Վենդա (լեզու)
Վենդա (լեզու) | |
---|---|
Տեսակ | բնական լեզու և կենդանի լեզու |
Ենթադաս | Southern Bantu? |
Երկրներ | ՀԱՀ[1] և Զիմբաբվե[2] |
Խոսողների քանակ | 1 300 000 մարդ (2011)[3] |
Վերահսկող կազմակերպություն | Համահարավաֆրիկյան լեզուների խորհուրդ |
Գրերի համակարգ | լատինական այբուբեն |
IETF | ve |
ԳՕՍՏ 7.75–97 | вед 134 |
ISO 639-1 | ve |
ISO 639-2 | ven |
ISO 639-3 | ven |
Venda language Վիքիպահեստում |
Վենդա (չիվենդա), վենդա ժողովրդի լեզուն, ՀԱՀ պաշտոնական լեզուներից մեկը։ Տարածված է Հարավաֆրիկյան Հանրապետության հյուսիս- արևելքում, առավելապես Լիմպոպո գավառի հյուսիսում, ինչպես նաև Զիմբաբվեի հարավում (ՀԱՀ-ի հետ սահմանին)։ Այս լեզվով խոսողների ընդհանուր թիվը կազմում է 1,152 միլիոն մարդ, որից ՀԱՀ-ում` 1,022 միլիոն (2001 թվականի մարդահամար), Զիմբաբվեում, 130 հազար մարդ։ Վենդան համարվում է բանտուստան Վենդայի պաշտոնական լեզուն։ Ներկայումս այն համարվում է Լիմպոպո գավառի Վխեմբե շրջանի բնակչության մեծամասնության լեզուն։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վենդան բանտու լեզուներից մեկն է։ Ըստ Մալկոմ Գարսիի (1948 թ., 1967-1971 թթ.) դասակարգման և 1978 թվականն Ի. Բաստենի ճշգրտման` այն վերաբերվում է S գոտու, վենդա խմբին (S.20) և ունի S.21 պայմանական ինդեքսը։ Ամենամեծ բարբառներն են`պհանին, տավհացինդին, իլաֆուրին, մբեձին, մանդան, գուվհուն, լեմբետուն։
Բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառուցվածքը տիպիկ բանտուական է, կցական արհեստական թեքվածության տարրերով։ Հնչյունաբանական առանձնահատկություններից է հարուստ բաղաձայնական համակարգը, որին բնորոշ է կրկնակի հնչյունաբանական արտաբերման առկայությունը։ Ամբողջությամբ ներկայացված է անվանական (համահնչյունական) դասակարգման համակարգը (17 դաս և 2 ենթադաս)։
Գրելաձև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրերը ստեղծվել են 19-րդ դարի վերջերին լատինական տառագրական հիմքի վրա։ C, J և Q տառերը օգտագործվում են միայն օտարալեզու փոխառություններում։
A a | B b | (C c) | D d | Ḓ ḓ | E e | F f | |
G g | H h | I i | (J j) | K k | L l | Ḽ ḽ | |
M m | N n | Ṋ ṋ | Ṅ ṅ | O o | P p | (Q q) | |
R r | S s | T t | Ṱ ṱ | U u | V v | W w | |
X x | Y y | Z z |
Հնչյունաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]letter(s) | value(s) in IPA | notes |
---|---|---|
a | [a], [ɔ] | |
b | [b] | |
bv | [b̪v] | |
bw | [bɣw] or [bj] | Varies by dialect |
d | [d] | |
dz | [d͡z] | |
dzh | [d͡ʒ] | Similar to English "j" |
dzw | [d͡zw] | |
ḓ | [d̪] | |
e | [ɛ], [e] | |
f | [f] | |
fh | [ɸ] | |
g | [ɡ] | |
h | [ɦ], [h] | Pronounced [h] before e. |
hw | [ɣw] | |
i | [i] | |
k | [kˀ] | |
kh | [kʰ] | |
khw | [kʰw] | |
l | [ɭ] | |
ḽ | [l̪] | |
m | [m], [m̩] | M is syllabic [m̩], when the following syllable begins with m. |
n | [n], [n̩] | N is syllabic when the following syllable begins with n. |
ng | [ŋɡ] | |
ny | [ɲ] | |
nz | [nd͡z] | |
ṋ | [n̪] | |
ṅ | [ŋ] | |
ṅw | [ŋw] | |
o | [ɔ], [o] | |
p | [pˀ] | |
ph | [pʰ] | |
pf | [p̪f] | |
pfh | [p̪fʰ] | |
r | [ɾ] | |
s | [s] | |
sh | [ʃ] | |
sw | [ʂ] | |
t | [tˀ] | |
th | [tʰ] | |
ts | [t͡s] | |
tsh | [t͡ʃʰ] | |
tsw | [t͡sw] | |
ty | [c] | |
ṱ | [t̪] | |
ṱh | [t̪h] | |
u | [u] | |
v | [v] | |
vh | [β] | |
w | [w] | |
x | [x] | Similar to the ch in Scottish loch. |
xw | [xw] | |
y | [j] | |
z | [z] | |
zh | [ʒ] | |
zw | [ʐ] |
Վիկիպեդիան վենդա լեզվով
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոյություն ունի Վիքիպեդիա վենդա լեզվով բաժին («Վիկիպեդիա վենդա լեզվով»), որտեղ առաջին սրբագրումները կատարվել են 2004 թվականին։ 2018 թվականի օգոստոսի 29-ի դրությամբ բաժինը պարունակում է 266 հոդված (էջերի ընդհանուր քանակը կազմում է 1631), այնտեղ գրանցված են 4466 մասնակիցներ, որոնցից ոչ մեկը ադմինիստրատորի կարգավիճակ չունի, վերջին 30 օրվա ընթացքում որոշակի գործողություններ են կատարել 11 մասնակիցներ, բաժնի գոյության ընթացքում կատարված սրբագրումների թիվը կազմում է 16 813[4]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ziervogel D. A Handbook of the Venda language. Pretoria, 1961
- Poulos G. A Linguistic Analysis of Venda Pretoria, 1990.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ScriptSource - South Africa
- ↑ ScriptSource - Zimbabwe
- ↑ Ethnologue: Languages of the World / M. P. Lewis, G. F. Simons, C. D. Fennig — 18 — SIL International, 2015.
- ↑ Վենդա վիքիպեդիա, տվյալների ստատիստիկա
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վենդա (լեզու)» հոդվածին։ |