ, բնակելի սենյակներ և այլն)։ Համալիրի որմնասենյակները ժայռի մեջ խորանում են մինչև 50 մ և բարձրանում վերև՝ մինչև ութ հարկ։ Պահպանվել են գաղտնի անցուղիներ, որոնք որմնասենյակները կապում են միմյանց, ինչպես նաև պահպանվել են ջրագծի մնացորդները։
Վանքային համալիրի կենտրոնական մասում գտնվում է գլխավոր տաճարը` նվիրված Աստվածամորը։ Պատերին կան նկարներ, այդ թվում Գեորգի III թագավորի և Թամար թագուհու նկարները, որոնք արվել են 1180-ական թվականներին։
Վանքային համալիրը կառուցվել է 1156-1205 թվականներին, Գեորգի III թագավորի և նրա դստեր` Թամար թագուհու օրոք և որպես ամրոց, Կուր գետի հովիտը հարավարևմտյան կողմից փակել է պարսիկների և թուրքերի ներխուժումից։ Այն ժամանակներում համալիրի որմնասենյակները թաքցված էին ժայռով և միայն վերնամասից նրանք միմյանց հետ կապված էին երեք ստորգետնյա անցումներով, որոնց միջով մարտական ջոկատները հանկարծակի հայտնվելով խուճապի էին մատնում թշնամուն։ 1193-1195 թվականներին թուրք-սելջուկների հետ պատերազմի ժամանակ, Թամար թագուհին իր արքունիքով գտնվել է Վարձիայում։
1283 թվականի երկրաշարժի ժամանակ 15 մ հաստությամբ ժայռաբեկորը պոկվել և գլորվել է Կուր գետը։ Համալիրի մեծ մասը ավերվել և մեծ վնասներ է կրել, որմնասենյակների մեծամասնությունը բացվել և դարձել են տեսանելի։ Դրանից հետո Վարձիան կորցրել է իր պաշտպանական նշանակությունը։
XVI դարի վերջերին Վարձիան գրավել են թուրքերը, որոնք դաժան հաշվեհարդար են տեսել վանականների հետ և նրանց կենդանի այրել գլխավոր տաճարում։ 1828 թվականին այն գրավել են ռուսական զորքերը։ Որոշ ժամանակ անց ուղղափառ հույների կողմից վերականգնվել է վանական կյանքը համալիրում։
1938 թվականին Վարձիան հայտարարվել էր որպես թանգարան-արգելոց։ Այժմ փորձեր են արվում Վարձիայում վերականգնել վանականությունը և այն համարվում է Վրաստանի զբոսաշրջության գլխավոր վայրերից մեկը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջավախքի տեղանուններից մեծ հետաքրքրություն է ներկայացնում Վարձիա` հայտնի քարանձավային քաղաքի (այրաքաղաքի) անունը, որը վրացական գրականության մեջ հաճախ ստուգաբանվում է խիստ պարզունակ տարբերակով` հայկական աղբյուրների նյութերի անտեսմամբ։ Այսպես, 4-րդ դարի սկզբին` հայոց և վրաց քրիստոնեական դարձի շրջանում Գուգարաց աշխարհը Ջավախքի հետ միասին շարունակում էր մնալ հայկական թագավորության սահմանակալ ուժեղ վարչամիավորներից` բդեշխություններից մեկը։ Նրա տիրակալ բդեշխը, որին անվանում էին ՙմյուս բդեշխ՚, առանձնակի դիրք ու ազդեցություն ուներ հայոց արքունիքում։ Հատկանշական է, որ նա այն 16 մեծամեծների թվում էր, որոնք Տրդատ III Մեծի հրամանով Գրիգորին` հայոց ապագա առաջին կաթողիկոսին ուղեկցել են Կեսարիա` այնտեղ վերջինիս ձեռնադրության նպատակով։ Իր հերթին բդեշխն ուներ ենթակա վասալներ, որոնց մեջ առանձնանում էին Ջավախքի Վարձավունի նախարարները։ Վարձավունիները III, IV դդ. պահպանում էին իրենց ներքին ինքնուրույնությունը։ ՙԳահնամակում՚ նրանք 70 նախարարների մեջ հիշատակվում են 23 րդը։ Պատերազմի ժամանակ Հայաստանի չորս զորավարություններից Արևելյան ուղղության զորքերի մեջ նրանք ունեցել են 200 զինվոր։ Ըստ Ղևոնդ Ալիշանի` Ջավախքի մեջ մտնող այս երկրամասը հայտնի է եղել նաև Վարձունիք և Վերձառունիք անուններով։ Այնտեղ, ըստ ավանդության, գտնվել է սուրբ Մեսրոպի ձեռքով դրված Վարձունյաց խաչը։ Ղ. Ալիշանի վերջին պնդման համար հավանաբար հիմք է ծառայել Վարդան Բարձրբերդցի պատմիչի գրի առած մի ավանդապատում, որի համաձայն ,,Ի Դպրավանից տարան զխաչն, որ յանուն սուրբ Աստուածածին, որ արդ Վարձիոյ կոչի` յայնժամ Ճոնեացն կոչիւր,, ։ Այդ ամենահզոր, հիվանդություններ բուժող խսրբոյն Ճոնին և ունի գիր հայերէն յաջ թևն,, ։ Այսպիսով, XXI դարերի Վարձիա քաղաքի անունը ծագել աչը, որ ,,է սրբոյն Մեսրովբայ աւրհնեալ և կամ Բարսղի է Գուգարաց բդեշխության Վարձավունի նախարարական տան և Վարձունիք տեղանունից, որոնց վերաբերյալ առաջին հիշատակումները վերաբերում են առնվազն IV դարին։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Վարձիա քարանձավային քաղաքը
-
Տեսարան զանգակատնից
-
Կուր գետի հովիտը
-
Թամար թագուհու նկարը
-
Նկարներ եկեղեցու պատերին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Centre, UNESCO World Heritage. «Vardzia-Khertvisi - UNESCO World Heritage Centre». whc.unesco.org (անգլերեն). Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարձիա» հոդվածին։ |
|
|