Վերա Ալենտովա
Վերա Ալենտովա ռուս.՝ Вера Валентиновна Алентова | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 21, 1942[1] (82 տարեկան) |
Ծննդավայր | Կոտլաս, Արխանգելսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ամուսին(ներ) | Վլադիմիր Մենշով |
Երեխա(ներ) | Յուլիա Մենշովա |
Պարգևներ և մրցանակներ | |
Վերա Վալենինովնա Ալենտովա (ռուս.՝ Вера Валентиновна Алентова[2][3], ծննդյան ազգանունը՝ Բիկովա (ռուս.՝ Быкова), փետրվարի 21, 1942[1], Կոտլաս, Արխանգելսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի ռուս դերասանուհի, թատերական մանկավարժ, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (1992)[4], ԽՍՀՄ պետական մրցանակի (1981) և ՌԽՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակի դափնեկիր (1986)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերա Բիկովան (1969 թվականից մոր ազգանունով կոչվել է Ալենտովա) ծնվել է 1942 թվականի փետրվարի 21-ին Արխանգելսկի շրջանի Կոտլաս քաղաքում։ Հայրը՝ Վալենտին Միխայլովիչ Բիկովը (1917-1946), եղել է դերասան, մայրը՝ Իրինա Նիկոլաևնա Ալենտովան (1917-1988)՝ դերասանուհի։ Անունն ստացել է ի պատիվ մորական տատի, որը մահացել է 28 տարեկանում։ Դերասանուհու պապն ավարտել է Տոմսկի համալսարանը և աշխատել որպես բժիշկ, տատն ավարտել է Բեստուժևի դասընթացները։ Դերասանուհու գերդաստանում եղել են հոգևորականներ, որոնցից մեկը գնդակահարվել է 1937 թվականին[3]։ Վերայի հայրը մահացել է, երբ նա եղել է երեք տարեկան[3], որից հետո մայրը նրան տարել է Ուկրաինա՝ Կրիվոյ Ռոգ քաղաք, որտեղ անցել են դերասանուհու դպրոցական տարիները[5]։ 1957 թվականին մայրը երկրորդ անգամ ամուսնացել է Յուրիի հետ, որը դարձել է Վերայի խորթ հայրը[3]։
1960 թվականի աշնանը մոր հետ ընդունվել է Օրսկի Ա. Ս. Պուշկինի անվան պետական դրամատիկական թատրոնի թատերախումբ, որտեղ աշխատել է մեկ թատերաշրջան՝ իր նորամուտը նշելով «Իրկուտսկի պատմություն» (ռուս.՝ «Иркутская история») ներկայացման մեջ կատարած Մայայի դերով։ Թատերաշրջանի ընթացքում զբաղված է եղել մեծ թվով ներկայացումներում[6]։
1961 թվականին մեկնել է Մոսկվա, որտեղ ընդունվել և 1965 թվականին ավարտել է ԽՍՀՄ Մ. Գորկու անվան գեղարվեստական թատրոնին կից Վ. Ի. Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան դպրոց-ստուդիայի դերասանական ֆակուլտետը (դասընթացի ղեկավար՝ Վասիլի Պետրովիչ Մարկով)[7]։
1965 թվականին ընդունվել Է Մոսկվայի Ա. Ս. Պուշկինի անվան դրամատիկական թատրոնի թատերախումբ, որի բեմում նրա առաջին աշխատանքը դարձել է Ռայնա Պետկովայի դերը ռեժիսոր Բորիս Ռավենսկիխի «Շոկոլադե զինվորիկը» ներկայացման մեջ։ Հետագայում շարունակել է աշխատել այդ թատրոնում[8]։
Կինոյում նորամուտը կատարել է ուսուցչուհի Լիդիա Ֆեոդորովնայի դերով խորհրդային կործանիչների օդաչուների մասին պատմող «Թռիչքային օրեր» (1965) դրամատիկ գեղարվեստական ֆիլմում, որը բեմադրել են Նիկոլայ Լիտուսը և Լեոնիդ Ռիզինն Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիայում (Կիև, Ուկրաինական ԽՍՀ)[8]։
Համամիութենական համբավ է ձեռք բերել ռեժիսոր Վլադիմիր Մենշովի «Մոսկվան արցունքներին չի հավատում» (1979, «Մոսֆիլմ» կինոստուդիա) մելոդրամատիկ գեղարվեստական ֆիլմի թողարկումից հետո, որում կատարել է Եկատերինա Ալեքսանդրովնա Տիխոմիրովայի գլխավոր դերը։ Ֆիլմը դարձել է 1980 թվականի խորհրդային կինովարձույթի առաջատարը. այն դիտել է շուրջ 90 միլիոն հանդիսատես, իսկ 1981 թվականին ֆիլմն արժանացել է ամերիկյան «Օսկար» կինոմրցանակի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։
