Վերա Ասևա
Վերա Ասևա Вера Ацева | |
Կուսակցություն՝ | Հարավսլավիայի կոմունիստների միություն |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և կոմիսար |
Ծննդյան օր | նոյեմբերի 24, 1919[1] |
Ծննդավայր | Oreovec, Պրիլեպ մունիցիպիալիտետ |
Վախճանի օր | նոյեմբերի 10, 2006[1] (86 տարեկան) |
Վախճանի վայր | Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա |
Քաղաքացիություն | Հյուսիսային Մակեդոնիա |
Պարգևներ | |
Վերա Ասևա (24 նոյեմբերի, 1919, Պրիլեպ - 10 նոյեմբերի, 2006, Սկոպյե), հարավսլավացի պետական գործիչ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, ազգային հերոս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերա Ասևան ծնվել է 1919 թվականի նոյեմբերի 24-ին Պրիլեպում։ Ֆինանսական խնդիրների պատճառով չկարողանալով ավարտել գիմնազիան՝ նա սկսում է աշխատել ծխախոտի արդյունաբերությունում[2]։
16 տարեկանում մասնակցել է երկրի աշխատավորական շարժմանը։ 1940-ական թվականների սկզբին դարձել է Հարավսլավիայի կոմունիստական կուսակցության անդամ։ Նույն թվականի սեպտեմբերին կուսակցության գավառական կոնֆերանսում ընտրվել է Հարավսլավիայի կոմունիստների միության Մակեդոնիայի տարաշրջանային կոմիտեի անդամ։ 1940 թվականի սեպտեմբերից մինչև 1941 թվականի նոյեմբեր Պրիլեպում եղել է տեղի կոմիտեի քարտուղար։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Վերա Ասևան եղել է Պրիլեպի պարտիզանական ջոկատի կազմակերպիչ։ 1942 թվականի սկզբից նա Սկոպյեում աշխատել է Հարավսլավիայի կոմունիստական կուսակցությունում, այնուհետև եղել է կուսակցական խորհրդատու Ստրումիցայում, Բիտոլայում ու Ստիպում։ 1943 թվականի օգոստոսին դարձել է ջոկատի կոմիսար, իսկ նույն թվականի նոյեմբերի 11-ից, երբ Կոսովոյում կազմավորվել է Մակեդոնիայի առաջին ջոկատը, դարձել է քաղաշխատող։ Այնտեղ նա աշխատել է մինչև 1944 թվականի հունվար, երբ ընտրվել է Մակեդոնիայի կոմունիստների միության Երրորդ ու Չորրորդ շրջկոմների քաղաքական քարտուղար։ 1944 թվականի օգոստոսին նա մասնակցել է Մակեդոնիայի ժողովրդական ազատագրման հակաֆաշիստական ժողովի առաջին նստաշրջանին, որում ընտրվել է նախագահության անդամ[3]։
Երկրի ազատագրությունից հետո Վերա Ասևան աշխատել է ղեկավար պաշտոններում։ 1948 թվականին նա եղել է Սկոպյեի քաղաքապետ։ 1948 թվականի հուլիսին Հարավսլավիայի կոմունիստական կուսակցության հինգերորդ համագումարում ընտրվել է Հարավսլավիայի կոմունիստների միության Կենտրոնական կոմիտեի անդամ։ 1949 թվականի մարտին՝ Մակեդոնիայի Ժողովրդական Հանրապետության կառավարության կազմավորման ժամանակ, Վերա Ասևան ընտրվել է գյուղատնտեսության նախարար[4]։ Նա եղել է նաև դաշնային գործադիր խորհրդի անդամ, Մակեդոնիայի Ժողովրդական Հանրապետության խորհրդարանի մի քանի գումարումների անդամ։
1960 թվականին Վերա Ասևան վիճել է Մակեդոնիայի Կոմկուսի ԿԿ այդ ժամանակվա քարտուղար Լազար Կոլիշևսկու հետ։ Վերա Ասևան Լազար Կոլիշևսկուն մեղադրել է նրա համար, որ վերջինս որոշումներ է ընդունել Վիդոե Սմիլևսկի-Բատոյի հետ՝ առանց հաշվի առնելու Մակեդոնիայի կոմունիստների միության գործադիր կոմիտեի անդամների կարծիքը։ 1960 թվականի հոկտեմբերի 18-ին Բեկգրադից եկել է Ռանկովիչը՝ մասնակցելու կուսակցական ժողովին, և անցել է Կոլիշևսկու կողմը։ Վերա Ասևան ստիպված է եղել զիջել և կուսակցական աշխատանքի է տեղափոխվել Բելգրադ[5]։
1991 թվականին Վերա Ասևան հրատարակել է «Սվետոզար Վիկմանովիկի նամակը» գիրքը։
Վերա Ասևան մահացել է 2006 թվականի նոյեմբերի 10-ին Սկոպյեում։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ազգային հերոսի շքանշան
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշան
- Եղբայրության ու միասնություն շքանշան
- «Խիզախության համար» շքանշան
- Պարտիզանական փառքի շքանշան (1941)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Vera_Aceva
- ↑ Darko Stuparić «Revolucionari i bez funkcija», «Otokar Keršovani», Rijeka, 1975, 405 str.
- ↑ Службен весник на федералната единица Македонија во Демократска и Федеративна Југославија, 1/1945, 47-48 стр.
- ↑ Службен весник на Народна Република Македонија, 8/48, 1 стр.
- ↑ Крсте Црвенковски, Мирче Томовски «Заробена вистина», «Култура», Скопје, 2003, 149—151 стр.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերա Ասևա» հոդվածին։ |