2009 թվականին Վերա Ալենտովան ամուսնու՝ Վլադիմիր Մենշովի հետ միասին սկսել է ղեկավարել ՎԳԻԿ-ի դերասանական-ռեժիսորական արվեստանոց[8]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսին՝ Վլադիմիր Վալենտինովիչ Մենշով (1939-2021), դերասան, ռեժիսոր, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1989)։ Ալենտովան Մենշովի հետ ամուսնացել է Մոսկվայի գեղարվեստական թատրոնի դպրոց-ստուդիայի երկրորդ կուրսում սովորելու ընթացքում,
- Դուստր՝ Յուլիա Մենշովա (ծնվ.՝ 1969), դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի[3],
- Փեսան՝ Իգոր Գորդին (ծնվ.՝ մայիսի 6, 1965), դերասան, ՌԴ վաստակավոր արտիստ (2004)։
Արվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերեր թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոսկվայի Ա. Պուշկինի անվան դրամատիկական թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Շոկոլադե զինվորիկը», Ջորջ Բեռնարդ Շոու – Ռայնա Պետկովա[8]
- «Ալվան ծաղիկը» – Ալյոնուշկա
- «Զիկովներ», Մաքսիմ Գորկի – Պավլա
- «Արևի երեխաները», Մ. Գորկի – Ելենա
- «Պիզայի աշտարակը» –
- «Ֆեդրա», Մ. Ցվետաևա – ստնտու
- «Երջանիկ օրեր» – Վիննի[9]
- «Квадратура круга» – Լյուդմիլա
- «Մարդ և ջենտլմեն» – Բիչե
- «Գանձ» – Ռոբերտա Կրոյ
- «Жил-был Я» – Մերցալսկայա
- «Վերջին օրերը» – Գոնչարովա
- «Невольницы» – Եվլալիա
- «Разбойники» – Амалия
- «Կոտրված երջանկություն» («Светит, да не греет») – Ռենյովա
- «Ես կին եմ» – Մաշա
- «Подонки» – տնօրեն
- «Ուրվականներ» – Մարիա
- «Ֆրանսիական բենեֆիս» – դերասանուհի
- «Վարշավական մեղեդի» – Գելենա
- «Где любезная моя?» – Անտրիգինա
- «Կաարեի գեղեցկուհիները» – հերսուհի
- «Наваждение» – Զինաիդա
- «Փամփուշտներ Բրոդվեյի վրա» – Հելեն Սինքլեյր
- «Бешеные деньги» – Նադեժդա Անտոնովնա Չեբոքսարովա[10]
- «Девичник club» – Լյուսիլ[11]
- «Անհասանելին» – Կարոլինա
- 2011-2017 — «Սեր։ Նամակներ», ըստ ամերիկացի գրող և դրամատուրգ Ալբերտ Գյորնիի «Սիրային նամակներ» («Love Letters») պիեսի, որը թարգմանել է Սերգեյ Վոլինցը (ռեժիսոր՝ Յուլիա Մենշովա, պրեմիերան կայացել է 2011 թվականի հոկտեմբերի 7-ին, վերջին ցուցադրությունը՝ 2017 թվականի մարտի 4-ին) – Մելիսա[12][13][14][15]
- «Կրաուզե ընտանիքը» – Հենրիետա Կառլովնա
- «Апельсины & лимоны» – Ջուդթ Բլիս[16]
- «Կեղծ խոստովանություններ» — տիկին Արգանտ[17]
- «Մադամ Ռուբինշտեյն» — Հելենա Ռուբինշտեյն (ռեժիսոր՝ Եվգենի Պիսարև, պրեմիերան՝ 11 փետրվարի 2022)
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1965 | ֆ | Թռիչքային օրեր | Дни лётные | Լիդիա Ֆեոդորովնա, ուսուցչուհի (նորամուտը կինոյում[8], լուսագրերում նշված է որպես Վ. Բիկովա) |
1967 | ֆ | Աստղեր և զինվորներ | Звёзды и солдаты | բուժույր |
1968 | ֆ | Արվեստի ընկալման դիալեկտիկայի հարցի շուրջ, կամ Կորցրած երազներ | К вопросу о диалектике восприятия искусства, или Утраченные грёзы | ՊՀԹ-ի դերասանուհի |
1975 | ֆ | Այսպիսի կարճ երկար կյանք | Такая короткая долгая жизнь | Նաստյա Օվչիննիկովա |
1976 | ֆ | Երկունք (ֆիլմ) | Рождение | Օլենինա |
1979 | ֆ | Մոսկվան արցունքներին չի հավատում | Москва слезам не верит | Եկատերինա (Կատերինա) Ալեքսանդրովնա Տիխոմիրովա, փականագործ-կարգավորիչ, ավելի ուշ ՝ քիմիական կոմբինատի տնօրեն |
1982 | ֆ | Ժամանակ մտածելու համար | Время для размышлений | Ալլա Բորիսովնա (Ալյա) |
1984 | ֆ | Ցանկությունների ժամանակը | Время желаний | Սվետլանա Վասիլևնա |
1987 | ֆ | Վաղը պատերազմ էր | Завтра была война | Վալենդրա (Վալենտինա Անդրոնովնա), դպրոցի ուսմասվար |
1988 | ֆ | Ներիր մեզ, այգի՛... | Прости нас, сад | Մարինա Դոլմատովա |
1989 | ֆ | Գործընթաց | Процесс | Նադեժդա Եվգենևնա Պոպլավսկայա |
1990 | ֆ | Երբ սրբերը քայլում են | Когда святые маршируют | Լյուսի Լևչենկո (երիտասարդության տարիներին), ջազ երգչուհի |
1992 | ֆ | Չնախատեսված այցեր | Непредвиденные визиты | Անտոնինա Իվանովնա, գործկոմի նախագահի քարտուղար |
1994 | ֆ | Փեսացու Մայամիից | Жених из Майами | Լյուսյա |
1995 | ֆ | Ширли-мырли | Քերոլ Աբզաց, ամերիկուհի, երաժշտի հարսնացու / Զեմֆիրա Ալմազովա, գնչուհի, բարոնի կինը / Լյուսիեն Կրոլիկովա, գողի աղջիկ / Ուիթնի Կրոլիկոու, սևամորթ բորտուղեկցորդուհի | |
1995 | ֆ | Сын за отца | Յադվիգա Ստանիսլավովնա Զաբորովսկայա | |
2000 | ֆ | Աստվածների նախանձը | Зависть богов | Սոնյա Անիկանովա, հեռուստատեսության խմբագիր |
2001 | ֆ | Նամուկա | Мамука | |
2001 | ֆ | Արծաթե հարսանիք | Серебряная свадьба | Վերա |
2004 | ս | Самара-городок | Լիդիա Սերգեևնա, հոկեյիստ Նիկիտա Խաբարովի մայրը | |
2006 | ֆ | Առաջինը տանը | Первый дома | Եկատերինա Ալեքսանդրովնա (Եկատերինա) Տիխոմիրովա |
2007 | ս | Բալզակյան տարիք, կամ Բոլոր տղամարդիկ... | Бальзаковский возраст, или Все мужики сво… | Զինաիդա Սեմյոնովնա Բոլշովա, Վերա Բոլշովայի մայրը |
2007 | ֆ | Այնուամենայնիվ ես սիրում եմ | И всё-таки я люблю… | Աննա Բրոնիսլավովնա Լյագուշովա, Վադիմ Նիկոլաևիչ Լյագուշովայի մայրը |
2008 | ֆ | Մեծ վալս | Большой вальс | |
2008 | ֆ | Սերը որպես մոտիվ | Любовь как мотив | Գալինա Վասիլևնա Ռեզնիկ, Դինա Օլեգովնայի մայրը, Պավելի զոքանչը |
2010 | ս | Աստծո շնորհը | Дар божий | Վերա Լևինա |
2013 | ս | Բալզակյան տարիք, կամ Բոլոր տղամարդիկ... 5 տարի անց | Бальзаковский возраст, или Все мужики сво… 5 лет спустя | Զինաիդա Սեմյոնովնա Բոլշովա, Վերա Բոլշովայի մայրը |
2014 | ֆ | Շնորհավոր մարտի ութ, տղամարդի՛կ | С Восьмым марта, мужчины! | Գալինա Սեմյոնովնա Կասպերսկայա («Գագա»), Լևի մայրը |
2014 | ֆ | Վերջ չունեցող ճանապարհ | Дорога без конца | Նադեժդա Նիկոլաևնա, ձեռնարկատեր |
2019 | ֆ | Կիրակի | Воскресенье | Տերեխովի մայրը |
2022 | ֆ | V կայսրություն | Ампир V | Իշտար Բորիսովնա, աստվածուհի |
Վավերագրական ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Վերա Ալենտովա։ «Մոսկվայի, արցունքների և Վերա Ալենտովայի մասին» (ռուս.՝ «Вера Алентова. „О Москве, слезах и Вере Алентовой“», «Առաջին ալիք», 2012)[18],
- «Վերա Ալենտովա։ Ես ձեզ ցույց կտամ մայր թագուհուն» (ռուս.՝ «Вера Алентова. „Я покажу вам королеву-мать!“», «Առաջին ալիք», 2017)[19][20]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետական պարգևներ
- 1981 – ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր արվեստի ոլորտում – «Մոսֆիլմ» կինոստուդիայի արտադրության «Մոսկվան արցունքներին չի հավատում» գեղարվեստական ֆիլմում Եկատերինա Ալեքսանդրովնա Տիխոմիրովայի դերի կատարման համար (1979)
- 1982 – «ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ» պատվավոր կոչում արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար
- 1986 – Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակի դափնեկիր՝ «Ցանկությունների ժամանակը» (1984) գեղարվեստական ֆիլմում Սվետլանա Վասիլևնայի դերի կատարման համար
- 1992 – «Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ» պատվավոր կոչում – թատերական արվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար[4]
- 2001 – Բարեկամության շքանշան – թատերական արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար[21]
- 2007 – Պատվո շքանշան – մշակույթի և արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար[22]
- 2012 – «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան – հայրենական թատերական և կինեմատոգրաֆիական արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, երկարամյա ստեղծագործական գործունեության համար[23]
- 2019 – Պուշկինի մեդալ – հայրենական մշակույթի և արվեստի, զանգվածային լրատվության միջոցների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, երկարամյա ստեղծագործական գործունեության համար[24]
- 2022 – «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» III աստիճանի շքանշան – հայրենական մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, երկարամյա բեղմնավոր գործունեության համար[25]
Հանրային պարգևներ
- 1981 – Բրյուսելի (Բելգիա) միջազգային կինոփառատոնի «Սան Միշել» մրցանակի դափնեկիր – կնոջ լավագույն դերակատարման համար՝ «Մոսֆիլմ» կինոստուդիայի արտադրության «Մոսկվան արցունքներին չի հավատում» գեղարվեստական ֆիլմում Եկատերինա Ալեքսանդրովնա Տիխոմիրովայի դերի կատարման համար (1979)[26]
- 2002 – Մոսկվայի կառավարության պատվոգիր – թատերական արվեստի զարգացման գործում ստեղծագործական մեծ նվաճումների համար և հոբելյանի կապակցությամբ
- 2008 – Ռուսաստանի ազգային հեռուստատեսության ՏԷՖԻ XIV մրցանակի դափնեկիր «Դեմքեր» կատեգորիայի «Հեռուստատեսային ֆիլմում/սերիալում կնոջ դերի կատարող» անվանակարգում – «Այնուամենայնիվ ես սիրում եմ...» գեղարվեստական ֆիլմում Աննա Բրոնիսլավովնա Լյագուշովայի դերի կատարման համար (2007)
- 2017 – «Մոսկվա քաղաքին անբասիր ծառայության համար» գերազանցության նշան[27]
- 2018 – ՌԴ կրծքանշան «Ռուսական մշակույթում ունեցած ավանդի համար» (Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարություն)[28][29]
- 2019 – Սանկտ Պետերբուրգում Անդրեյ Միրոնովի անվան «Ֆիգարո» IX ռուսական ազգային դերասանական մրցանակի դափնեկիր «Ռուսական խաղացանկային թատրոնին ծառայելու համար» անվանակարգում[30][31]։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2022 — «Ամեն ինչ պատահական չէ» (ռուս.՝ «Всё не случайно») – ISBN 978-5-04-159459-6
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #131950320 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Ալենտովան մոր ազգանունն է, որը Բիկովան վերցրել է 1969 թվականին։
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Автор и ведущая: Кира Прошутинская. ВИДЕО. Авторская программа Киры Прошутинской «Жена. История любви. Вера Алентова». Выпуск от 31 июля 2014 года (01:05:09). — Впервые поистине откровенно Вера Валентиновна рассказывает о том, в какую минуту она осознала, как беззаветны чувства её мужа; о трудностях совместной работы с ним; о «гостевом браке», в котором они прожили почти 10 лет… Արխիվացված 2021-02-25 Wayback Machine Официальный сайт телекомпании «ТВ Центр» // tvc.ru (31 июля 2014 года)
- ↑ 4,0 4,1 Указ Президента Российской Федерации Б. Ельцина № 932 от 25 августа 1992 года «О присвоении почётного звания „Народный артист Российской Федерации“ Алентовой В. В.». Արխիվացված 2017-02-25 Wayback Machine Официальный сайт Президента Российской Федерации // kremlin.ru
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 3-ին.
- ↑ Елена Полторак. Алентова вернулась на орскую сцену, но только на один спектакль. Газета «Орская хроника», № 40—41 (20316-317) от 13 февраля 2003 года. // hron.ru. «Архивированная копия». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 23. Վերցված է 2016 թ․ փետրվարի 14-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ Школа-студия МХАТ. Выпускники. Актёрский факультет. 1960-е годы. Արխիվացված 2020-10-13 Wayback Machine Официальный сайт Школы-студии (ВУЗа) имени Вл. И. Немировича-Данченко при МХАТ имени А. П. Чехова // mhatschool.ru
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 Алентова Вера Валентиновна, народная артистка Российской Федерации. Биография, роли в театре, звания, награды, фотографии, упоминания в СМИ. Արխիվացված 2021-01-18 Wayback Machine Официальный сайт Московского драматического театра имени А. С. Пушкина // teatrpushkin.ru
- ↑ «Страница спектакля «Счастливые дни» на сайте Театра имени Пушкина». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 24-ին.
- ↑ «Страница спектакля «Бешеные деньги» на сайте Театра имени Пушкина». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 24-ին.
- ↑ «Страница спектакля «Девичник club» на сайте Театра имени Пушкина». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 24-ին.
- ↑ Спектакль «Любовь. Письма» (режиссёр — Юлия Меньшова). Описание спектакля. Премьера — 7 октября 2011 года, последний показ — 4 марта 2017 года. Արխիվացված 2021-01-18 Wayback Machine Официальный сайт Московского драматического театра имени А. С. Пушкина // teatrpushkin.ru
- ↑ Спектакль «Любовь. Письма». Московский драматический театр имени А. С. Пушкина. Пресса о спектакле. Արխիվացված 2017-06-27 Wayback Machine Сайт «Театральный смотритель» // smotr.ru (октябрь 2011 года)
- ↑ Спектакль «Любовь. Письма» по пьесе Альберта Гёрни в постановке Юлии Меньшовой. Обзор спектакля, фотографии, рецензии. Արխիվացված 2019-04-17 Wayback Machine // afisha.ru
- ↑ Анастасия Плешакова. Юлия Меньшова: «Мы бились с отцом как тетерева на току». — В Театре имени Пушкина прошла премьера спектакля «Любовь. Письма». В главных ролях — Владимир Меньшов и Вера Алентова (видео). Արխիվացված 2021-07-06 Wayback Machine Газета «Комсомольская правда» // kp.ru (12 октября 2011 года)
- ↑ «Страница спектакля «Апельсины & лимоны» на сайте Театра имени Пушкина». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «Ложные признания — смотреть спектакль в театре имени А.С. Пушкина». teatrpushkin.ru. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ ««Вера Алентова. О Москве, слезах и Вере Алентовой». Документальный фильм». www.1tv.com (ռուսերեն). Առաջին ալիք. 2012. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ ««Вера Алентова. Я покажу вам королеву-мать!». Документальный фильм». www.1tv.ru (ռուսերեն). Առաջին ալիք. 2017 թ․ փետրվարի 25. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ ««Вера Алентова. Я покажу вам королеву-мать!». Документальный фильм». www.1tv.com (ռուսերեն). Առաջին ալիք. 2017. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ Указ Президента Российской Федерации В. Путина № 205 от 19 февраля 2001 года «О награждении государственными наградами Российской Федерации артистов Московского драматического театра имени А. С. Пушкина». Արխիվացված 2017-02-26 Wayback Machine Официальный сайт Президента Российской Федерации // kremlin.ru
- ↑ Указ Президента Российской Федерации В. Путина № 880 от 14 июля 2007 года «О награждении государственными наградами Российской Федерации». Արխիվացված 2017-02-26 Wayback Machine Официальный сайт Президента Российской Федерации // kremlin.ru
- ↑ Указ Президента Российской Федерации В. Путина № 1477 от 3 ноября 2012 года «О награждении государственными наградами Российской Федерации». Արխիվացված 2017-02-26 Wayback Machine Официальный сайт Президента Российской Федерации // kremlin.ru
- ↑ «Указ Президента Российской Федерации от 28 марта 2019 года № 132 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 24-ին.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 21 февраля 2022 года № 70 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «Распоряжение Правительства Москвы от 15 февраля 2002 года № 217-рп «О награждении Почётной грамотой Правительства Москвы»». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 23-ին.
- ↑ Собянин наградил Веру Алентову знаком "За безупречную службу Москве"
- ↑ Мединский вручил государственные награды Алентовой, Кехману и Гурцкой
- ↑ «Мединский вручил госнаграды деятелям культуры». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ Александр Беглов вручил Вере Алентовой национальную актёрскую премию «Фигаро». Официальный сайт Администрации Санкт-Петербурга // gov.spb.ru (8 марта 2019 года)
- ↑ Известны лауреаты премии «Фигаро». — В Санкт-Петербурге назвали лауреатов национальной актёрской премии «Фигаро» имени Андрея Миронова. Сетевое издание «Смотрим» (ВГТРК) // smotrim.ru (9 марта 2019 года)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Алентова Вера Валентиновна, народная артистка Российской Федерации. Биография, роли в театре, звания, награды, фотографии, упоминания в СМИ.Արխիվացված 2021-01-18 Wayback Machine Официальный сайт Московского драматического театра имени А. С. Пушкина // teatrpushkin.ru
- Алентова Вера Валентиновна. Биография, фильмография, фотографии актрисы.Արխիվացված 2017-02-26 Wayback Machine // ruskino.ru
- Алентова Вера Валентиновна: обзор фильмов и спектаклей с участием актрисы, фотографии.Արխիվացված 2016-05-26 Wayback Machine // afisha.ru
- Алентова. Разрыв с Меньшовым, «Москва слезам не верит», Муравьёва, Депардье, Юля. В гостях у Гордона.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերա Ալենտովա» հոդվածին։ |
|
- Փետրվարի 21 ծնունդներ
- 1942 ծնունդներ
- Ապրող անձինք
- ՄԳԱԹ դպրոց-ստուդիայի շրջանավարտներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- ՌԽՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակի դափնեկիրներ
- ՏԷՖԻ մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ռուս կինոդերասանուհիներ
- Խորհրդային դերասանուհիներ
- Ռուս դերասանուհիներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանակիրներ
- Ռուս հեռուստատեսային դերասանուհիներ
- 21-րդ դարի դերասանուհիներ
- Ռուսաստանի «Նիկա» կինեմատոգրաֆիական արվեստների ակադեմիայի ակադեմիկոսներ
- Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստների և գիտության ազգային ակադեմիայի ակադեմիկոսներ
- 20-րդ դարի դերասանուհիներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- Մանկավարժներ այբբենական կարգով
- Դերասանուհիներ այբբենական կարգով